Դատավորների միության հայտարարությունը չի կարող համարվել դատական համակարգի դիրքորոշում․ ԱՆ

Արդարադատության նախարարությունը «Փաստեր և իրականություն» խորագրով հայտարարություն է տարածել Հայաստանի դատավորների միության՝ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ դիրքորոշման վերաբերյալ:

«2026 թվականի նոյեմբերի 24-ին Հայաստանի դատավորների միությունը հայտարարություն է տարածել նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ՝ պնդելով, որ դատավորների վերագնահատման և Բարձրագույն դատական խորհրդի ձևավորման առաջարկվող կարգավորումները վտանգում են դատական իշխանության անկախությունը։

Այս առնչությամբ հանրության լիարժեք իրազեկման նպատակով կարևոր է պարզաբանել մի քանի հանգամանք։

Հայաստանի դատավորների միությունը 1997 թվականին ստեղծված և պետական գրանցում ստացած հասարակական կազմակերպություն է։ Միությանն անդամակցությունը կամավոր է, ընդ որում՝ դրա անդամ կարող են լինել ինչպես գործող, այնպես էլ նախկին դատավորները։

ՀՀ Սահմանադրությամբ և «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով հստակ սահմանված են դատական իշխանության համակարգում գործող մարմինները և դրանց կարգավիճակը։ Հայաստանի Հանրապետությունում գործում են Սահմանադրական դատարանը, Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանները։ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը, իսկ դատավորների ինքնակառավարման մարմինը Դատավորների ընդհանուր ժողովն է, որի անդամներն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության բոլոր դատավորներն են։ Գործում է նաև Դատական դեպարտամենտը, որն ապահովում է Բարձրագույն դատական խորհրդի, դատարանների և Դատավորների ընդհանուր ժողովի լիազորությունների իրականացումը։

Հայաստանի դատավորների միությունը, ի տարբերություն վերոնշյալ մարմինների, դատական իշխանության ինստիտուցիոնալ համակարգի մաս չի կազմում, չունի այդ մարմիններին բնորոշ հատուկ իրավական կարգավիճակ և գործում է հասարակական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենսդրության ու սեփական կանոնադրության հիման վրա։ Հետևաբար՝ դրա կողմից տարածված հայտարարություններն իրենց իրավական բնույթով հասարակական կազմակերպության հայտարարություններ են։

Միաժամանակ հրապարակված հայտարարությունից պարզ չէ, թե հասարակական կազմակերպության որ մարմինն է ընդունել այն, քանի անդամ է մասնակցել դրա քննարկմանը և հավանություն տվել դրա բովանդակությանը, արդյոք առկա է կանոնադրությամբ սահմանված կարգով ընդունված համապատասխան որոշում, որով հաստատվել է հայտարարության տեքստը և որոշվել դրա հրապարակման հարցը։ Հրապարակված չեն նաև հայտարարությունը ստորագրած կամ դրան միացած դատավորների անունները։

Հանրային նշանակություն ունեցող նման հարցերի վերաբերյալ հայտարարությունների դեպքում կարևոր է ոչ միայն դրանց բովանդակությունը, այլև այն, թե ում դիրքորոշումն են դրանք արտահայտում և ինչ ընթացակարգով է այդ դիրքորոշումը ձևավորվել։

Չվիճարկելով հասարակական կազմակերպության՝ իր դիրքորոշումն ազատորեն արտահայտելու իրավունքը՝ անհրաժեշտ է ընդգծել, որ տարածված հայտարարությունը հասարակական կազմակերպության անունից հրապարակված հայտարարություն է, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության դատական իշխանության, դատական համակարգի, որևէ դատական ատյանի կամ պաշտոնավարող դատավորների՝ որպես ամբողջության, պաշտոնական դիրքորոշումը»,– նշված է հայտարարության մեջ։

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Կադրեր՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած սպանությունից «Սրբուհի Գալյանը չքվելու է վայրկյանների ընթացքում»․ Աննա Մկրտչյան (video) «Արա՛ այ տղա՛, պամպերսդ հագի․․․ բա դու նենց բան ես արել, որ պիտի վախենաս»․ Աշոտ Անդրեասյան (video) «Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան Մենք չե՛նք կարող խուսափել պատասխանատվությունից․ Արամ Վարդևանյանը՝ Սպիտակից (video) «Ճապոնիայի բրենդը պրոֆեսիոնալիզմն է․ իսկ ի՞նչ ունենք Երևանում»․ Քրիստինա Վարդանյան Սպասու՛մ ենք․ կիրակի կունենանք ուժեղ Սպիտակ և սկզիբը կդրվի Ուժեղ Հայաստանի․ Տիգրան Աբրահամյան (video) Լևոն Արոնյանը գլխավորում է London Chess Classic 2026 միջազգային մրցաշարի մրցաշարային աղյուսակը Լսի՛ «կենդանի՛»․ Եռաբլուրից խոսելուց առաջ մի բան հիշիր․ Արմինե Ադիբեկյան (video) «Ադրբեջանն ընդլայնում է Հայաստան մատակարարվող ապրանքների ցանկը»․ Բայրամով Իմ աչքի առաջ ՀՀԿ-ից դուրս եկան․․․ Նիկո՛լ, ուժեղ տղա չես, տենց վստահ չլինես․ Էդուարդ Շարմազանով (video) «Փաշինյանը երեկ իրեն թույլ է տվել ցինիզմի հասնող արտահայտություններ»․ Գառնիկ Դանիելյան Բացահայտվել է «Նիկոլն առաջին օրը նոպաներ է ունեցել․․․ այդպես կվախենաս զենքից»․ Կարապետ Պողոսյան (video) «Հասկանու՞մ եք՝ ամբողջ ՔՊ-ն գնդ*կшհարվելու է, եթե․․․ ձեզ սրանով են դաղելու»․ Արմինե Ադիբեկյան (video) Արդյունաբերության անկման խորացում, ծառայությունների աճի դանդաղում․ «Լույս» հիմնադրամ Դատավորների միության հայտարարությունը չի կարող համարվել դատական համակարգի դիրքորոշում․ ԱՆ Սերժ Սարգսյանը գիտի՝ ումն է սրանց բերած նոր սահմանադրությունը (video) «Սրբուհի՛, աղջիկ ջա՛ն․․․ էդ ինչի՞ ես քեզ պատռում․ գիտես չէ՞՝ ինչ եք արել»․ Արմինե Ադիբեկյան (video) Կոչ եմ անում Ալեն Սիմոնյանին իր հետ Ադրբեջան տանել հայ գերիներին ուղղված նամակները. Արտակ Բեգլարյան «Ալենի ամբողջ ինտելեկտն իր թքի մեջ ա»․ Հովհաննես Իշխանյան (video) Զախարովայի կոպիտ պատասխանը՝ Գերմանիայի ԱԳ նախարարի կոչին (video) Ով ա՞ էս «չզոհվածը», որ մեր համար Սահմանադրություն գրի․․․ իրեն մի բան է սպասվում․ Հովհաննես Իշխանյան (video) Ռոբերտ Քոչարյանին թույլատրվեց էլեկտրոնային տարբերակով ծանոթանալ գործի նյութերին (video) Քրեական վարույթի ձգձգման համար ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել․ «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am