Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում

Ամերիաբանկն ամփոփում է Persona փաթեթի գործունեության առաջին տարին` միաժամանակ հայտարարելով նոր` Persona մասնաճյուղի բացման մասին: Մասնաճյուղը կբացվի մինչև տարեվերջ և կգործի Պարոնյան փողոցում:

«Դու տարբերվում ես» կարգախոսով գործարկված Persona փաթեթը հաճախորդներին առաջարկում է բանկային ծառայություններից դուրս մի շարք արտոնություններ՝ ճանապարհորդություն, ժամանցի և առօրյա կյանքի տարբեր ոլորտներում առկա հնարավորություններ և այլն: Փաթեթի նպատակն է չսահմանափակել հաճախորդների փորձառությունը ֆինանսական գործարքներով և նրանց առօրյայում ապահովել լրացուցիչ արժեք։

Փաթեթն ունի երեք մակարդակ՝ Persona, Persona Status և Persona Club։ Յուրաքանչյուր մակարդակ ունի իր չափանիշներն ու արտոնությունների շրջանակը։ Հաճախորդը կարող է համապատասխանել տվյալ մակարդակին սահմանված երեք չափանիշներից առնվազն մեկի հիման վրա։

Յուրաքանչյուր մակարդակի շրջանակում հասանելի արտոնությունները սահմանվում են Ամերիաբանկի գործող պայմաններով և սակագներով: Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է Ամերիաբանկի պաշտոնական կայքում։

Փաթեթի շրջանակում հաճախորդները, իրենց կարգավիճակից և գործող պայմաններից կախված, կարող են օգտվել բանկային ծառայությունների և ֆինանսական պրոդուկտների հատուկ պայմաններից, բարձր դասի քարտերից և դրանց արտոնություններից, ինչպես նաև ճանապարհորդության, ժամանցի, գնումների և գործընկերային ծառայությունների հատուկ առաջարկներից։

Մեկ տարվա ընթացքում Persona-ն զարգացել է որպես ոչ միայն բանկային արտոնությունների համակարգ, այլև հաճախորդների հետ շարունակական կապի և նրանց առօրյայում հավելյալ արժեք ստեղծելու հարթակ։

Արդյունքում, փաթեթի շուրջ մեկ տարվա ընթացքում ձևավորվել է ակտիվ համայնք․ավելի քան 13.000 մարդ միացել է Persona-ի Telegram-յան փակ ալիքին, որտեղ ամեն շաբաթ ստանում է ոլորտային նորություններ ու lifestyle արտոնությունների տարբեր առաջարկներ։

Persona-ի առաջարկի կարևոր բաղադրիչներից է նաև հաճախորդների խնայողության հնարավորությունը: Բանկից նշում են, որ Persona-ի շրջանակում հասանելի արտոնություններից և գործընկերային առաջարկներից օգտվելու դեպքում հաճախորդների տարեկան խնայողությունը կարող է լինել ավելի քան 310,000 դրամ։ Խնայողության չափը կախված է հաճախորդի կարգավիճակից, ծառայություններից օգտվելու հաճախականությունից և մի շարք այլ գործոններից։

Persona-ի անդամ լինելը նաև լի է անակնկալ խաղարկություններով։ Մասնավորապես, «Ճանապարհ դեպի Ճապոնիա» արշավի շրջանակում հաճախորդները, ստանալով կամ պահպանելով իրենց կարգավիճակը, հնարավորություն էին ստացել կուտակելու կուպոններ և մասնակցելու դեպի Ճապոնիա ճանապարհորդության խաղարկությանը: Արդյունքում հինգ հաճախորդ շահել է երկու անձի համար նախատեսված ճանապարհորդություն դեպի Ճապոնիա։

Ամերիաբանկի մասին

 

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։  Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն անդրադարձել են ՀՀ-ում քաղաքական առաջնորդների կալանավորումներին ու քաղաքական հետապնդումներին Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում Ի՞նչ եք ասելու Պուտինին․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Ռուսաստանն ու Ուկրաինան զինվորների դիակներ են փոխանակել «Ես իմ ամեն ինչը դնում եմ»․ Փաշինյանը ոգևորվեց լրագրողի հարցից (video) Ձերբակալվել է 15-ամյա տղային մարմնական վնասվածք պատճառած անձը Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվեց «Ավինյանը, դոշը ծեծելով, կներվայնանա. էդ իշաոտնուկները հետ բեր, քաղաքացիները բան են քեզ փոխանցել» (video) «Բա էս էրեխեքին ինչի՞ տարար սպшնեցիր… արի՛, ես քեզ տանեմ, ցույց տամ»․ արցախցիները՝ Կառավարության մոտ (video) «Բա որտե՞ղ են իրենք ծնվել»․ Ալենի հարցի մեջ այս ցինիկների քաղաքական բարոյազրկումն է․ Հակոբյան Փաշինյանը հաստատեց, որ մեր անձնագրերում «Ադրբեջան» գրելը զուտ քաղաքական որոշում է․ Բեգլարյան Նյու Յորքում վատ եղանակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել #ՈՒՂԻՂ․ «Տեռորիստի նման սպառնում է․ Փաշինյանի նոր հրեշավոր ծրագիրը»․ Մենուա Սողոմոնյան (video) «Ձրի ա՞ էդ դատավորը Քոչարյաններին կալանքի տարել»․ լրագրողը Փաշինյանի դիմաց իր խոսքերը դրեց (video) Խարբերդի մանկատանը մահվшն 2 դեպք է գրանցվել. քրեական գործ է հարուցվել Բա որտե՞ղ են ծնվել․ էն ժամանակ, որ իրենք ծնվել են, Արցախ երկիր եղե՞լ է․ Ալեն Սիմոնյանը՝ արցախցիներին Մերձավանում բшխվել են թիվ 205 երթուղու միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավnր Փաշինյա՛ն, այ․․․ դու գիտե՞ս՝ ով ես․ Անաստաս Իսրայելյանը հունից դուրս եկավ Կառավարության դիմաց (video) Պուտինը և Թրամփը գործնական, պրագմատիկ և բարեկամական հարաբերություններ ունեն․ Պեսկով Բա քո նման լրտեսի հարցը ո՞նց պիտի լուծենք. Լևոն Զուրաբյան 8 տարի է վերընգա՛ծ եք…Փաշինյա՛ն,ուշադիր լսի՛ր՝ ու՞մ եք ծախել էս գործերը․ սևազգեստ ծնողները պոռթկացին (video) Աստվածամուխ Սուրբ Գեղարդը նոյեմբերի 28-ին դուրս կբերվի «Հայ կինը խայտառակեց Փաշինյանին պաշտպանող ոստիկաններին» (video) Փեզեշքիանը կոչ է արել իրանցիներին միավորել ջանքերը Այս մարդու ցինիզմին կնախանձեին անգամ հայատյաց ադրբեջանցի գրոհայինները․ Արթուր Սուքոյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am