Հաքերները կոտրել են ՖԻՖԱ-ի համակարգերն ու հրապարակել գաղտնի փաստաթղթեր

ՖԻՖԱ-ն պաշտոնապես հաստատել է, որ դարձել է հանցավոր կիբերհարձակման թիրախ, որի հետևանքով արտահոսել է անձնական և գործարար տեղեկությունների սահմանափակ ծավալ։ Այդ մասին կազմակերպության ներկայացուցիչը հայտնել է Reuters-ին, հաղորդում է armsport.am-ը։

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան խստորեն դատապարտել է անձնական տվյալների ապօրինի ձեռքբերումն ու հրապարակումը՝ կատարվածը որակելով որպես գաղտնիության լուրջ և անընդունելի խախտում։

«Նման գործողությունները կարող են լուրջ հետևանքներ ունենալ տուժած անձանց համար», - նշված է կազմակերպության հայտարարության մեջ։

ՖԻՖԱ-ից նաև տեղեկացրել են, որ միջադեպի հետաքննության շրջանակում համագործակցում են իրավապահ և այլ համապատասխան մարմինների հետ։

Միևնույն ժամանակ, կազմակերպությունը չի բացահայտել հարձակման տեխնիկական մանրամասները, տեղի ունենալու ժամկետները, տուժած անձանց կամ կազմակերպությունների թիվը, ինչպես նաև չի հաստատել հաքերների ձեռքում հայտնված նյութերի բովանդակությունը։

ՖԻՖԱ-ի հայտարարությունը հաջորդել է Handsome Boy Hacking Club անունով հաքերային խմբի գործողություններին։ Վերջինս նոյեմբերի 19-ին X սոցիալական ցանցում հրապարակել էր ՖԻՖԱ-ի ներքին ֆայլերը պատկերող լուսանկար, իսկ ավելի ուշ հայտարարել, որ կազմակերպության Microsoft միջավայրից գողացել է ավելի քան 12 գիգաբայթ տվյալ։

Հաքերները պնդում են, որ իրենց ձեռքում են հայտնվել անձը հաստատող և ներգաղթային փաստաթղթեր, ֆինանսական, իրավական, ինչպես նաև ներքին կառավարմանը վերաբերող նյութեր։ The Record-ի տեղեկություններով՝ խումբը փորձել է շանտաժի ենթարկել ՖԻՖԱ-ին, սակայն չստանալով պահանջած գումարը՝ հրապարակել է տվյալները կիբերհանցագործների հարթակում։

Reuters-ի աղբյուրի փոխանցմամբ՝ կիբերհարձակումը չի առնչվել FIFA Forward Enterprise նախագծի փաստաթղթերին։ Խոսքը Աշխարհի առաջնության առևտրային իրավունքների մի մասը մասնավոր ներդրողներին վաճառելու՝ մինչև 4,2 միլիարդ դոլար արժողությամբ նախկին ծրագրի մասին է, որը ժամանակին չեղարկվել էր։

Կիբերհարձակման հետևանքների ամբողջական պատկերը դեռևս պարզվում է։

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Կողոպուտի դեպք՝ Երևանում․ չինացի երիտասարդը պնդում է, որ իրենից 8 մլն դրամ են հափշտակել Նավթի գներն աճել են 300 մլն դրամ նոր էլեկտրոմոբիլների համար․ Գևորգ Ստեփանյան (video) Վթարային ջրանջատում Կապանում և Գորիսում Հաքերները կոտրել են ՖԻՖԱ-ի համակարգերն ու հրապարակել գաղտնի փաստաթղթեր Հաղորդում եմ տալու դատախազին… ՔՊ-ականները խայտառակ քայլի են դիմել․ Էդգար Ղազարյան (video) Ալե՛ն, դե լսիր պատասխանդ ու լսեցի՞ք ժողովուրդ Փաշինյանի երեկվա խայտառակ խոսքը․ Արեգա Հովսեփյան (video) «Ձախողվելու է, եթե․․․ »․ Զախարովան՝ TRIPP նախագծի մեկնարկի մասին (video) ՔՊ-ական Մանավազյանը՝ Չինաստան «պայեզդկայի» պատգամավորների հետ նաև աղջկան է ուղարկել. Irakanum.am Բաթումում թուրք ֆուտբոլասերների և ոստիկանների միջև բախումներ են եղել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև խորանում են տարաձայնությունները․ Politico Ռոբերտ Քոչարյանին ծափողջույններով դիմավորեցին դատարանում (video) Ավտովթար՝ Երևանում․ մերկասառույցի պատճառով բախվել են «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը Հերոսի մասին ֆիլմն ու սկանդալները (video) Բաքվի բռնապետական վարչախմբի խնդիրը ոչ թե հռչակագիրն է կամ դրան հղումը, այլ Հայաստանի անկախությունը 10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Թմրանյութի իրացման դեպք՝ Կոտայքում․ փախչելիս «Mercedes»-ով 500 մ քարշ են տվել ոստիկանին. նա ԲԿ-ում է Խրախուսական քայլ. Ալիեւը չի թաքցնում իր գոհունակությունը. «Հրապարակ» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են. արդեն շինտեխնիկա է հայտնվել․ «Հրապարակ» Քրեական վարույթի ձգձգման համար ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել․ Hetq.am Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներ ՀՌՀ-ի էջը կոտրել են, կա պատասխանատու. ով է նա․ «Ժողովուրդ» Ինչո՞ւ է փոխնախարարը վկայակոչում Փաշինյանին․ ահազանգեր ԲՏԱ նախարարությունից․ «Ժողովուրդ» Հ1-ը ծաղրի առարկա դարձրեց Փաշինյանին. ով է մարդաuպանը. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am