ՔՊ-ական Մանավազյանը՝ Չինաստան «պայեզդկայի» պատգամավորների հետ նաև աղջկան է ուղարկել. Irakanum.am

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշ անդամներ պետական կուսակցության  միջոցներով օտարերկրյա այցերի մեկնելու հարցում գաղտնիք չէ, որ մրցակիցներ չունեն։ Դրան զուգահեռ ՔՊ-ականներ էլ կան, որ ընտանիքի անդամներին են «սղցնում» պատվիրակությունների կազմում, ուղարկում՝ աշխարհ տեսնեն, օգտվելով այն առիթից, որ գուցե մարդիկ չճանաչեն իրենց ընտանիքի անդամներին, որ լրատվամիջոցները ուշադրություն չդարձնեն, և «ձրի» այցը «քյար» մնա։ Այսպիսի հերթական դեպքն է տեղի ունեցել։ Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը, ով նաև ՔՊ աշխատակազմի ղեկավարն է, գործընկեր պատգամավորների հետ Չինաստան «պայեզդկայի» իր դստերն է ուղարկել։

Մասնավորապես ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում, որին կից պատգամավորը նաև գրառում է արել, երևում է նաև Մանավազյանի աղջիկը։ «Չինաստանի Կոմունիստական կուսակցության հրավերով՝ աշխատանքային այցով գտնվում ենք Պեկինում։ Այսօր այցելեցինք Չինաստանի Կոմունիստական կուսակցության թանգարան, ծանոթացանք կուսակցության պատմությանը և զարգացման կարևորագույն դրվագներին։ Այցի ավարտին գրառում կատարեցի թանգարանի կարծիքների մատյանում՝ ամփոփելով տպավորություններս այս կարևոր այցից»,- գրել է Տրդատ Սարգսյանը։  Նրա հետ Չինաստան են գնացել նաև ՔՊ-ական պատգամավորներ Ռոման Համբարձումյանը, Նարեկ Բաբայանը։ Հրապարակված կադրերում երևում է նաև Արտաշատի քաղաքապետն ու Մանավազյանի դուստրը։ Մեզ ասացին, որ քանի, որ խմբակցության հրավեր չի եղել, այսինքն ԱԺ նախագահը չի գործուղել պատգամավորներին,այլ կուսակցությանն է հրավեր եղել, պայմանավորված այդ հանգամանքով էլ Մանավազյանը, որպես ՔՊ աշխատակազմի ղեկավար դստեր անունն էլ է գրել։ «Ումից է պակաս, թող գնա Չինաստանը տեսնի»,- մոտավորապես ասել է ՔՊ-ական կին պաշտոնյան։

Հերթական անգամ գործ ունենք պետական պաշտոնյայի՝ սեփական դիրքը չարաշահելու դեպքի հետ։ Չնայած Մանավազյանը երևի առաջնորդվել է այն սկզբունքով, որ ՔՊ-ական որ պատգամավորն էլ, որ գնար Չինաստան արդյունքը նույնն էր լինելու, գոնե այս դեպքում հայ-չինական հարաբերությունների հետ զրո աղերս ունեցող աղջիկը կգնա։

Հավելենք, որ Տրդատ Սարգսյանի հրապարակած տեսանյութը պահպանված է, հետրաբար փորձերը դրանք մոնտաժելու, կամ հեռացնելու անիմաստ են։

դիտվել է 11 անգամ
Լրահոս
«Ձախողվելու է, եթե․․․ »․ Զախարովան՝ TRIPP նախագծի մեկնարկի մասին (video) ՔՊ-ական Մանավազյանը՝ Չինաստան «պայեզդկայի» պատգամավորների հետ նաև աղջկան է ուղարկել. Irakanum.am Բաթումում թուրք ֆուտբոլասերների և ոստիկանների միջև բախումներ են եղել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև խորանում են տարաձայնությունները․ Politico Ռոբերտ Քոչարյանին ծափողջույններով դիմավորեցին դատարանում (video) Ավտովթար՝ Երևանում․ մերկասառույցի պատճառով բախվել են «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը Հերոսի մասին ֆիլմն ու սկանդալները (video) Բաքվի բռնապետական վարչախմբի խնդիրը ոչ թե հռչակագիրն է կամ դրան հղումը, այլ Հայաստանի անկախությունը 10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Թմրանյութի իրացման դեպք՝ Կոտայքում․ փախչելիս «Mercedes»-ով 500 մ քարշ են տվել ոստիկանին. նա ԲԿ-ում է Խրախուսական քայլ. Ալիեւը չի թաքցնում իր գոհունակությունը. «Հրապարակ» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են. արդեն շինտեխնիկա է հայտնվել․ «Հրապարակ» Քրեական վարույթի ձգձգման համար ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել․ Hetq.am Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներ ՀՌՀ-ի էջը կոտրել են, կա պատասխանատու. ով է նա․ «Ժողովուրդ» Ինչո՞ւ է փոխնախարարը վկայակոչում Փաշինյանին․ ահազանգեր ԲՏԱ նախարարությունից․ «Ժողովուրդ» Հ1-ը ծաղրի առարկա դարձրեց Փաշինյանին. ով է մարդաuպանը. «Ժողովուրդ» Ադրբեջանից Հայաստան՝ 23.7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրը․ «Ժողովուրդ» Բրյուսովում նոր ընդվզում է հասունանում․ դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց, ստորագրահավաքները շարունակվում են․ «Ժողովուրդ» Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններին․ «Ժողովուրդ» Ո՞վ է պաշտոնազրկված «50» մականունով գեներալ Կարեն Գրիգորյանը, և ինչ ունեցվածք ունի․ «Ժողովուրդ» 17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համար. «Հրապարակ» Դժվարին փորձություններով անցնելիս սկզբունքային լինելու դասեր է տալիս․ Դանիելյանը՝ Սրբազանի մասին Մենք կապահովենք կենսականորեն կարևոր ապրանքների մատակարարումը տարբեր միջոցներով և կխափանենք մեր թշնամիների փորձերը․ Արաղչի
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am