Շաքի ներխուժած ադրբեջանցին գնացել է դատական առաջին նիստին. կալանքը երեք ամսով երկարաձգվել է
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում՝ դատավոր Հրաչ Դաջունցի նախագահությամբ, տեղի է ունեցել Շաքիի դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործով առաջին դատական նիստը։
Դատական նիստին ներկա է եղել Ադրբեջանի քաղաքացին, որը, ըստ մեղադրանքի, ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը, մուտք գործել Շաքի գյուղ և հանցանք կատարել։
Տուժող Անի Ավետիսյանն ու նրա երեխաները նիստին ներկա չեն եղել՝ առողջական խնդիրների և երեխաների հոգեբանական վիճակի պատճառով։
Նիստի ընթացքում հանրային մեղադրողը միջնորդել է ևս երեք ամսով երկարաձգել մեղադրյալի կալանքի ժամկետը՝ հիմնավորելով, որ չեն վերացել փախուստի դիմելու, գործի քննությանը խոչընդոտելու և նոր հանցանք կատարելու ռիսկերը։
Դատարանը բավարարել է հանրային մեղադրողի միջնորդությունը։
Այնուհետև տուժող Անի Ավետիսյանի լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Լիանա Գրիգորյանը միջնորդել է հետաձգել դատական նիստը՝ նշելով, որ դեռ ամբողջությամբ ծանոթ չէ գործի նյութերին։
Դատարանը հետաձգել է նիստը։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է 2026 թվականի դեկտեմբերի 14-ին։
