ԵՄ ղեկավարները գագաթնաժողովի ընթացքում բյուջեի շուրջ համաձայնության չեն հասել

ԵՄ առաջնորդները նոյեմբերի 26-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում չեն կարողացել համաձայնության հասնել միության հաջորդ երկարաժամկետ բյուջեի վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է EU Observer պարբերականը։

Բանակցություններն ընթանում էին 2028-2034 թվականների բյուջեի շուրջ։ Եվրահանձնաժողովը գրեթե 2 տրիլիոն եվրոյից 10,3 տոկոսով կամ 204 միլիարդ եվրոյով կրճատել էր առաջարկը՝ փորձելով փոխզիջման հասնել։

Սակայն զուտ դոնոր երկրների մի խումբ՝ Գերմանիայի գլխավորությամբ, ցանկանում էր բյուջեի հետագա կրճատումներ։

«Այն (խմբ.՝ կրճատումը) 204 միլիարդ եվրոյի չափով չի մնա։ Այն (խմբ.՝ բյուջեն) ավելի փոքր կլինի։ Ես միշտ հստակ արտահայտել եմ իմ դիրքորոշումը։ Եվրահանձնաժողովի առաջարկի համեմատ կրճատումը պետք է կազմի մի քանի հարյուր միլիարդ եվրո», – ուշ երեկոյան լրագրողներին ասել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

Սակայն նրա ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնը 204 միլիարդ եվրոյի կրճատումը «ռազմավարական սխալ» է որակել։

«Մենք փաստացի մեզ կանգնեցնում ենք մի իրավիճակի առաջ, երբ Եվրոպայում պետական ներդրումները կնվազեն՝ Չինաստանի համեմատ, և Ֆրանսիան չի աջակցում որևէ լրացուցիչ կրճատման», – ասել է նա գագաթնաժողովից վաղաժամ հեռանալիս։

Չնայած ԵՄ ավելի մեծ բյուջե ունենալու իր ցանկությանը՝ Մակրոնը նաև հստակեցրել է, որ Ֆրանսիան ավելի մեծ ներդրում չի կատարի ԵՄ բյուջեում։

«Մենք բոլորս հույս ունենք կայունացնել ազգային հատկացումները։ Դա է մեր առջև ծառացած մարտահրավերը», – ասել է նա։

Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսը կողմ է եղել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի առաջարկած 10 տոկոս կրճատմանը՝ դա անվանելով «շատ տրամաբանական փոխզիջում»։

դիտվել է 3 անգամ
Լրահոս
ԵՄ ղեկավարները գագաթնաժողովի ընթացքում բյուջեի շուրջ համաձայնության չեն հասել Նավթի գներն աճել են Թրամփը կարծում է, որ ՆԱՏՕ-ն ձգտում է ուկրաինական հակամարտության կարգավորմանը Ավելի եմ հակվում այն մտքին, որ մեր ազգի մի հատված կարծես «հոգնել է հայ լինելուց»․ Արտակ Զաքարյան Կողոպուտի դեպք՝ Երևանում․ չինացի երիտասարդը պնդում է, որ իրենից 8 մլն դրամ են հափշտակել 300 մլն դրամ նոր էլեկտրոմոբիլների համար․ Գևորգ Ստեփանյան (video) Վթարային ջրանջատում Կապանում և Գորիսում Հաքերները կոտրել են ՖԻՖԱ-ի համակարգերն ու հրապարակել գաղտնի փաստաթղթեր Հաղորդում եմ տալու դատախազին… ՔՊ-ականները խայտառակ քայլի են դիմել․ Էդգար Ղազարյան (video) Ալե՛ն, դե լսիր պատասխանդ ու լսեցի՞ք ժողովուրդ Փաշինյանի երեկվա խայտառակ խոսքը․ Արեգա Հովսեփյան (video) «Ձախողվելու է, եթե․․․ »․ Զախարովան՝ TRIPP նախագծի մեկնարկի մասին (video) ՔՊ-ական Մանավազյանը՝ Չինաստան «պայեզդկայի» պատգամավորների հետ նաև աղջկան է ուղարկել. Irakanum.am Բաթումում թուրք ֆուտբոլասերների և ոստիկանների միջև բախումներ են եղել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև խորանում են տարաձայնությունները․ Politico Ռոբերտ Քոչարյանին ծափողջույններով դիմավորեցին դատարանում (video) Ավտովթար՝ Երևանում․ մերկասառույցի պատճառով բախվել են «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը Հերոսի մասին ֆիլմն ու սկանդալները (video) Բաքվի բռնապետական վարչախմբի խնդիրը ոչ թե հռչակագիրն է կամ դրան հղումը, այլ Հայաստանի անկախությունը 10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Թմրանյութի իրացման դեպք՝ Կոտայքում․ փախչելիս «Mercedes»-ով 500 մ քարշ են տվել ոստիկանին. նա ԲԿ-ում է Խրախուսական քայլ. Ալիեւը չի թաքցնում իր գոհունակությունը. «Հրապարակ» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են. արդեն շինտեխնիկա է հայտնվել․ «Հրապարակ» Քրեական վարույթի ձգձգման համար ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել․ Hetq.am Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am