Երևանի քաղաքապետարանը «Մուլտի Ուելնես»-ի շարժական գույքն օգտագործում է առանց հիմքերի. Ազատություն

«Մուլտի Ուելնես» մարզաառողջարանային համալիրի շարժական գույքը Երևանի քաղաքապետարանին ի պահ հանձնելու վերաբերյալ պայմանագիր կնքված չէ, չնայած Երևանի քաղաքապետարանը ամիսներ առաջ հայտարարում էր, թե Գագիկ Ծառուկյանին պատկանող համալիրի շարժական գույքը հանձնվել է նրանց պահպանությանը։ Պայմանագրի բացակայության մասին Երևանի քաղաքապետարանը հայտնել է «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» սպորտային կենտրոնն անցավ Երևանի քաղաքապետարանի կառավարմանը այս տարվա հուլիսին։ Քաղաքապետարանը միակողմանի խզել էր կառուցապատման իրավունքի պայմանագիրը «Մուլտի Ուելնես»-ի հետ, քանի որ, ըստ քաղաքապետարանի, կառուցապատման վճարների գծով պարտավորությունները չէին կատարվել, ինչպես նաև քաղաքաշինական փաստաթղթերից շեղումներ էին եղել։

«Մուլտի Ուելնես» ակումբը քաղաքապետարանը վերանվանեց «Երևան Ուելնես»։ Թեպետ միայն մարզական համալիրի հողն է համայնքային ենթակայության, այս ողջ ընթացքում քաղաքապետարանի կառավարմանն անցած համալիրի շարժական գույքը տնօրինվում է քաղաքապետարանի կողմից, թեպետ այդ գույքն ունի սեփականատեր։

Համալիրի շարժական գույքերը ներառում են մարզասարքեր, կենցաղային ու սպորտային տեխնիկա, ջեռուցման ու հովացման համակարգեր, կահույք և այլն։ Դրանք այժմ շահագործվում են առանց «Մուլտի Ուելնես»-ի սեփականատերերի համաձայնության։

Ինչու՞ է քաղաքապետարանը հայտնել, թե այդ գույքերն ի պահ են հանձնել իրեն, եթե նման պայմանագիր չկա, ի՞նչ իրավական հիմքերով է քաղաքապետանարը շարունակում տնօրինել համալիրի գույքը, արդյո՞ք ձեռնարկվում են քայլեր «Մուլտի Ուելնես»-ի շարժական գույքը դրա սեփականատիրոջը հանձնելու ու համալիրի համար համայնքային գույք գնելու ուղղությամբ, հետաքրքրվել էինք քաղաքապետարանից։

Ի պատասխան հայտնել են, որ «մարզասրահում առկա գույքերի գույքագրում իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի հանձնարարությամբ ՊԵԿ-ի կողմից, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ, որի վերաբերյալ կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե»։

Ըստ պատասխանի՝ արդեն 4 ամիս համայնքային կառավարման անցած սպորտային կենտրոնի շարժական գույքի գույքագրումը դեռ շարունակվում է, «առկայության դեպքում դրանց հետագա տնօրինման հարցը կարգավորելու համար»։

«Մուլտի Ուելնես»-ը սպորտային կենտրոնի տարածքի պայմանագիրը խզելու գործով դատական գործընթաց է սկսել ընդդեմ Կադաստրի կոմիտեի, քաղաքացիական հայցով առաջին նիստը նախատեսվում է անցկացնել եկող տարի։

Ընկերությունը պահանջում է անվավեր ճանաչել որոշումները, որոնցով հողի նկատմամբ իրենց իրավունքները դադարեցվել են։ Ինչպես «Ազատության»-ը տեղեկացրեց «Մուլտի ուելնես»-ի տնօրեն Արման Փիրոյանը, մոտակա օրերին ևս մեկ հայց կմուտքագրվի դատարան, որ վերաբերում է համալիրի շարժական գույքերին:

«Հայց ներկայացված է, բայց վարույթ դեռ չի ընդունվել, օր չի նշանակվել»,- ասաց Փիրոյանը, ում խոսքով «Մուլտի Ուելնես»-ի շարժական գույքերը գնահատվում են 6 մլրդ դրամի չափով:

«Նրանք գիտեին, որ դա մեր գույքն է, ասացին, որ ի պահ է հանձնվել, որ չվնասվի, մինչև քրեական գործերը հասկանան, բայց ի պահ հանձնված գույքն օգտագործվում է, քանդում են, պատերն են քանդում, որոշ բաներ են տեղափոխում։ Երևում է, որ բաներ են փոխում»,- ասաց նա՝ պնդելով, որ քաղաքապետարանն անօրինական է կառավարում մարզաառողջարանային համալիրը։

Ավանդաբար 1000 խոշոր հարկատուների ցանկում հայտնվող «Մուլտի Ուելնես»-ի անունը այս տարվա առաջին 9 ամիսների խոշոր հարկատուների ցանկում ընդհանրապես չկա։ Անցած տարվա առաջին 9 ամիսներին ընկերությունը վճարել էր 302 մլն դրամի հարկեր, 2024-ի նույն ժամանակահատվածում՝ 375 մլն, իսկ 2023-ի 9 ամիսներին ավելի քան 405 մլն։

Այս գործընթացներին զուգահեռ Քննչական կոմիտեում քննվում է քրեական վարույթ, որ վերաբերում է «Մուլտի Ուելնես»-ի կողմից մոտ 850 միլիոն դրամի շրջանառություն թաքցնելուն։ Այս գործով մեղադրանք ոչ մի անձի առաջադրված չէ, փորձաքննություն է նշանակված, որի եզրակացությունը դեռ չկա:

«Ազատություն»-ը դիմել էր Քննչական կոմիտե՝ տեղեկանալու, թե արդյո՞ք Քննչական կոմիտեի կողմից «Մուլտի Ուելնես»-ի շարժական գույքը ի պահ է հանձնվել Երևանի քաղաքապետարանին։ Իրավապահ մարմինը, սակայն, չի հաստատել սա:

ՔԿ-ից տրամադրած պատասխանի համաձայն՝ ««Մուլտի Ուելնես»-ի շարժական գույքը նշված քրեական վարույթով չի հանդիսանում իրեղեն ապացույց»։ Փոխարենը իրեղեն ապացույց է հանդիսանում անշարժ գույքը (մարզասրահի տարածքն ու շինությունները), որը «պատասխանատու պահպանության է հանձնվել Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայության աշխատակցին:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Սերժ Սարգսյանը գիտի՝ ումն է սրանց բերած նոր սահմանադրությունը (video) «Սրբուհի՛, աղջիկ ջա՛ն․․․ էդ ինչի՞ ես քեզ պատռում․ գիտես չէ՞՝ ինչ եք արել»․ Արմինե Ադիբեկյան (video) Կոչ եմ անում Ալեն Սիմոնյանին իր հետ Ադրբեջան տանել հայ գերիներին ուղղված նամակները. Արտակ Բեգլարյան «Ալենի ամբողջ ինտելեկտն իր թքի մեջ ա»․ Հովհաննես Իշխանյան (video) Զախարովայի կոպիտ պատասխանը՝ Գերմանիայի ԱԳ նախարարի կոչին (video) Ով ա՞ էս «չզոհվածը», որ մեր համար Սահմանադրություն գրի․․․ իրեն մի բան է սպասվում․ Հովհաննես Իշխանյան (video) Ռոբերտ Քոչարյանին թույլատրվեց էլեկտրոնային տարբերակով ծանոթանալ գործի նյութերին (video) Քրեական վարույթի ձգձգման համար ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել․ «Հետք» Հայաստանը կյանքի տևողությամբ աշխարհում 116-րդ տեղում է. Worldometer Ռոբերտ Քոչարյանի դիպուկ կատակը․ «Քունս չի տանում դրա համար» (video) Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով #ՈՒՂԻՂ․ Ալիևյան սահմանադրությունն առաջին հերթին խփում է ՔՊ-ին․ Արմինե Ադիբեկյան (video) Դատախազությունը պահանջում է առանձնապես խոշոր չափերով թմրամիջnցներ իրացնելու համար մեղադրվող Իլյա Մելիքյանից բռնագանձել անշարժ գույք և շուրջ 136 միլիոն դրամ Երևանի քաղաքապետարանը «Մուլտի Ուելնես»-ի շարժական գույքն օգտագործում է առանց հիմքերի. Ազատություն «Ռուբեն» travel, «Մեռել» travel, «Բանան» travel․ էդգար Ղազարյանը ծաղրեց ՔՊ-ականներին (video) ԵՄ ղեկավարները գագաթնաժողովի ընթացքում բյուջեի շուրջ համաձայնության չեն հասել Նավթի գներն աճել են Թրամփը կարծում է, որ ՆԱՏՕ-ն ձգտում է ուկրաինական հակամարտության կարգավորմանը Ավելի եմ հակվում այն մտքին, որ մեր ազգի մի հատված կարծես «հոգնել է հայ լինելուց»․ Արտակ Զաքարյան Կողոպուտի դեպք՝ Երևանում․ չինացի երիտասարդը պնդում է, որ իրենից 8 մլն դրամ են հափշտակել 300 մլն դրամ նոր էլեկտրոմոբիլների համար․ Գևորգ Ստեփանյան (video) Վթարային ջրանջատում Կապանում և Գորիսում Հաքերները կոտրել են ՖԻՖԱ-ի համակարգերն ու հրապարակել գաղտնի փաստաթղթեր Հաղորդում եմ տալու դատախազին… ՔՊ-ականները խայտառակ քայլի են դիմել․ Էդգար Ղազարյան (video) Ալե՛ն, դե լսիր պատասխանդ ու լսեցի՞ք ժողովուրդ Փաշինյանի երեկվա խայտառակ խոսքը․ Արեգա Հովսեփյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am