Հակակոռուպցիոն դատարանում Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստ է ընթանում
Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ, ընթանում է Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հանրային մեղադրողն այս պահին ընթերցում է ապացույցների շրջանակը, որն, ըստ իրեն, պետք է հետազոտվի դատարանում և էական նշանակություն ունեն վերդիկտի համար։
Հատկանշական է, որ դատակոչի ցուցակում գտնվող ավելի քան 100 վկաները, որոնք, ըստ դատախազի, պետք է հարցաքննվեն դատարանում, այն անձինք են, որոնք «Մեր ձեւով» ՀԿ-ում աշխատել են, ստացել աշխատավարձ, ներգրավված են եղել քարոզչական աշխատանքներում։ Վկաների ցուցմունքները հիմնականում նույնաբնույթ են։
