Իրաքի դաշնային իշխանությունները, չնայած Իրաքյան Քրդստանի կառավարության հետ ունեցած տարաձայնություններին, բանակային ստորաբաժանումներ չեն ուղարկում դեպի այդ ինքնավար տարածաշրջան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 26-ին հայտարարել է Իրաքի կառավարության ներկայացուցիչ Հայդեր ալ Աբուդին։
«Իրաքի վարչապետ Ալի ազ Զեյդին նշել է Քրդստանի ժողովրդին պաշտպանելու, այլ ոչ թե նրան սպառնալու անհրաժեշտությունը։ Դեպի Քրդստան զինվորական ստորաբաժանումների որևէ տեղափոխություն չկա», – ալ Աբուդիի խոսքը մեջբերում է The National հրատարակությունը։
Պաշտոնյան նշել է, որ վարչապետը պաշտպանելու է իրաքցի քրդերի իրավունքները, սակայն շարունակելու է պայքարը երկրից նավթի մաքսանենգ արտահանման դեմ։
Նոյեմբերի 24-ին Իրաքի վարչապետ Ալի ազ Զեյդին կարգադրել է, որ դաշնային կառավարության ուժերը վերահսկողության տակ վերցնեն Իրաքյան Քրդստանի բոլոր սահմանային անցակետերը, ինչպես նաև Դիյալայի, Քիրքուքի, Նայնավայի և Սալահ էդ Դինի նահանգներում քրդական կառույցների կողմից կառավարվող բոլոր նավթահանքերը։ Դիյալան և Քիրքուքը մտնում են Իրաքյան Քրդստանի կազմի մեջ։ Իրաքյան Քրդստանի իշխանություններին արգելվել է նավթի արտահանման թույլտվություն տալ՝ առանց Իրաքի նավթի նախարարության համաձայնության։
Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել Իրաքի հյուսիսից Թուրքիա և Իրան նավթի մաքսանենգ արտահանման մասին։
Բացի այդ, նոյեմբերի 25-ին Իրաքի բարձր ատյանի դատարանը որոշել է, որ Բաղդադը կարող է դաշնային զորքեր տեղակայել Իրաքի բոլոր միջազգային սահմաններին, այդ թվում՝ Քրդստանի ինքնավար նահանգում: Դաշնային զորքերի տեղակայման դեմ Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում բողոքի ակցիա է տեղի ունեցել։
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը