Արմեն Սարգսյանը՝ Մեծ Բրիտանիայի ,թե Հայաստանի քաղաքացի է

Սահմանադրության 124-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է․ «Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք»։ Սահմանադրության այս դրույթով սկսեցինք հետաքրքրվել, երբ օրակարգ մտավ Արմեն Սարգսյանի՝ նախագահի թեկնածու առաջադրվելու հարցը։ Արդյոք Բրիտանիայում ՀՀ դեսպանը, ով երկար տարիներ Լոնդոնում է բնակվել` ունենալով բրիտանական քաղաքացիություն, կարո՞ղ է դառնալ Հայաստանի չորրորդ նախագահը։ Ակնհայտ է, որ Սահմանադրության վերոնշյալ օրենքում «վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող» ձեւակերպումը կարող է բարդություն առաջացնել Սարգսյանի առաջադրման մասով։ Բայց դրա համար ընդամենը պետք է ճշտել մեկ հարց՝ Արմեն Սարգսյանն ունի՞ Հայաստանի Հանրապետությունից բացի նաեւ այլ երկրի քաղաքացիություն, թե՞ ոչ, կամ երբեւէ ունեցե՞լ է, եթե՝ այո, ապա ե՞րբ։ Մեր այս հարցերին Արմեն Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Պետրոսյանը տվեց հետեւյալ պատասխանը․ «2002 -2011թվականներին Արմեն Սարգսյանը եղել է British Petrolium, Alcatel, Telefonica ընկերությունների գլխավոր խորհրդատու, Բանկ օֆ Ամերիկա, Մերիլ Լինչի եւ այլ միջազգային ընկերությունների ավագ խորհրդատու, հիմնել է ամենամյա Եվրասիական մեդիա ֆորումը, Քեմբրիջի համալսարանում Տարեկան ազդեցիկ կոնֆերանսը։ Ելնելով Մեծ Բրիտանիայում բնակվելու անհրաժեշտությունից ու աշխատանքային նպատակահարմարությունից՝ նա 2002 թվականին ձեռք է բերել Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն, որից հրաժարվել է 2011 թվականին։ Վարդան Արմենի Սարգսյանն ընդգրկված չէ ՀՀ ընտրողների ռեգիստրում, քանի որ բնակչության պետական ռեգիստրում, որի հիման վրա ձեւավորում է ընտրողների ռեգիստրը, ՀՀ քաղաքացի Վարդան Սարգսյանը հաշվառված է օտարերկրյա պետության բնակության հասցեով։ ՀՀ քաղաքացիությունից զատ, նա ունի Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն։ ՀՀ օրենսդրության համաձայն, անձը Հայաստանում կարող է գրանցված լինել օտարերկրյա պետության հասցեով»։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am