Քրեական վարույթի ձգձգման համար ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել․ «Հետք»

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) այսօր՝ 2026թ. նոյեմբերի 26-ին, Հայաստանի դեմ վճիռ է կայացրել՝ քրեական վարույթի ողջամիտ ժամկետների խախտման պատճառով։ Դատարանը գտել է, որ Բաբայանի գործի քննության ընդհանուր տևողությունը՝ մոտ 7 տարի, չի համապատասխանում ողջամիտ ժամկետի պահանջին։ Հայաստանի կառավարությունը դիմումատուին պետք է վճարի 1150 եվրո փոխհատուցում։ Այս մասին գրել է «Հետք»-ը։

Բաբայանը ՄԻԵԴ էր դիմել 2023 թվականի ապրիլի 18-ին՝ բողոքելով, որ իր նկատմամբ իրականացվող քրեական վարույթը չափազանց երկար է տևել։ Նա վկայակոչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, որը երաշխավորում է գործի քննությունը ողջամիտ ժամկետում (ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք)։

Քաղաքացու շահերը պաշտպանել է փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը։ Մկրտիչ Բաբայանի նկատմամբ քրեական վարույթը տևել է ավելի քան 7 տարի։ Վարույթը սկսվել է 2015թ.-ի դեկտեմբերի 26-ին և ավարտվել 2022թ.-ի դեկտեմբերի 27-ին։ Այն քննվել է դատական երեք ատյաններում։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ այդ տևողությունը ողջամիտ չէ, և Հայաստանի կողմից խախտում է արձանագրել։

ՄԻԵԴ-ը նշել է, որ վարույթի տևողության ողջամտությունը գնահատելիս հաշվի են առնվում գործի բարդությունը, դիմումատուի և պետական մարմինների վարքագիծը, ինչպես նաև այն, թե ինչ նշանակություն է ունեցել գործը դիմումատուի համար։

ՄԻԵԴ-ը, ուսումնասիրելով ներկայացված նյութերը, չի գտել որևէ փաստ կամ հիմնավորում, որը կարող էր արդարացնել Հայաստանի ներպետական մարմիններում վարույթի ընդհանուր տևողությունը։ Հետևաբար, դատարանը եզրակացրել է, որ քննությունն անհարկի երկար է տևել, և արձանագրել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում։

Դատարանը նաև մերժել է Հայաստանի կառավարության առարկությունը՝ կապված ներպետական իրավական պաշտպանության միջոցները չսպառելու հետ։

ՄԻԵԴ-ը միաձայն որոշել է, որ դիմումն ընդունելի է, և Հայաստանի Հանրապետությունը պետք է երեք ամսվա ընթացքում Բաբայանին վճարի դատարանի որոշմամբ սահմանված փոխհատուցումը։ Վճարման ուշացման դեպքում գումարի նկատմամբ կհաշվարկվի տոկոս՝ Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած վարկավորման տոկոսադրույքի և լրացուցիչ 3 տոկոսային կետի չափով։

Հայաստանի կառավարությունը Մկրտիչ Բաբայանին պետք է վճարի 900 եվրո՝ ոչ նյութական վնասի և ևս 250 եվրո՝ դատական ծախսերի համար։

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Սերժ Սարգսյանը գիտի՝ ումն է սրանց բերած նոր սահմանադրությունը (video) «Սրբուհի՛, աղջիկ ջա՛ն․․․ էդ ինչի՞ ես քեզ պատռում․ գիտես չէ՞՝ ինչ եք արել»․ Արմինե Ադիբեկյան (video) Կոչ եմ անում Ալեն Սիմոնյանին իր հետ Ադրբեջան տանել հայ գերիներին ուղղված նամակները. Արտակ Բեգլարյան «Ալենի ամբողջ ինտելեկտն իր թքի մեջ ա»․ Հովհաննես Իշխանյան (video) Զախարովայի կոպիտ պատասխանը՝ Գերմանիայի ԱԳ նախարարի կոչին (video) Ով ա՞ էս «չզոհվածը», որ մեր համար Սահմանադրություն գրի․․․ իրեն մի բան է սպասվում․ Հովհաննես Իշխանյան (video) Ռոբերտ Քոչարյանին թույլատրվեց էլեկտրոնային տարբերակով ծանոթանալ գործի նյութերին (video) Քրեական վարույթի ձգձգման համար ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել․ «Հետք» Հայաստանը կյանքի տևողությամբ աշխարհում 116-րդ տեղում է. Worldometer Ռոբերտ Քոչարյանի դիպուկ կատակը․ «Քունս չի տանում դրա համար» (video) Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով #ՈՒՂԻՂ․ Ալիևյան սահմանադրությունն առաջին հերթին խփում է ՔՊ-ին․ Արմինե Ադիբեկյան (video) Դատախազությունը պահանջում է առանձնապես խոշոր չափերով թմրամիջnցներ իրացնելու համար մեղադրվող Իլյա Մելիքյանից բռնագանձել անշարժ գույք և շուրջ 136 միլիոն դրամ Երևանի քաղաքապետարանը «Մուլտի Ուելնես»-ի շարժական գույքն օգտագործում է առանց հիմքերի. Ազատություն «Ռուբեն» travel, «Մեռել» travel, «Բանան» travel․ էդգար Ղազարյանը ծաղրեց ՔՊ-ականներին (video) ԵՄ ղեկավարները գագաթնաժողովի ընթացքում բյուջեի շուրջ համաձայնության չեն հասել Նավթի գներն աճել են Թրամփը կարծում է, որ ՆԱՏՕ-ն ձգտում է ուկրաինական հակամարտության կարգավորմանը Ավելի եմ հակվում այն մտքին, որ մեր ազգի մի հատված կարծես «հոգնել է հայ լինելուց»․ Արտակ Զաքարյան Կողոպուտի դեպք՝ Երևանում․ չինացի երիտասարդը պնդում է, որ իրենից 8 մլն դրամ են հափշտակել 300 մլն դրամ նոր էլեկտրոմոբիլների համար․ Գևորգ Ստեփանյան (video) Վթարային ջրանջատում Կապանում և Գորիսում Հաքերները կոտրել են ՖԻՖԱ-ի համակարգերն ու հրապարակել գաղտնի փաստաթղթեր Հաղորդում եմ տալու դատախազին… ՔՊ-ականները խայտառակ քայլի են դիմել․ Էդգար Ղազարյան (video) Ալե՛ն, դե լսիր պատասխանդ ու լսեցի՞ք ժողովուրդ Փաշինյանի երեկվա խայտառակ խոսքը․ Արեգա Հովսեփյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am