«Փաշինյանը երեկ իրեն թույլ է տվել ցինիզմի հասնող արտահայտություններ»․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով կառավարության նիստից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտություններին, գրել է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ իրեն թույլ է տվել ցինիզմի հասնող արտահայտություններ՝ անդրադառնալով Մոնթե Մելքոնյանի մասին պատմող ֆիլմի պրեմիերային և դրա շրջանակում ներկայացված ազգային պարին:

Բայց արդյո՞ք խնդիրը միայն այդ տեսարանն էր։
Ինձ մոտ տպավորություն է, որ Փաշինյանին անհանգստացրել է շատ ավելին։
Նրան անհանգստացրել է Մոնթեի մասին ֆիլմի ստեղծման փաստը. այն, որ Մոնթեի կերպարը կրկին հայտնվում է հանրային ուշադրության կենտրոնում, որ նրա անունը, անցած ուղին, գաղափարներն ու պայքարը շարունակում են ոգևորել մեր հայրենակիցներին:
Այս անձի նենգությունը սահմաններ չի ճանաչում: Որքա՞ն կարելի է իջնել, որ Վազգեն Սարգսյանի եղբոր աղջկան ասել՝ «Մի հատ էլ Նաիրի Հունանյանին բերեիք ձեզ հետ, պարացնեիք»։

Եվ մի բան էլ. 2018 թվականին, երբ հեղափոխության օրերին փորձում էիր քեզ ասոցացնել Մոնթե Մելքոնյանի կերպարի հետ, երբ նրա անունն ու հեղինակությունն օգտագործում էիր սեփական քաղաքական կերպարը կառուցելու համար, Մոնթեն քեզ համար ընդունելի՞ էր։ Իսկ հիմա հանկարծ նրա կերպարը դարձավ մերժելի՞։

Սա արժեքների բացակայության և երկակի չափանիշների ամենացայտուն դրսևորումներից է։
Բայց ի հեճուկս այս ճղճիմ վարքագծի՝ մեր հայրենիքում ծնվելու են նոր Մոնթեներ։
Մոնթեն պարզապես պատմական կերպար չէ։ Նա արժեքների, ազգային արժանապատվության, պայքարի խորհրդանիշ է։

Եվ այստեղ է, որ այսօրվա իշխանության քաղաքական խոսույթն ու Մոնթեի խորհրդանշած արժեքները բախվում են։
Երբ քո քաղաքականությունը մշտապես ուղեկցվում է զիջումներով ու ազգային հիշողության վերացման փորձերով, սպասելի է, որ Մոնթեի մասին ֆիլմի շուրջ առաջացած հանրային ոգևորությունը քեզ համար անհարմար թեմա կդառնա:
Հայաստանի վարչապետի խոսույթը չափազանց շատ է համընկնում այն օրակարգերի հետ, որոնք առաջ են մղվում Ադրբեջանի կողմից։ Եվ այս համատեքստում Մոնթեի մասին ֆիլմի ցուցադրումը պարզապես մշակութային իրադարձություն չէ։
Ինձ համար տարակուսելի էր նաև ասուլիսին հաջորդած՝ «ԿինոՄոսկվայի» ղեկավարության պարզաբանումն ու արդարացումներն առ այն, որ իրենք առնչություն չունեն պարային բեմադրության հետ։ Ի՞նչ կարիք կա արդարանալու: Ի՞նչ վատ կամ պախարակելի բան է տեղի ունեցել:

Այս արձագանքը միաժամանակ շատ խոսուն է․ այն նաև վկայում է երկրում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ձևավորված տոտալ վախի մթնոլորտի մասին:
Մի բան, սակայն, ակնհայտ է․ որքան էլ Փաշինյանը փորձի պայքարել մեր ազգային ինքնության, հիշողության և արժեքների դեմ, այնքան ուժգին է լինելու հակազդեցությունը:
Որքան ավելի շատ փորձեն մեզ հեռացնել մեր արմատներից, այնքան ավելի մեծ է լինելու համախմբումը մեր հերոսների, մեր ազգային արժեքների և ինքնության շուրջ։
Քաղաքական վախկոտները չեն կարող ջնջել մեր հավաքական հիշողությունից Մոնթեի անունը, նրա անցած ուղին ու անմար հիշատակը»:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Կադրեր՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած սպանությունից «Սրբուհի Գալյանը չքվելու է վայրկյանների ընթացքում»․ Աննա Մկրտչյան (video) «Արա՛ այ տղա՛, պամպերսդ հագի․․․ բա դու նենց բան ես արել, որ պիտի վախենաս»․ Աշոտ Անդրեասյան (video) «Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան Մենք չե՛նք կարող խուսափել պատասխանատվությունից․ Արամ Վարդևանյանը՝ Սպիտակից (video) «Ճապոնիայի բրենդը պրոֆեսիոնալիզմն է․ իսկ ի՞նչ ունենք Երևանում»․ Քրիստինա Վարդանյան Սպասու՛մ ենք․ կիրակի կունենանք ուժեղ Սպիտակ և սկզիբը կդրվի Ուժեղ Հայաստանի․ Տիգրան Աբրահամյան (video) Լևոն Արոնյանը գլխավորում է London Chess Classic 2026 միջազգային մրցաշարի մրցաշարային աղյուսակը Լսի՛ «կենդանի՛»․ Եռաբլուրից խոսելուց առաջ մի բան հիշիր․ Արմինե Ադիբեկյան (video) «Ադրբեջանն ընդլայնում է Հայաստան մատակարարվող ապրանքների ցանկը»․ Բայրամով Իմ աչքի առաջ ՀՀԿ-ից դուրս եկան․․․ Նիկո՛լ, ուժեղ տղա չես, տենց վստահ չլինես․ Էդուարդ Շարմազանով (video) «Փաշինյանը երեկ իրեն թույլ է տվել ցինիզմի հասնող արտահայտություններ»․ Գառնիկ Դանիելյան Բացահայտվել է «Նիկոլն առաջին օրը նոպաներ է ունեցել․․․ այդպես կվախենաս զենքից»․ Կարապետ Պողոսյան (video) «Հասկանու՞մ եք՝ ամբողջ ՔՊ-ն գնդ*կшհարվելու է, եթե․․․ ձեզ սրանով են դաղելու»․ Արմինե Ադիբեկյան (video) Արդյունաբերության անկման խորացում, ծառայությունների աճի դանդաղում․ «Լույս» հիմնադրամ Դատավորների միության հայտարարությունը չի կարող համարվել դատական համակարգի դիրքորոշում․ ԱՆ Սերժ Սարգսյանը գիտի՝ ումն է սրանց բերած նոր սահմանադրությունը (video) «Սրբուհի՛, աղջիկ ջա՛ն․․․ էդ ինչի՞ ես քեզ պատռում․ գիտես չէ՞՝ ինչ եք արել»․ Արմինե Ադիբեկյան (video) Կոչ եմ անում Ալեն Սիմոնյանին իր հետ Ադրբեջան տանել հայ գերիներին ուղղված նամակները. Արտակ Բեգլարյան «Ալենի ամբողջ ինտելեկտն իր թքի մեջ ա»․ Հովհաննես Իշխանյան (video) Զախարովայի կոպիտ պատասխանը՝ Գերմանիայի ԱԳ նախարարի կոչին (video) Ով ա՞ էս «չզոհվածը», որ մեր համար Սահմանադրություն գրի․․․ իրեն մի բան է սպասվում․ Հովհաննես Իշխանյան (video) Ռոբերտ Քոչարյանին թույլատրվեց էլեկտրոնային տարբերակով ծանոթանալ գործի նյութերին (video) Քրեական վարույթի ձգձգման համար ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել․ «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am