Դժվարին փորձություններով անցնելիս սկզբունքային լինելու դասեր է տալիս․ Դանիելյանը՝ Սրբազանի մասին
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․
«Այսօր Բագրատ Սրբազանի անվանակոչության օրն է։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունը մեզ համար կապվում է սկզբունքայնության, հայրենասիրության, ազգային արժեքների հանդեպ պատասխանատվության և սեփական համոզմունքներին հավատարիմ մնալու հետ։
Տավուշի թեմի առաջնորդության տարիներին Սրբազանն իր գործունեությամբ կարողացավ համախմբել մարդկանց, կյանքի կոչել կրթական, մշակութային և հոգևոր բազմաթիվ նախաձեռնություններ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով սահմանամերձ համայնքներին, երիտասարդներին, երեխաներին, հերոսածին ծնողներին:
Բագրատ Սրբազանի անցած ճանապարհը միայն հոգևոր ծառայության պատմություն չէ։ Այն նաև համոզմունքների, պատասխանատվության և հայրենիքի ճակատագրով մտահոգվելու մասին է։
Անգամ հիմա, երբ նա անցնում է դժվարին փորձությունների միջով, մեզ բոլորիս արժանապատվության, սեփական համոզմունքներին հավատարիմ մնալու և ամեն պարագայում սկզբունքային լինելու դասեր է տալիս։
Սիրելի՛ Սրբազան, թող Ձեր անվանանակոչության տոնը խաղաղության, հույսի և նոր հաղթանակների առիթ դառնա։
Աստված պահապան Ձեզ»։
