Նիկոլիզմը սահմանազատում է հայության ինքնիշխան մտածողության տարածքը․ Աբրահամ Գասպարյան

Նիկոլիզմը սահմանագծում է ոչ թե Ադրբեջանի հետ սահմանը, այլ հայության ինքնիշխան մտածողությամբ ֆիզիկական «տարածքը»․ գրում է քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը։

Ներկայացնում ենք քաղաքագետի հոդվածն ամբողջությամբ․

«Հայկական պետականության շարունակականության ձախողումների շղթան (Կիլիկիայի թագավորության մայրամուտից սկսած) սկսվեց այն ժամանակ, երբ տարատեսակ էլիտաները՝

ձախողեցին կերտել՝ օսմանյան, պարսկական, ռուսական կայսրությունների սահմաններում ապրող հայության էթնիկ հավաքական մտածողություն,

չկենտրոնացրին, մոտիվացիա ու նպատակ չհաղորդեցին հայկական կենսունակ կապիտալին, որն այդ աշխարհաքաղաքական ազդեցիկ եռանկյունու՝ համաշխարհային առևտրի կենսունակ տարածքներում վճռորոշ նշանակություն ուներ,

աչալրջորեն չզբաղվեցին հայության ֆիզիկական ու հոգևոր անվտանգության, քաղաքական կարգավիճակի ու նպատակների, ինքնիշխանության ու ազգային-պետական շահի ձևակերպման հարցում առաջադեմ մտքի համադրմամբ,

նախընտրեցին պետականազուրկ, բայցև մշակութային հանրույթի վախկոտ համբավը (իրականում՝ խարանը), քան քաղաքական հեռանկար, ասելիք ու հանդուգն նախաձեռնողականություն ունեցող ազգի կարգավիճակը,

թշնամու կերպարի դեմոնիզացումը, արտաքին սպառնալիքի ու վախի գործոնը դարձավ մեր ոչ ազգային օրիենտացիայի ու գեոպոլիտիկ կողմնորոշման գաղափարական հենքը:

Կուզեի կանգ առնել վերջինի՛ վրա։ Հայաստանում գործող իշխանությունը չունի ազգային ինքնիշխան որոշումների ընդունման ո՛չ մոտիվացիա, ո՛չ հանձնառություն, ո՛չ ձևավորած ռազմավարություն: Չի զգում դրա անհրաժեշտությունը:

Հայաստանի ամեն թիզ հողի քաղաքական ճակատագրի հարցում համատարած կամ թաքնված անտարբերության արմատներն այստե՛ղ են: Սա՛ է պատճառը, որ իշխանությունը զավթած ՔՊ-ական խունտան հանրային գիտակցության մեջ փորձում է անընդհատ վախ սերմանել, պոռնկաբարո մեթոդով իրեն հավասարեցնել բոլորին, բանտ ուղարկել մտածող տեսակին, հալածել ու պատվազրկել:

Նիկոլիզմը սահմանագծում է ոչ թե ՀՀ-ադրբեջան սահմանը, այլ հայության ինքնիշխան մտածողությամբ, բնական զարգացման համար անհրաժեշտ մտավոր ու ֆիզիկական «տարածքը»: Վախի մոտիվացիայով ձևավորված արտաքին քաղաքական այս օրակարգը հանգեցնելու է որոշումների ու ինքնիշխան մտածողության սահմանափակման, նույնն է՝ թյուրքական աշխարհի գաղափարաքաղաքական դոկտրինի կենսունակության խթանման և հանձնվելու հող նախապատրաստելուն։

Սահմանադրության «բարեփոխման» քողի տակ՝ 1989 թ. դեկտեմբերի 1-ի հայտնի որոշման խափանումը հենց ա՛յս տրամաբանության մեջ էր, որովհետև այդ որոշման իրականացման ռեալ և այդպիսով՝ ազգային պետություն դառնալու բացառիկ պատմական հնարավորությունը մեզ տվեց 1990 թ. օգոստոսի 23-ի Անկախության հռչակագիրը, որը նախընտրեցինք չիրականացնել՝ մտքում ունենալով ոչ թե ՀԱՅԱՍՏԱՆ գաղափարի հավերժականությունն ու հայկական ինքնության իրական բաղադրիչներով պետականակերտումը, սթափ մտածողությունը, ռեալպոլիտիկը, այլ հետսառըպատերազմյան նեոլիբերալ կառուցվածքի արժեքային ու պրոցեդուրալ «գայթակղիչ» հեռանկարը՝ լավ ապրելու միֆը: Նույնն էր երեկ, նույնն է այսօր․․․

Ո՛չ թե օտար գաղութատերերի քանոնով գծած «իրական Հայաստանի» լեգիտիմացման, այլ հավաքական ինքնության զարգացման, քաղաքակրթական առաքելության գիտակցման ու իրականացմա՛ն կռիվ պիտի տանք: Այլապես՝ վախի ու թուլամորթության, հարմարվողականության ու ստեղծագործ հանճարը մսխելու ջանքերը հանգեցնելու են «իրական» Հայաստանի ստեղծմանը․ տարածք, որն անատամ է, անկիրթ, աննպատակ, անհոգի, պատրաստ հերթական ինքնաոչնչացման: Սա՛ պիտի կանխի իրական հայկական էլիտան, որն իր խորությամբ ու մտածողության շերտերով դուրս է մեզ պարտադրվող «իրական» Հայաստանի սահմաններից։

Թշնամու կերպարի միֆականացմամբ մատուցվող մրոտած թուղթը՝ Սահմանադրության իբրև թե բարեփոխած տարբերակը, ոչ այլ ինչ է, քան հայության բնականոն զարգացմանն ու ներուժի իրացմանը խոչընդոտող հակաքաղաքակրթական գծի շարունակություն: Իշխող կուսակցության այս գործելաոճը ոչ այլ ինչ է, քան ազգային իրական ամոթը քողարկելու լյումպենական պատրվակ, որը Հայաստանը սահմանափակում է լոկ 29․743 ք/կմ-ի մեջ: Ցավոք, բայց օբյեկտիվորեն:

Պի՛նդ եղեք»:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Զախարովա․ TRIPP-ը չպետք է նոր բաժանարար գծեր ստեղծի Հարավային Կովկասում Համբարձումյանի գործով հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատություններին. փաստաբան Բաղդադը հայտարարել է, որ զորքերի տեղափոխում չի իրականացնում դեպի Իրաքյան Քրդստան Նիկոլիզմը սահմանազատում է հայության ինքնիշխան մտածողության տարածքը․ Աբրահամ Գասպարյան One Year of Ameriabank’s Persona in Numbers: from Trip to Japan to Opening of New Branch «Ալե՛ն, գոնե բերանդ փակիր, մի քիչ տղամարդկություն ունեցիր, էս ի՞նչ ասացիր»․ Գևորգ Ստեփանյան (video) «Նիկո՛լ «հրե՛շ», լսիր՝ երեկ հիվանդանոցում ինչ ասաց մի նիկոլական»․ քաղաքացի (video) «Ալե՛ն, դու եղկելի ես»․ Դերենիկ Մալխասյան (video) Անին ի վիճակի չէ մասնակցել ադրբեջանցի զինվորի դատական նիստին, դեմ է, որ երեխաներն էլ մասնակցեն Շաքի ներխուժած ադրբեջանցին գնացել է դատական առաջին նիստին. կալանքը երեք ամսով երկարաձգվել է Փաշինյանը պաշտոնից ազատել է ՀՀ ԳՇ պետի տեղակալին. ո՞վ է նա Արմավիրում 18-ամյա աղջիկը փորձել է առևանգել 10 ամսական երեխայի Ալիևի դիմաց «ութը տակ ծալված Նիկո՛լ», էդ ի՞նչ ես ասելու Պուտինին․ Դերենիկ Մալխասյան (video) Պուտինը Եկատերինա Թումանյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով Հակակոռուպցիոն դատարանում Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստ է ընթանում Հրազդանի կիրճում մերկասառույցի պատճառով մեքենաներ են բախվել ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն անդրադարձել են ՀՀ-ում քաղաքական առաջնորդների կալանավորումներին ու քաղաքական հետապնդումներին Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում Ի՞նչ եք ասելու Պուտինին․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Ռուսաստանն ու Ուկրաինան զինվորների դիակներ են փոխանակել «Ես իմ ամեն ինչը դնում եմ»․ Փաշինյանը ոգևորվեց լրագրողի հարցից (video) Ձերբակալվել է 15-ամյա տղային մարմնական վնասվածք պատճառած անձը Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվեց «Ավինյանը, դոշը ծեծելով, կներվայնանա. էդ իշաոտնուկները հետ բեր, քաղաքացիները բան են քեզ փոխանցել» (video) «Բա էս էրեխեքին ինչի՞ տարար սպшնեցիր… արի՛, ես քեզ տանեմ, ցույց տամ»․ արցախցիները՝ Կառավարության մոտ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am