3 մեքենայի բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է

ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է նոյեմբերի 24-ին Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ «Subaru» մակնիշի ավտոմեքենան վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա Ժիրայր Ա.-ն, «ՎԱԶ 2107»-ը վարել է Լոռու մարզի բնակիչ 20-ամյա Տիգրան Հ.-ն իսկ «Hyundai Elantra»-ն վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ Արման Ք.-ն։

Վթարի հետևանքով «Hyundai»-ի վարորդ Արման Ք.-ն, նրա ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 62-ամյա Հովհաննես Ք․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղից Արման Ք․-ն տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը, իսկ «ՎԱԶ 2107»-ի վարորդ Տիգրան Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Նույն օրը ժամը 22:40-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ «Գավառ» բժշկական կենտրոն տեղափոխված Հովհաննես Ք․-ն գիտակցության չգալով մահացել է։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 24-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվել էին «Hyundai Elantra», «Subaru» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին մի մասը Գավառի, մի մասը Սևանի բժշկական կենտրոններ։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Արսեն Կիրակոսյանն ու Ամուր Գալստյանը։

Դեպքի վայր էր ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի պետ Վարդան Սահակյանը։

Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզում էին ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել էին ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Վատ նորություն՝ հաջողակ գործարարների համար․ Աննա Հակոբյանը նոր ծախս է մտածել ՌԴ-ում «օրենքով գող» Ռուբեն Քոսյանի գործով շուրջ 7 մլրդ ռուբլու գույք կբռնագրավվի․ «Ազատություն» 3 մեքենայի բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է Զախարովա․ TRIPP-ը չպետք է նոր բաժանարար գծեր ստեղծի Հարավային Կովկասում Համբարձումյանի գործով հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատություններին. փաստաբան Բաղդադը հայտարարել է, որ զորքերի տեղափոխում չի իրականացնում դեպի Իրաքյան Քրդստան Նիկոլիզմը սահմանազատում է հայության ինքնիշխան մտածողության տարածքը․ Աբրահամ Գասպարյան One Year of Ameriabank’s Persona in Numbers: from Trip to Japan to Opening of New Branch «Ալե՛ն, գոնե բերանդ փակիր, մի քիչ տղամարդկություն ունեցիր, էս ի՞նչ ասացիր»․ Գևորգ Ստեփանյան (video) Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը․ «Հետք» «Նիկո՛լ «հրե՛շ», լսիր՝ երեկ հիվանդանոցում ինչ ասաց մի նիկոլական»․ քաղաքացի (video) «Ալե՛ն, դու եղկելի ես»․ Դերենիկ Մալխասյան (video) Անին ի վիճակի չէ մասնակցել ադրբեջանցի զինվորի դատական նիստին, դեմ է, որ երեխաներն էլ մասնակցեն Շաքի ներխուժած ադրբեջանցին գնացել է դատական առաջին նիստին. կալանքը երեք ամսով երկարաձգվել է Փաշինյանը պաշտոնից ազատել է ՀՀ ԳՇ պետի տեղակալին. ո՞վ է նա Արմավիրում 18-ամյա աղջիկը փորձել է առևանգել 10 ամսական երեխայի Ալիևի դիմաց «ութը տակ ծալված Նիկո՛լ», էդ ի՞նչ ես ասելու Պուտինին․ Դերենիկ Մալխասյան (video) Պուտինը Եկատերինա Թումանյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով Հակակոռուպցիոն դատարանում Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստ է ընթանում Հրազդանի կիրճում մերկասառույցի պատճառով մեքենաներ են բախվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am