Քրեական վարույթի ձգձգման համար ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել․ Hetq.am

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) այսօր՝ 2026թ. նոյեմբերի 26-ին, Հայաստանի դեմ վճիռ է կայացրել՝ քրեական վարույթի ողջամիտ ժամկետների խախտման պատճառով։ Դատարանը գտել է, որ Բաբայանի գործի քննության ընդհանուր տևողությունը՝ մոտ 7 տարի, չի համապատասխանում ողջամիտ ժամկետի պահանջին։ Հայաստանի կառավարությունը դիմումատուին պետք է վճարի 1150 եվրո փոխհատուցում։ Այս մասին գրել է Հետքը։

«Բաբայանը ՄԻԵԴ էր դիմել 2023 թվականի ապրիլի 18-ին՝ բողոքելով, որ իր նկատմամբ իրականացվող քրեական վարույթը չափազանց երկար է տևել։ Նա վկայակոչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, որը երաշխավորում է գործի քննությունը ողջամիտ ժամկետում (ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք)։

Քաղաքացու շահերը պաշտպանել է փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը։ Մկրտիչ Բաբայանի նկատմամբ քրեական վարույթը տևել է ավելի քան 7 տարի։ Վարույթը սկսվել է 2015թ.-ի դեկտեմբերի 26-ին և ավարտվել 2022թ.-ի դեկտեմբերի 27-ին։ Այն քննվել է դատական երեք ատյաններում։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ այդ տևողությունը ողջամիտ չէ, և Հայաստանի կողմից խախտում է արձանագրել։

ՄԻԵԴ-ը նշել է, որ վարույթի տևողության ողջամտությունը գնահատելիս հաշվի են առնվում գործի բարդությունը, դիմումատուի և պետական մարմինների վարքագիծը, ինչպես նաև այն, թե ինչ նշանակություն է ունեցել գործը դիմումատուի համար։

ՄԻԵԴ-ը, ուսումնասիրելով ներկայացված նյութերը, չի գտել որևէ փաստ կամ հիմնավորում, որը կարող էր արդարացնել Հայաստանի ներպետական մարմիններում վարույթի ընդհանուր տևողությունը։ Հետևաբար, դատարանը եզրակացրել է, որ քննությունն անհարկի երկար է տևել, և արձանագրել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում։

Դատարանը նաև մերժել է Հայաստանի կառավարության առարկությունը՝ կապված ներպետական իրավական պաշտպանության միջոցները չսպառելու հետ։

ՄԻԵԴ-ը միաձայն որոշել է, որ դիմումն ընդունելի է, և Հայաստանի Հանրապետությունը պետք է երեք ամսվա ընթացքում Բաբայանին վճարի դատարանի որոշմամբ սահմանված փոխհատուցումը։ Վճարման ուշացման դեպքում գումարի նկատմամբ կհաշվարկվի տոկոս՝ Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած վարկավորման տոկոսադրույքի և լրացուցիչ 3 տոկոսային կետի չափով։

Հայաստանի կառավարությունը Մկրտիչ Բաբայանին պետք է վճարի 900 եվրո՝ ոչ նյութական վնասի և ևս 250 եվրո՝ դատական ծախսերի համար»։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Խրախուսական քայլ. Ալիեւը չի թաքցնում իր գոհունակությունը. «Հրապարակ» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են. արդեն շինտեխնիկա է հայտնվել․ «Հրապարակ» Քրեական վարույթի ձգձգման համար ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել․ Hetq.am Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներ ՀՌՀ-ի էջը կոտրել են, կա պատասխանատու. ով է նա․ «Ժողովուրդ» Ինչո՞ւ է փոխնախարարը վկայակոչում Փաշինյանին․ ահազանգեր ԲՏԱ նախարարությունից․ «Ժողովուրդ» Հ1-ը ծաղրի առարկա դարձրեց Փաշինյանին. ով է մարդաuպանը. «Ժողովուրդ» Ադրբեջանից Հայաստան՝ 23.7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրը․ «Ժողովուրդ» Բրյուսովում նոր ընդվզում է հասունանում․ դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց, ստորագրահավաքները շարունակվում են․ «Ժողովուրդ» Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններին․ «Ժողովուրդ» Ո՞վ է պաշտոնազրկված «50» մականունով գեներալ Կարեն Գրիգորյանը, և ինչ ունեցվածք ունի․ «Ժողովուրդ» 17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համար. «Հրապարակ» Դժվարին փորձություններով անցնելիս սկզբունքային լինելու դասեր է տալիս․ Դանիելյանը՝ Սրբազանի մասին Մենք կապահովենք կենսականորեն կարևոր ապրանքների մատակարարումը տարբեր միջոցներով և կխափանենք մեր թշնամիների փորձերը․ Արաղչի «Տիկի՛ն Հակոբյան, կրթե՛ք Դավիթ Խուդաթյանին». Լիա սարգսյան Հայտնաբերվել է ՍՊԸ-ի տնօրենի կողմից շահագործվող «Lixiang» ավտոմեքենայում «Հայաստան» խմբակցության պատգամավորները բարձրաձայնել են քաղաքական հետապնդումների մասին Խոշոր վթար Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում. կան վիրավորներ Սաուդյան Արաբիայից մտադիր են գնել անգլիական երկրորդ ամենատիտղոսակիր ակումբը «Ներկայացված սահմանադրական տարբերակն արտացոլում է «ադրբեջանի ժողովրդի» իղձերն ու երազանքները»․ Արման Աբովյան 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդը ձերբակալվել է «Դեղերի հասանելիության ապահովումը կարողէ դառնալ դժվար կառավարելի»․ Անուշ Պողոսյան ««Նիկոլ Փաշինյանը Եռաբլրի տարածքի մեծ չափով ընդլայնման պատճառ է դարձել»․ Ոսկան Սարգսյան «Ո՞ւր են «ցեղասպանագետները», քաղաքական ուժերն ու ՀԿ-ները, Սփյուռքը․ էս ինչ մի թավշյա եք դարձել»․ Մարգարիտ Եսայան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am