Հայտնաբերվել է ՍՊԸ-ի տնօրենի կողմից շահագործվող «Lixiang» ավտոմեքենայում

ՍՊԸ-ի տնօրենի կողմից շահագործվող «Lixiang» ավտոմեքենայում հայտնաբերվել են «Սայգա» տեսակի հրացան և ատրճանակ
Նոյեմբերի 10-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ հնարավոր է Ավան վարչական շրջանում երթևեկող «Lixiang» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կամ ուղևորների մոտ զենք-զինամթերք լինի։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի հանձնարարականով նույն գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները ճշտում են ենթադրյալ ավտոմեքենայի երթուղին և Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում ապօրինի զենք պահելու և կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով հայտնաբերում են նշված ավտոմեքենան, որում լինում են Երևանի բնակիչներ 31-ամյա Կառլեն Մ.-ն, 29-ամյա Գևորգ Ս.-ն և 39-ամյա Գեղամ Ղ.-ն, որոնց մոտ ոչինչ չի հայտնաբերվում իսկ ավտոմեքենայի սրահի հետնամասում՝ հատակի տեսանելի հատվածում, հայտնաբերվում են զենքեր։

Նշված անձինք ավտոմեքենայով տեղափոխվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Ավանի բաժին, որտեղ էլ արդեն նշված ավտոմեքենան շահագործող Կառլեն Մ․-ն հայտնել է, որ նշված ավտոմեքենայում պարեկների կողմից հայտնաբերված զենքերը՝ «Սայգա» տեսակի որսորդկան հրացանը և գազային ատրճանակը, պատկանում են իրեն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանություն տեղափոխված Կառլեն Մ․-ն Երևանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենն է, իսկ Գևորգ Ս․-ն Երևանում հայտնի ԱՁ-ներից մեկի տնօրենն է։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Մենք կապահովենք կենսականորեն կարևոր ապրանքների մատակարարումը տարբեր միջոցներով և կխափանենք մեր թշնամիների փորձերը․ Արաղչի «Տիկի՛ն Հակոբյան, կրթե՛ք Դավիթ Խուդաթյանին». Լիա սարգսյան Հայտնաբերվել է ՍՊԸ-ի տնօրենի կողմից շահագործվող «Lixiang» ավտոմեքենայում «Հայաստան» խմբակցության պատգամավորները բարձրաձայնել են քաղաքական հետապնդումների մասին Խոշոր վթար Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում. կան վիրավորներ Սաուդյան Արաբիայից մտադիր են գնել անգլիական երկրորդ ամենատիտղոսակիր ակումբը «Ներկայացված սահմանադրական տարբերակն արտացոլում է «ադրբեջանի ժողովրդի» իղձերն ու երազանքները»․ Արման Աբովյան 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդը ձերբակալվել է «Դեղերի հասանելիության ապահովումը կարողէ դառնալ դժվար կառավարելի»․ Անուշ Պողոսյան ««Նիկոլ Փաշինյանը Եռաբլրի տարածքի մեծ չափով ընդլայնման պատճառ է դարձել»․ Ոսկան Սարգսյան «Ո՞ւր են «ցեղասպանագետները», քաղաքական ուժերն ու ՀԿ-ները, Սփյուռքը․ էս ինչ մի թավշյա եք դարձել»․ Մարգարիտ Եսայան «Հայաստանում բնական գիտությունները վաղուց էին մահացել, տապանաքարերն են դնում». Դերենիկ Մալխասյան Ֆինլանդիան երկարաձգել է Ռուսաստանի հետ սահմանների փակման ժամկետը Ադրբեջանից Հայաստան արտահանման արժեքը հասել է 24 միլիոն դոլարի «Ըստ Մարտունու համայնքապետի՝ կիրակի օրերին պաշտոնյաները դադարում են լինել պաշտոնյա». Նաիրի Հոխիկյան Վատ նորություն՝ հաջողակ գործարարների համար․ Աննա Հակոբյանը նոր ծախս է մտածել ՌԴ-ում «օրենքով գող» Ռուբեն Քոսյանի գործով շուրջ 7 մլրդ ռուբլու գույք կբռնագրավվի․ «Ազատություն» 3 մեքենայի բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է Զախարովա․ TRIPP-ը չպետք է նոր բաժանարար գծեր ստեղծի Հարավային Կովկասում Համբարձումյանի գործով հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատություններին. փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am