Բրյուսովում նոր ընդվզում է հասունանում․ դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց, ստորագրահավաքները շարունակվում են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բրյուսովի անվան պետական համալսարանում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ բուհում դժգոհության ալիքը չի մարում, ավելին՝ ուսանողների շրջանում ստորագրահավաքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով, իսկ դրանց մասնակիցների թիվն աստիճանաբար ավելանում է։

Խոսքը Բրյուսովի անվան պետական համալսարանը Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ու Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ միավորելու ծրագրի մասին է։ Չնայած բուհի ներսում առկա դիմադրությանը՝ իշխանությունը շարունակում է առաջ տանել ակադեմիական խոշորացման իր ծրագիրը, իսկ համալսարանի աշխատակիցները մինչ օրս հստակ պատասխան չունեն, թե ինչ է սպասվում իրենց։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը բուհի տարբեր շրջանակներում ներկայացնում է, թե միավորման գործընթացը իշխանության և ԿԳՄՍ նախարարության պահանջն է, և ինքը պարտավոր է այդ ծրագիրն իրականացնել։ Սակայն, մեր տեղեկություններով, մասնավոր զրույցներում նա բոլորովին այլ դիրքորոշում է հայտնում՝ նշելով, որ անձամբ դեմ է Բրյուսովի միավորմանը և չէր ցանկանա, որ համալսարանն այդ ճանապարհով գն

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ուսանողների շրջանում իրականացվող ստորագրահավաքները կարծես թե նաև ռեկտորի սրտով են, քանի որ դրանք կարող են լրացուցիչ խոչընդոտներ ստեղծել միավորման գործընթացի համար։ Ստացվում է՝ մի կողմից՝ հանրային դաշտում ներկայացվում է, որ ծրագիրը պետք է իրականացվի, մյուս կողմից՝ բուհի ներսում շարունակվում է դժգոհության ալիքը։

Իրավիճակը հատկապես լարված է դասախոսական կազմի շրջանում։ Մեր տեղեկություններով՝ դասախոսները չգիտեն՝ միավորման դեպքում ինչ է լինելու իրենց աշխատատեղերի, ամբիոնների և մասնագիտական ուղղությունների հետ։ Նրանց մի մասը մտավախություն ունի, որ խոշորացման անվան տակ կարող են կրճատումներ լինել, և տարիներով բուհում աշխատելուց հետո իրենք կարող են հայտնվել գործազուրկի կարգավիճակում։

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների՝ ամալսարանի ներսում կան նաև շրջանակներ, որոնք փորձում են տարբեր միջոցներով խոչընդոտել միավորման ծրագրի իրականացումը կամ առնվազն թույլ չտալ, որ այն արագ ընթացք ստանա։ Բուհում, փաստորեն, սպասում են կառավարության հաջորդ քայլին՝ մտավախություն ունենալով, որ ցանկացած պահի գործընթացը կարող է մտնել գործնական փուլ։

Հիշեցնենք, որ Բրյուսովի համալսարանի միավորման հարցը նոր չէ։ Դեռևս 2022 թվականին, երբ կառավարության նախաձեռնությունը դարձավ հանրային քննարկման առարկա, բուհում սկսվեցին բողոքի գործողություններ, դասադուլներ, իսկ ուսանողներն ու դասախոսները հանդես եկան միավորման դեմ։ Այդ ժամանակ ևս ստորագրահավաքներ իրականացվեցին, և բուհական համայնքը պահանջում էր պահպանել համալսարանի ինքնուրույնությունը։ Բողոքի ալիքից հետո գործընթացը ժամանակավորապես առկախվեց։Սակայն այժմ հարցը կրկին օրակարգում է։ Իշխանությունը շարունակում է խոսել «Ակադեմիական քաղաքի» և բուհերի խոշորացման անհրաժեշտության մասին, իսկ երեք բուհերի միավորման հեռանկարը շարունակում է անհանգստացնել Բրյուսովի համալսարանի աշխատակիցներին։ Շրջանառվում է նաև գործընթացը մինչև 2027 թվականը կյանքի կոչելու ժամկետը։

Այսպիսով՝ Բրյուսովի համալսարանում կրկին հասունանում է բողոքի նոր ալիք։ Ուսանողները ստորագրահավաքներով փորձում են իրենց անհամաձայնությունը հայտնել, դասախոսները մտահոգված են իրենց աշխատանքային ապագայով, իսկ բուհի ղեկավարության դիրքորոշման շուրջ շարունակում են հակասական տեղեկություններ շրջանառվել։

Հարցը մնում է բաց՝ արդյոք Կառավարությոնը հաշվի կառնի՞ բուհական համայնքի դժգոհությունը, թե՞ Բրյուսովի համալսարանի ճակատագիրը կվճռվի առանց նրանց համաձայնության»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 9 անգամ
Լրահոս
ՀՌՀ-ի էջը կոտրել են, կա պատասխանատու. ով է նա․ «Ժողովուրդ» Ինչո՞ւ է փոխնախարարը վկայակոչում Փաշինյանին․ ահազանգեր ԲՏԱ նախարարությունից․ «Ժողովուրդ» Հ1-ը ծաղրի առարկա դարձրեց Փաշինյանին. ով է մարդաuպանը. «Ժողովուրդ» Ադրբեջանից Հայաստան՝ 23.7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրը․ «Ժողովուրդ» Բրյուսովում նոր ընդվզում է հասունանում․ դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց, ստորագրահավաքները շարունակվում են․ «Ժողովուրդ» Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններին․ «Ժողովուրդ» Ո՞վ է պաշտոնազրկված «50» մականունով գեներալ Կարեն Գրիգորյանը, և ինչ ունեցվածք ունի․ «Ժողովուրդ» 17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համար. «Հրապարակ» Դժվարին փորձություններով անցնելիս սկզբունքային լինելու դասեր է տալիս․ Դանիելյանը՝ Սրբազանի մասին Մենք կապահովենք կենսականորեն կարևոր ապրանքների մատակարարումը տարբեր միջոցներով և կխափանենք մեր թշնամիների փորձերը․ Արաղչի «Տիկի՛ն Հակոբյան, կրթե՛ք Դավիթ Խուդաթյանին». Լիա սարգսյան Հայտնաբերվել է ՍՊԸ-ի տնօրենի կողմից շահագործվող «Lixiang» ավտոմեքենայում «Հայաստան» խմբակցության պատգամավորները բարձրաձայնել են քաղաքական հետապնդումների մասին Խոշոր վթար Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում. կան վիրավորներ Սաուդյան Արաբիայից մտադիր են գնել անգլիական երկրորդ ամենատիտղոսակիր ակումբը «Ներկայացված սահմանադրական տարբերակն արտացոլում է «ադրբեջանի ժողովրդի» իղձերն ու երազանքները»․ Արման Աբովյան 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդը ձերբակալվել է «Դեղերի հասանելիության ապահովումը կարողէ դառնալ դժվար կառավարելի»․ Անուշ Պողոսյան ««Նիկոլ Փաշինյանը Եռաբլրի տարածքի մեծ չափով ընդլայնման պատճառ է դարձել»․ Ոսկան Սարգսյան «Ո՞ւր են «ցեղասպանագետները», քաղաքական ուժերն ու ՀԿ-ները, Սփյուռքը․ էս ինչ մի թավշյա եք դարձել»․ Մարգարիտ Եսայան «Հայաստանում բնական գիտությունները վաղուց էին մահացել, տապանաքարերն են դնում». Դերենիկ Մալխասյան Ֆինլանդիան երկարաձգել է Ռուսաստանի հետ սահմանների փակման ժամկետը Ադրբեջանից Հայաստան արտահանման արժեքը հասել է 24 միլիոն դոլարի «Ըստ Մարտունու համայնքապետի՝ կիրակի օրերին պաշտոնյաները դադարում են լինել պաշտոնյա». Նաիրի Հոխիկյան Վատ նորություն՝ հաջողակ գործարարների համար․ Աննա Հակոբյանը նոր ծախս է մտածել
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am