Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի սահմանների պահպանության համակարգում առաջիկայում լուրջ փոփոխություններ են նախատեսվում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է քննարկումներ Սահմանապահ ծառայության վերափոխման շուրջ, ընդ որում՝ հարցը միայն ծառայության տեխնիկական կարողությունների զարգացումը չէ։ Խոսքը Հայաստանի պետական սահմանների ամբողջական վերահսկողությունը հայկական ուժերին փոխանցելու, սահմանապահ համակարգի կառուցվածքը փոխելու և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու մասին է։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ Սահմանապահ ծառայության վերափոխման հարցով տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը, ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ինչպես նաև իրավապահ և ուժային կառույցների այլ ներկայացուցիչներ։

Այսինքն՝ քննարկմանը ներգրավված են եղել ոչ միայն սահմանապահ ծառայության անմիջական պատասխանատուները, այլև երկրի անվտանգության համակարգի առանցքային պաշտոնյաները։

Կառավարությունը տեղեկացրել է, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են Սահմանապահ ծառայության կարողությունների հետագա զարգացումը, ֆիզիկական ենթակառուցվածքները, օպերատիվ կառավարումը և միջազգային փորձի կիրառումը։ Անդրադարձ է կատարվել նաև սահմանների համալիր կառավարման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումներին։

Սակայն «Ժողովուրդ»-ը պարզել է, ո այս քննարկումների հիմքում շատ ավելի մեծ գործընթաց է՝ Հայաստանի սահմանների պահպանության պատասխանատվությունն ամբողջությամբ հայկական կողմին փոխանցելու քաղաքականությունը։

Հատկանշական է, որ հենց երեկ՝ նոյեմբերի 26-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել է ռուս սահմանապահների ներկայության հարցին։

Նա հայտարարել է, որ առաջիկա տարիներին Հայաստանը պետք է ամբողջությամբ ստանձնի իր պետական սահմանների պահպանության պատասխանատվությունը՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով ռուս սահմանապահներին տարիներ շարունակ սահմաններին ծառայելու համար։

Դեռևս նոյեմբերի 2-ին Փաշինյանը հայտարարել էր, որ քայլ առ քայլ Հայաստանի պետական սահմանի ամբողջական վերահսկողությունը կփոխանցվի ՀՀ սահմանապահ ծառայությանը։ Նրա խոսքով՝ այդ գործընթացը ենթադրում է նաև սահմանապահ զորքերի կարգավիճակի վերափոխում։

Այս պահին հայկական սահմանապահներն արդեն ամբողջությամբ վերահսկում են սահմանային անցակետերը, իսկ Իրանի և Թուրքիայի հետ սահմանների որոշ հատվածներում շարունակում են համատեղ ծառայություն իրականացնել ռուս սահմանապահների հետ։ 2025 թվականի հունվարի 1-ից հայ սահմանապահները մասնակցում են այդ հատվածների պահպանությանը, իսկ «Զվարթնոց» օդանավակայանում 2024 թվականի օգոստոսից ծառայությունն իրականացնում են բացառապես հայկական ուժերը։«Ժողովուրդ»-ը ուսումնասիրել է նաև կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը և սահմանների համալիր կառավարման վերաբերյալ հրապարակված փաստաթղթերը։

Ծրագրով նախատեսվում է փուլ առ փուլ ընդլայնել հայկական սահմանապահների կողմից պետական սահմանի պահպանության գոտիները՝ նպատակ ունենալով ամբողջությամբ ստանձնել սահմանի պահպանությունը։

Ավելին՝ նախատեսվում է փոխակերպել Սահմանապահ ծառայությունը՝ նվազեցնելով դրա ռազմական բաղադրիչը և ներդնելով միջազգային լավագույն փորձը։

Սա նշանակում է, որ քննարկվող բարեփոխումները կարող են վերաբերել ոչ միայն ծառայության ենթակառուցվածքներին ու տեխնիկական հագեցվածությանը, այլև դրա գործառույթներին, մասնագիտական պատրաստվածությանը և կառավարման մոդելին։

Մյուս կարևոր ուղղությունը սահմանների համալիր կառավարման համակարգի ներդրումն է։ Դրա շրջանակում պետք է զարգացվի պետական տարբեր կառույցների համագործակցությունը, տեղեկատվության փոխանակումը, ռիսկերի գնահատման և սահմանային վերահսկողության մեխանիզմները։

ԱԱԾ-ն այս ուղղությամբ արդեն աշխատանքներ է իրականացնում միջազգային գործընկերների հետ։ Մասնավորապես, 2026 թվականի սեպտեմբերին ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչները ուսումնական այցով եղել են Ֆինլանդիայում՝ ծանոթանալու այդ երկրի սահմանային վերահսկողության համակարգին, սահմանապահների պատրաստման մեթոդներին և գործառնական ընթացակարգերին։ Քննարկվել է նաև սահմանապահների ուսուցման ու վերապատրաստման համակարգի կատարելագործումը։

Սահմանային բարեփոխումների մեկ այլ կարևոր հանգամանք Հայաստանի և Եվրամիության միջև վիզաների ազատականացման երկխոսությունն է։

Նոյեմբերի 1-ից Հայաստանում գործարկվել է նոր կենսաչափական անձնագրերի համակարգը, իսկ առաջիկայում նախատեսվում է ներդնել նաև էլեկտրոնային անցակետեր՝ սկզբում «Զվարթնոց» օդանավակայանում, այնուհետև՝ բոլոր սահմանային անցակետերում։

Այս ամենը փոխկապակցված է։ Սահմանների կառավարման արդիականացումը, սահմանապահների մասնագիտական պատրաստվածությունը, թվայնացումը և պետական կառույցների միջև տեղեկատվության փոխանակումը դիտարկվում են որպես եվրոպական չափանիշներին համապատասխանելու կարևոր պայմաններ։

Այսպիսով, Փաշինյանի հրավիրած խորհրդակցությունը տեղի է ունեցել մի ժամանակահատվածում, երբ իշխանությունը հրապարակայնորեն հայտարարում է պետական սահմանների ամբողջական վերահսկողությունը հայկական կողմին փոխանցելու մտադրության մասին, իսկ կառավարական ծրագրերում արդեն ամրագրված են սահմանապահ համակարգի վերափոխման հիմնական ուղղությունները»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 19 անգամ
Լրահոս
ՀՌՀ-ի էջը կոտրել են, կա պատասխանատու. ով է նա․ «Ժողովուրդ» Ինչո՞ւ է փոխնախարարը վկայակոչում Փաշինյանին․ ահազանգեր ԲՏԱ նախարարությունից․ «Ժողովուրդ» Հ1-ը ծաղրի առարկա դարձրեց Փաշինյանին. ով է մարդաuպանը. «Ժողովուրդ» Ադրբեջանից Հայաստան՝ 23.7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրը․ «Ժողովուրդ» Բրյուսովում նոր ընդվզում է հասունանում․ դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց, ստորագրահավաքները շարունակվում են․ «Ժողովուրդ» Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններին․ «Ժողովուրդ» Ո՞վ է պաշտոնազրկված «50» մականունով գեներալ Կարեն Գրիգորյանը, և ինչ ունեցվածք ունի․ «Ժողովուրդ» 17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համար. «Հրապարակ» Դժվարին փորձություններով անցնելիս սկզբունքային լինելու դասեր է տալիս․ Դանիելյանը՝ Սրբազանի մասին Մենք կապահովենք կենսականորեն կարևոր ապրանքների մատակարարումը տարբեր միջոցներով և կխափանենք մեր թշնամիների փորձերը․ Արաղչի «Տիկի՛ն Հակոբյան, կրթե՛ք Դավիթ Խուդաթյանին». Լիա սարգսյան Հայտնաբերվել է ՍՊԸ-ի տնօրենի կողմից շահագործվող «Lixiang» ավտոմեքենայում «Հայաստան» խմբակցության պատգամավորները բարձրաձայնել են քաղաքական հետապնդումների մասին Խոշոր վթար Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում. կան վիրավորներ Սաուդյան Արաբիայից մտադիր են գնել անգլիական երկրորդ ամենատիտղոսակիր ակումբը «Ներկայացված սահմանադրական տարբերակն արտացոլում է «ադրբեջանի ժողովրդի» իղձերն ու երազանքները»․ Արման Աբովյան 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդը ձերբակալվել է «Դեղերի հասանելիության ապահովումը կարողէ դառնալ դժվար կառավարելի»․ Անուշ Պողոսյան ««Նիկոլ Փաշինյանը Եռաբլրի տարածքի մեծ չափով ընդլայնման պատճառ է դարձել»․ Ոսկան Սարգսյան «Ո՞ւր են «ցեղասպանագետները», քաղաքական ուժերն ու ՀԿ-ները, Սփյուռքը․ էս ինչ մի թավշյա եք դարձել»․ Մարգարիտ Եսայան «Հայաստանում բնական գիտությունները վաղուց էին մահացել, տապանաքարերն են դնում». Դերենիկ Մալխասյան Ֆինլանդիան երկարաձգել է Ռուսաստանի հետ սահմանների փակման ժամկետը Ադրբեջանից Հայաստան արտահանման արժեքը հասել է 24 միլիոն դոլարի «Ըստ Մարտունու համայնքապետի՝ կիրակի օրերին պաշտոնյաները դադարում են լինել պաշտոնյա». Նաիրի Հոխիկյան Վատ նորություն՝ հաջողակ գործարարների համար․ Աննա Հակոբյանը նոր ծախս է մտածել
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am