Ավելի եմ հակվում այն մտքին, որ մեր ազգի մի հատված կարծես «հոգնել է հայ լինելուց»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․

«Սոսկալի է անգամ մտածելը, սակայն հետևելով թե, ինչ է կատարվել և կատարվում Հայաստանում՝ ավելի ու ավելի եմ հակվում այն մտքին, որ՝ մեր ազգի մի հատված կարծես «հոգնել է հայ լինելուց»:

Չեմ հասկանում, թե ինչն է իրական պատճառը. մաշվե՞լ ենք, սպառվու՞մ է մեր ազգային ինքնագիտակցությունն ու հոգևոր ժառանգության ընկալումը, թե՞ վերջնականապես կորցրե՞լ ենք իրականության զգացողությունը և ապրում ենք ուրիշ, ավելի «անհոգ», անհաղորդ ու մտացածին կյանքով:
«Ինչ կլինի՝ կլինի, չի լինի՝ թող չլինի» անպատասխանատու, ամեն ինչի հետ հաշտվող ու անկումային կենսակե՞րպ…

Դժվար է հավատալ, բայց ենթագիտակցորեն, (թե գիտակցաբար) կարծես «ուզում ենք մոռանալ մեր հետ տեղի ունեցածը»: Արցախը «մերը չէր»՝ հետևաբար մենք բան չենք կորցրել: Մեր պապերին ցեղասպանել են՝ դե ի՞նչ կարող ենք անել (նրանք ուրիշ թուրքեր էին), «փորձենք մոռանալ», դե հո անընդհատ չեն ցեղասպանելու…
Եռաբլուր պանթեոնն աստիճանաբար վերածում ենք սովորական գերեզմանատան, որտեղ շատերը չեն այցելում, որ չնկատեն համազգային գաղափարի, ննջեցյալների պայքարի ու նրանց անձնազոհության աղաղակող պատգամները…

Չգիտեմ, երևի այդպես ավելի հեշտ է ապրել՝ ինքնախաբեությամբ, ինքնարդարացման բնազդով՝ կեղծ երգացանկերով, էժանագին բլոգերների հիմար տեսանյութերով, դեգրադացնող հեռուստասերիալներով ու տափակ հումորիստների գյադայական ներկայացումներով:
Ցավալիորեն հիվանդագին, ճղճիմ ու բազմերանգ հարաբերություններ են ձևավորվել մեր շուրջ: Ոմանք դա նկատում են, շատերը՝ չնկատելու են տալիս, ոմանք էլ ուղղակի չեն գիտակցում…

Գոնե կարողանայինք մի փոքր արժանաատվորեն դուրս գալ համազգային փորձության, պարտության, գոյության պայքարի, վերածնունդի ու հոգևոր-բարոյական վերանորոգման այս ծանր շրջափուլից:

Չէ՞ որ հնարավոր է»:

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Նավթի գներն աճել են Թրամփը կարծում է, որ ՆԱՏՕ-ն ձգտում է ուկրաինական հակամարտության կարգավորմանը Ավելի եմ հակվում այն մտքին, որ մեր ազգի մի հատված կարծես «հոգնել է հայ լինելուց»․ Արտակ Զաքարյան Կողոպուտի դեպք՝ Երևանում․ չինացի երիտասարդը պնդում է, որ իրենից 8 մլն դրամ են հափշտակել 300 մլն դրամ նոր էլեկտրոմոբիլների համար․ Գևորգ Ստեփանյան (video) Վթարային ջրանջատում Կապանում և Գորիսում Հաքերները կոտրել են ՖԻՖԱ-ի համակարգերն ու հրապարակել գաղտնի փաստաթղթեր Հաղորդում եմ տալու դատախազին… ՔՊ-ականները խայտառակ քայլի են դիմել․ Էդգար Ղազարյան (video) Ալե՛ն, դե լսիր պատասխանդ ու լսեցի՞ք ժողովուրդ Փաշինյանի երեկվա խայտառակ խոսքը․ Արեգա Հովսեփյան (video) «Ձախողվելու է, եթե․․․ »․ Զախարովան՝ TRIPP նախագծի մեկնարկի մասին (video) ՔՊ-ական Մանավազյանը՝ Չինաստան «պայեզդկայի» պատգամավորների հետ նաև աղջկան է ուղարկել. Irakanum.am Բաթումում թուրք ֆուտբոլասերների և ոստիկանների միջև բախումներ են եղել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև խորանում են տարաձայնությունները․ Politico Ռոբերտ Քոչարյանին ծափողջույններով դիմավորեցին դատարանում (video) Ավտովթար՝ Երևանում․ մերկասառույցի պատճառով բախվել են «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը Հերոսի մասին ֆիլմն ու սկանդալները (video) Բաքվի բռնապետական վարչախմբի խնդիրը ոչ թե հռչակագիրն է կամ դրան հղումը, այլ Հայաստանի անկախությունը 10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Թմրանյութի իրացման դեպք՝ Կոտայքում․ փախչելիս «Mercedes»-ով 500 մ քարշ են տվել ոստիկանին. նա ԲԿ-ում է Խրախուսական քայլ. Ալիեւը չի թաքցնում իր գոհունակությունը. «Հրապարակ» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են. արդեն շինտեխնիկա է հայտնվել․ «Հրապարակ» Քրեական վարույթի ձգձգման համար ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել․ Hetq.am Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներ ՀՌՀ-ի էջը կոտրել են, կա պատասխանատու. ով է նա․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am