10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ 1999-2011 թվականներին Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով պաշտոնեական դիրքը և նախնական համաձայնության գալով նախկին ԴԱՀԿ ծառայության Տավուշի մարզային ստորաբաժանման հարկադիր կատարողների հետ, կազմակերպել է համայնքին պատկանող երկու անշարժ գույքերի ապօրինի օտարումը։

Արդյունքում դրանք հարկադիր աճուրդով՝ շուկայական արժեքից էականորեն ցածր գներով, օտարվել են համայնքի ղեկավարի հետ փոխկապակցված անձանց։

Այնուհետև նշված անշարժ գույքերը, համայնքի սեփականությունից ապօրինի դուրս բերվելուց հետո, մի քանի անգամ փոխանցվել են փոխկապակցված անձանց միջև՝ դրանց իրական ծագումը թաքցնելու և վերջնականապես նախկին համայնքի ղեկավարի ընտանիքի տիրապետությանը հանձնելու նպատակով։

Նախաքննությամբ բացահայտվել են նաև համայնքային այլ գույքերի և հողատարածքների օտարման հանգամանքներ, մասնավորապես՝ 2005 թվականին Իջևանի համայնքին փոխանցված 2.24 հա մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության հողատարածքը ենթակա չի եղել մասնավորեցման, սակայն հետագայում բաժանվել է առանձին միավորների և օտարվել։

Բացի այդ, 2007 թվականին անցկացված մրցույթների վերաբերյալ փաստաթղթերում, որպես մասնակիցներ նշվել են անձինք, որոնք իրականում ներկա չեն եղել մրցույթներին կամ որոնց մասնակցությունը չի հաստատվել։ Հետագայում այդ հողատարածքներից մի քանիսը վաճառվել են պետությանը՝ ձեռքբերման գներից էականորեն բարձր արժեքներով։

Քրեական վարույթի շրջանակում մեղադրանքներ են ներկայացվել ընդհանուր 10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարին։ Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

դիտվել է 6 անգամ
Լրահոս
«Ձախողվելու է, եթե․․․ »․ Զախարովան՝ TRIPP նախագծի մեկնարկի մասին (video) ՔՊ-ական Մանավազյանը՝ Չինաստան «պայեզդկայի» պատգամավորների հետ նաև աղջկան է ուղարկել. Irakanum.am Բաթումում թուրք ֆուտբոլասերների և ոստիկանների միջև բախումներ են եղել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև խորանում են տարաձայնությունները․ Politico Ռոբերտ Քոչարյանին ծափողջույններով դիմավորեցին դատարանում (video) Ավտովթար՝ Երևանում․ մերկասառույցի պատճառով բախվել են «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը Հերոսի մասին ֆիլմն ու սկանդալները (video) Բաքվի բռնապետական վարչախմբի խնդիրը ոչ թե հռչակագիրն է կամ դրան հղումը, այլ Հայաստանի անկախությունը 10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Թմրանյութի իրացման դեպք՝ Կոտայքում․ փախչելիս «Mercedes»-ով 500 մ քարշ են տվել ոստիկանին. նա ԲԿ-ում է Խրախուսական քայլ. Ալիեւը չի թաքցնում իր գոհունակությունը. «Հրապարակ» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են. արդեն շինտեխնիկա է հայտնվել․ «Հրապարակ» Քրեական վարույթի ձգձգման համար ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել․ Hetq.am Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներ ՀՌՀ-ի էջը կոտրել են, կա պատասխանատու. ով է նա․ «Ժողովուրդ» Ինչո՞ւ է փոխնախարարը վկայակոչում Փաշինյանին․ ահազանգեր ԲՏԱ նախարարությունից․ «Ժողովուրդ» Հ1-ը ծաղրի առարկա դարձրեց Փաշինյանին. ով է մարդաuպանը. «Ժողովուրդ» Ադրբեջանից Հայաստան՝ 23.7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրը․ «Ժողովուրդ» Բրյուսովում նոր ընդվզում է հասունանում․ դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց, ստորագրահավաքները շարունակվում են․ «Ժողովուրդ» Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններին․ «Ժողովուրդ» Ո՞վ է պաշտոնազրկված «50» մականունով գեներալ Կարեն Գրիգորյանը, և ինչ ունեցվածք ունի․ «Ժողովուրդ» 17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համար. «Հրապարակ» Դժվարին փորձություններով անցնելիս սկզբունքային լինելու դասեր է տալիս․ Դանիելյանը՝ Սրբազանի մասին Մենք կապահովենք կենսականորեն կարևոր ապրանքների մատակարարումը տարբեր միջոցներով և կխափանենք մեր թշնամիների փորձերը․ Արաղչի
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am