«Բա որտե՞ղ են իրենք ծնվել»․ Ալենի հարցի մեջ այս ցինիկների քաղաքական բարոյազրկումն է․ Հակոբյան

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․ ««Բա որտե՞ղ են իրենք ծնվել»։ Ալենի հարցի մեջ այս եղկելիների, ցինիկների քաղաքական բարոյազրկումն է։

Երկրի իշխանության ներկայացուցիչը բերանը ծռած, աչքերը չռած, ծաղրական տոնով հարցականի տակ է դնում Արցախում ծնված մարդկանց ծննդավայրը։ Նա վիրավորում է մի ամբողջ ժողովրդի, որը ծնվել, ապրել, արարել, պետություն կառուցել և իր հայրենիքի համար կյանքեր է զոհել Արցախում։

Ալե’ն, հարյուր հազարավոր հայեր ծնվել են ԱՐՑԱԽՈՒՄ։ Այնտեղ, որտեղ նրանց հայրական տունն է, ծնողների գերեզմանները, մանկության հիշողությունները, դպրոցը, եկեղեցին, իրենց ամբողջ կյանքը։

Ու քեզ թվում է մենք հրաժարվելու՞ ենք մեր հայրենիքից, ծննդավայրից, որովհետև ձեր իշխանությունը հրաժարվել և հանձնել է Արցախը։

Արցախի Հանրապետությունը հանձնելու մասին ձեր իշխանության ընդունած որոշումը չի կարող լուծարել Արցախի ժողովրդի պատմությունը, ինքնությունը, իրավունքը և հայրենիքի հետ կապը։

Եվ մի՛ փորձեք պետական փաստաթղթի տեխնիկական ձևակերպումների հետևում թաքցնել քաղաքական պատասխանատվությունը։ Հարցը ծննդավայրի դաշտում գրվելիք բառը չէ։ Հարցն այն է, թե ինչո՞ւ է հայ մարդը զրկվել իր հայրենիքում ապրելու իրավունքից, ինչո՞ւ է դարձել փախստական սեփական երկրում, և ինչո՞ւ է այսօր ստիպված սեփական ծննդավայրն ապացուցել նրանց, ովքեր պարտավոր էին պաշտպանել նրա հայրենիքը։

Ձեր ծաղրական «բա լո՞ւրջ» արտահայտությունը շատ ավելի խոսուն է, քան ձեր իշխանության բոլոր պաշտոնական պարզաբանումները։

Արցախը ձեր իշխանության համար կարող է լինել փակված քաղաքական էջ։ Բայց հայի համար այն հայրենիք է։ Եվ ոչ մի իշխանություն իրավունք չունի իր քաղաքական կապիտուլյացիան պարտադրել որպես ժողովրդի պատմական հիշողություն։

Ամոթը ոչ թե Արցախում ծնված լինելն է։ Ամոթը սեփական ժողովրդի հայրենիքի կորստի հետ հաշտվելն ու այդ կորստի մասին ծաղրական տոնով խոսելն է։

Ամոթը հակահայ իշխանություններ ունենալն է…»։

դիտվել է 5 անգամ
Լրահոս
«Ավինյանը, դոշը ծեծելով, կներվայնանա. էդ իշաոտնուկները հետ բեր, քաղաքացիները բան են քեզ փոխանցել» (video) «Բա էս էրեխեքին ինչի՞ տարար սպшնեցիր… արի՛, ես քեզ տանեմ, ցույց տամ»․ արցախցիները՝ Կառավարության մոտ (video) «Բա որտե՞ղ են իրենք ծնվել»․ Ալենի հարցի մեջ այս ցինիկների քաղաքական բարոյազրկումն է․ Հակոբյան Փաշինյանը հաստատեց, որ մեր անձնագրերում «Ադրբեջան» գրելը զուտ քաղաքական որոշում է․ Բեգլարյան Նյու Յորքում վատ եղանակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել #ՈՒՂԻՂ․ «Տեռորիստի նման սպառնում է․ Փաշինյանի նոր հրեշավոր ծրագիրը»․ Մենուա Սողոմոնյան (video) «Ձրի ա՞ էդ դատավորը Քոչարյաններին կալանքի տարել»․ լրագրողը Փաշինյանի դիմաց իր խոսքերը դրեց (video) Խարբերդի մանկատանը մահվшն 2 դեպք է գրանցվել. քրեական գործ է հարուցվել Բա որտե՞ղ են ծնվել․ էն ժամանակ, որ իրենք ծնվել են, Արցախ երկիր եղե՞լ է․ Ալեն Սիմոնյանը՝ արցախցիներին Մերձավանում բшխվել են թիվ 205 երթուղու միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավnր Փաշինյա՛ն, այ․․․ դու գիտե՞ս՝ ով ես․ Անաստաս Իսրայելյանը հունից դուրս եկավ Կառավարության դիմաց (video) Պուտինը և Թրամփը գործնական, պրագմատիկ և բարեկամական հարաբերություններ ունեն․ Պեսկով Բա քո նման լրտեսի հարցը ո՞նց պիտի լուծենք. Լևոն Զուրաբյան 8 տարի է վերընգա՛ծ եք…Փաշինյա՛ն,ուշադիր լսի՛ր՝ ու՞մ եք ծախել էս գործերը․ սևազգեստ ծնողները պոռթկացին (video) Աստվածամուխ Սուրբ Գեղարդը նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Հայ կինը խայտառակեց Փաշինյանին պաշտպանող ոստիկաններին (video) Փեզեշքիանը կոչ է արել իրանցիներին միավորել ջանքերը Այս մարդու ցինիզմին կնախանձեին անգամ հայատյաց ադրբեջանցի գրոհայինները․ Արթուր Սուքոյան Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի ցերեկը կնվազի ևս 4-6 աստիճանով Նոր Սահմանադրության բովանդակությունը քննարկելը անհարգալից վերաբերմունք կլինի հենց ընդդիմության նկատմամբ. Բաբայան «Բռնվե՛ք»․ Փաշինյանի սուր արձագանքը լրագրողի հարցին ու նոր սպառնալիքները (video) Աննա Վարդապետյանը գիտի՝ ինչի են սպшնել մեր երեխեքին․․․ Սևազգեստ մայրը ցավից գոռում է (video) «Նիկո՛լ, մեռնեմ էլ, երեխուս դիակը հանելու եմ, բերեմ ստեղ…»․Սևազգեստ մայրը՝ սարսափելի մանրամասներով (video) «Նիկո՛լ, էդ խիղճդ քեզ պահի․ դու չոքելու ես Եռաբլուրում»․ պատերազմի մասնակցի պատասխանը (video) Փաշինյանի արձագանքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի խիստ զգուշացմանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am