Կողոպուտի դեպք՝ Երևանում․ չինացի երիտասարդը պնդում է, որ իրենից 8 մլն դրամ են հափշտակել

Նոյեմբերի 11-ին կողոպուտի դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի հատուկ սպառազինության և մարտավարության գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի 2-րդ ջոկի ծառայողները նույն օրը՝ ժամը 22։00-ի սահմաններում, ծառայություն իրականացնելիս են եղել Հյուսիսային պողոտայում, երբ նկատել են, որ նույն պողոտայի 18 հասցեում գործող «Տաշիր Պիցցա» սննդի կետի մուտքի մոտ մի քանի երիտասարդներ քաշքշում են միմյանց։ Այդ ժամանակ ոստիկաններին է մոտեցել ազգությամբ չինացի երիտասարդ, ով հասկանալի կերպով մատնացույց է արել մեկ այլ երիտասարդի և հայտնել, որ վերջինս բացահայտ կերպով հափշտակել է իր պայուսակը, որի մեջ եղել է 8 մլն դրամ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության գվարդիայի ծառայողները մատնացույց արված երիտասարդին հափշտակություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քրեական ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ չինացի քաղաքացին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության 26-ամյա քաղաքացի Լոնգֆեյ Լին է, իսկ հանցանքը կատարելու մեջ կասկածվող անձը՝ Արագածոտնի մարզի բնակիչ 29-ամյա Դավիթ Մ.-ն։

Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 3920 դրամ, «Samsung» մոդելի բջջային հեռախոս, 1 հատ լիցքավորման սարք, 1 հատ ակնոց՝ պատյանով, 1 հատ հեռակառավարման վահանակ և 1 հատ ծալովի դանակ։

Դեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանության վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք Դավիթ Մ.-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժին։

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Ավելի եմ հակվում այն մտքին, որ մեր ազգի մի հատված կարծես «հոգնել է հայ լինելուց»․ Արտակ Զաքարյան Կողոպուտի դեպք՝ Երևանում․ չինացի երիտասարդը պնդում է, որ իրենից 8 մլն դրամ են հափշտակել 300 մլն դրամ նոր էլեկտրոմոբիլների համար․ Գևորգ Ստեփանյան (video) Վթարային ջրանջատում Կապանում և Գորիսում Հաքերները կոտրել են ՖԻՖԱ-ի համակարգերն ու հրապարակել գաղտնի փաստաթղթեր Հաղորդում եմ տալու դատախազին… ՔՊ-ականները խայտառակ քայլի են դիմել․ Էդգար Ղազարյան (video) Ալե՛ն, դե լսիր պատասխանդ ու լսեցի՞ք ժողովուրդ Փաշինյանի երեկվա խայտառակ խոսքը․ Արեգա Հովսեփյան (video) «Ձախողվելու է, եթե․․․ »․ Զախարովան՝ TRIPP նախագծի մեկնարկի մասին (video) ՔՊ-ական Մանավազյանը՝ Չինաստան «պայեզդկայի» պատգամավորների հետ նաև աղջկան է ուղարկել. Irakanum.am Բաթումում թուրք ֆուտբոլասերների և ոստիկանների միջև բախումներ են եղել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև խորանում են տարաձայնությունները․ Politico Ռոբերտ Քոչարյանին ծափողջույններով դիմավորեցին դատարանում (video) Ավտովթար՝ Երևանում․ մերկասառույցի պատճառով բախվել են «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը Հերոսի մասին ֆիլմն ու սկանդալները (video) Բաքվի բռնապետական վարչախմբի խնդիրը ոչ թե հռչակագիրն է կամ դրան հղումը, այլ Հայաստանի անկախությունը 10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Թմրանյութի իրացման դեպք՝ Կոտայքում․ փախչելիս «Mercedes»-ով 500 մ քարշ են տվել ոստիկանին. նա ԲԿ-ում է Խրախուսական քայլ. Ալիեւը չի թաքցնում իր գոհունակությունը. «Հրապարակ» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են. արդեն շինտեխնիկա է հայտնվել․ «Հրապարակ» Քրեական վարույթի ձգձգման համար ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել․ Hetq.am Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներ ՀՌՀ-ի էջը կոտրել են, կա պատասխանատու. ով է նա․ «Ժողովուրդ» Ինչո՞ւ է փոխնախարարը վկայակոչում Փաշինյանին․ ահազանգեր ԲՏԱ նախարարությունից․ «Ժողովուրդ» Հ1-ը ծաղրի առարկա դարձրեց Փաշինյանին. ով է մարդաuպանը. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am