ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն անդրադարձել են ՀՀ-ում քաղաքական առաջնորդների կալանավորումներին ու քաղաքական հետապնդումներին

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը, խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը նոյեմբերի 26-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բաումանի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Շվեյցարիա համագործակցությանը, ներհայաստանյան քաղաքական իրադարձություններին, տարածաշրջանային զարգացումներին ու ՀՀ-ԵՄ ընդլայնվող հարաբերություններին առնչվող հարցեր։

Արթուր Խաչատրյանը մտահոգություն է հայտնել, իր կարծիքով, Հայաստանում ժողովրդավարության հետընթացի, մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության, ինչպես նաև ՀՀ Կառավարության հրապարակած նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ։

Ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչներն անդրադարձել են ՀՀ-ում քաղաքական առաջնորդների կալանավորումներին ու քաղաքական հետապնդումներին։

Պատգամավորներն իրենց դիտարկումներն են ներկայացրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի վերաբերյալ՝ կարևորելով առանց նախապայմանների փաստաթղթի ստորագրումը։ Այս համատեքստում ընդգծվել է մարդասիրական խնդիրների լուծման անհրաժեշտությունը։

Դեսպանը խոսել է երկկողմ հարաբերությունների զարգացման ու խորհրդարանական համագործակցության խորացման կարևորությունից։ Այս համատեքստում Անդրեա Բաումանն ընդգծել է բարեկամական խմբերի դերակատությունն ու արժևորել վերջին տարիների փոխգործակցությունը։ Նա բարձրաձայնել է Շվեյցարիայի աջակցությամբ Հայաստանում իրականացվող միջազգային ծրագրերը։

Կողմերը համակարծիք են եղել, որ, մասնավորապես, տնտեսական ոլորտում փոխգործակցությունը խորացնելու անհրաժեշտություն կա։

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Հրազդանի կիրճում մերկասառույցի պատճառով մեքենաներ են բախվել ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն անդրադարձել են ՀՀ-ում քաղաքական առաջնորդների կալանավորումներին ու քաղաքական հետապնդումներին Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում Ի՞նչ եք ասելու Պուտինին․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Ռուսաստանն ու Ուկրաինան զինվորների դիակներ են փոխանակել «Ես իմ ամեն ինչը դնում եմ»․ Փաշինյանը ոգևորվեց լրագրողի հարցից (video) Ձերբակալվել է 15-ամյա տղային մարմնական վնասվածք պատճառած անձը Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվեց «Ավինյանը, դոշը ծեծելով, կներվայնանա. էդ իշաոտնուկները հետ բեր, քաղաքացիները բան են քեզ փոխանցել» (video) «Բա էս էրեխեքին ինչի՞ տարար սպшնեցիր… արի՛, ես քեզ տանեմ, ցույց տամ»․ արցախցիները՝ Կառավարության մոտ (video) «Բա որտե՞ղ են իրենք ծնվել»․ Ալենի հարցի մեջ այս ցինիկների քաղաքական բարոյազրկումն է․ Հակոբյան Փաշինյանը հաստատեց, որ մեր անձնագրերում «Ադրբեջան» գրելը զուտ քաղաքական որոշում է․ Բեգլարյան Նյու Յորքում վատ եղանակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել #ՈՒՂԻՂ․ «Տեռորիստի նման սպառնում է․ Փաշինյանի նոր հրեշավոր ծրագիրը»․ Մենուա Սողոմոնյան (video) «Ձրի ա՞ էդ դատավորը Քոչարյաններին կալանքի տարել»․ լրագրողը Փաշինյանի դիմաց իր խոսքերը դրեց (video) Խարբերդի մանկատանը մահվшն 2 դեպք է գրանցվել. քրեական գործ է հարուցվել Բա որտե՞ղ են ծնվել․ էն ժամանակ, որ իրենք ծնվել են, Արցախ երկիր եղե՞լ է․ Ալեն Սիմոնյանը՝ արցախցիներին Մերձավանում բшխվել են թիվ 205 երթուղու միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավnր Փաշինյա՛ն, այ․․․ դու գիտե՞ս՝ ով ես․ Անաստաս Իսրայելյանը հունից դուրս եկավ Կառավարության դիմաց (video) Պուտինը և Թրամփը գործնական, պրագմատիկ և բարեկամական հարաբերություններ ունեն․ Պեսկով Բա քո նման լրտեսի հարցը ո՞նց պիտի լուծենք. Լևոն Զուրաբյան 8 տարի է վերընգա՛ծ եք…Փաշինյա՛ն,ուշադիր լսի՛ր՝ ու՞մ եք ծախել էս գործերը․ սևազգեստ ծնողները պոռթկացին (video) Աստվածամուխ Սուրբ Գեղարդը նոյեմբերի 28-ին դուրս կբերվի «Հայ կինը խայտառակեց Փաշինյանին պաշտպանող ոստիկաններին» (video) Փեզեշքիանը կոչ է արել իրանցիներին միավորել ջանքերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am