Փաշինյանը պաշտոնից ազատել է ՀՀ ԳՇ պետի տեղակալին. ո՞վ է նա
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.
Կարեն ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ազատել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,- այս մասին ասված է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ստորագրած հրամանագրում:
Զինվորական շրջանակներում «50» մականունով հայտնի գեներալ-մայորը մասնակցել է Արցախյան առաջին, 2016 թվականի Ապրիլյան քառօրյա և 2020 թվականի 44-օրյա պատերազմներին։
1994 թվականից ծառայել է Պաշտպանության բանակում՝ անցնելով սպայական տարբեր պաշտոններ՝ դասակի հրամանատարից մինչև զորամասի հրամանատար։ 2014-2015 թվականներին ղեկավարել է Հադրութի զորամասը, ապա՝ «Մարտունի 3» զորամասը։
2022 թվականին նշանակվել է ՊՆ ԶՈւ ինժեներական զորքերի վարչության պետ՝ մինչ Գլխավոր շտաբի պետի տեղակալ դառնալը։
