Արմավիրում 18-ամյա աղջիկը փորձել է առևանգել 10 ամսական երեխայի

Նոյեմբերի 12-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժին է դիմել Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Լաուրա Թ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 13։00-ից մինչև 14։30-ն ընկած ժամանակահատվածում, Արմավիր քաղաքի Գայի փողոցից Արմավիրի մարզի բնակիչ 18-ամյա Լիա Ս.-ն առևանգել է իր 10 ամսական մանկահասակ երեխային՝ Ա. Թ.-ին, և տարել անհայտ ուղղությամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Լիա Ս.-ն մանկահասակ երեխային տարել և թաքցնում է Արարատի մարզի Մասիս բնակավայրում գտնվող «AV» հյուրանոցում։

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում նոյեմբերի 13-ին՝ ժամը 00։15-ի սահմաններում, նշված հասցեից Լիա Ս.-ին և երեխային հայտնաբերել են։ Ոստիկանների կողմից Լիա Ս.-ն ձերբակալվել և երեխայի հետ տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Շաքի ներխուժած ադրբեջանցին գնացել է դատական առաջին նիստին. կալանքը երեք ամսով երկարաձգվել է Փաշինյանը պաշտոնից ազատել է ՀՀ ԳՇ պետի տեղակալին. ո՞վ է նա Արմավիրում 18-ամյա աղջիկը փորձել է առևանգել 10 ամսական երեխայի Ալիևի դիմաց «ութը տակ ծալված Նիկո՛լ», էդ ի՞նչ ես ասելու Պուտինին․ Դերենիկ Մալխասյան (video) Պուտինը Եկատերինա Թումանյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով Հակակոռուպցիոն դատարանում Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստ է ընթանում Հրազդանի կիրճում մերկասառույցի պատճառով մեքենաներ են բախվել ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն անդրադարձել են ՀՀ-ում քաղաքական առաջնորդների կալանավորումներին ու քաղաքական հետապնդումներին Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում Ի՞նչ եք ասելու Պուտինին․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Ռուսաստանն ու Ուկրաինան զինվորների դիակներ են փոխանակել «Ես իմ ամեն ինչը դնում եմ»․ Փաշինյանը ոգևորվեց լրագրողի հարցից (video) Ձերբակալվել է 15-ամյա տղային մարմնական վնասվածք պատճառած անձը Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվեց «Ավինյանը, դոշը ծեծելով, կներվայնանա. էդ իշաոտնուկները հետ բեր, քաղաքացիները բան են քեզ փոխանցել» (video) «Բա էս էրեխեքին ինչի՞ տարար սպшնեցիր… արի՛, ես քեզ տանեմ, ցույց տամ»․ արցախցիները՝ Կառավարության մոտ (video) «Բա որտե՞ղ են իրենք ծնվել»․ Ալենի հարցի մեջ այս ցինիկների քաղաքական բարոյազրկումն է․ Հակոբյան Փաշինյանը հաստատեց, որ մեր անձնագրերում «Ադրբեջան» գրելը զուտ քաղաքական որոշում է․ Բեգլարյան Նյու Յորքում վատ եղանակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել #ՈՒՂԻՂ․ «Տեռորիստի նման սպառնում է․ Փաշինյանի նոր հրեշավոր ծրագիրը»․ Մենուա Սողոմոնյան (video) «Ձրի ա՞ էդ դատավորը Քոչարյաններին կալանքի տարել»․ լրագրողը Փաշինյանի դիմաց իր խոսքերը դրեց (video) Խարբերդի մանկատանը մահվшն 2 դեպք է գրանցվել. քրեական գործ է հարուցվել Բա որտե՞ղ են ծնվել․ էն ժամանակ, որ իրենք ծնվել են, Արցախ երկիր եղե՞լ է․ Ալեն Սիմոնյանը՝ արցախցիներին Մերձավանում բшխվել են թիվ 205 երթուղու միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավnր Փաշինյա՛ն, այ․․․ դու գիտե՞ս՝ ով ես․ Անաստաս Իսրայելյանը հունից դուրս եկավ Կառավարության դիմաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am