Ինչպես են թանկացումներն ազդել գնաճի վրա

Տարեսկզբին մի շարք ապրանքային շուկաներում արձանագրված թանկացումների հետեւանքով գնաճային միջավայրը Հայաստանում բավականաչափ ընդլայնվել է։ Տարեվերջի եւ այս տարեսկզբի ակտիվ դրսեւորումներից հետո գնաճը մտել է նախատեսված թիրախային ցուցանիշների տիրույթ։ Հիշեցնենք, որ պետական բյուջեով ամրագրված է 2,5¬5,5 տոկոս գնաճի միջավայր։ Վիճակագրական ծառայության տվյալներով, հունվարին այն եղել է 2,7 տոկոս՝ հաստատվելով նախատեսված միջակայքի ներքին սահմանում։ Գնաճը բարձր է եղել հատկապես պարենային ապրանքների շուկայում։ Սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների թանկացումը մեկ ամսում կազմել է 5,7 տոկոս։ Գնաճային դրսեւորումները բավականաչափ ակտիվ են եղել նաեւ ոչ պարենային ապրանքների դեպքում։ Դրանք թանկացել են միջին հաշվով 1,5 տոկոսով։ Գնաճի վրա ազդեցություն են գործել առաջին հերթին էներգակիրների շուկայում տեղի ունեցած գնային փոփոխությունները։ Խոսքը վերաբերում է հատկապես բենզինին, դիզելային վառելիքին եւ շարժիչային գազին։ Հունվարի 1¬ից ակցիզային հարկի նոր դրույքաչափերի գործողության մեջ մտնելու հետեւանքով բենզինը թանկացել է 5,4 տոկոսով։ Գնաճային դրսեւորումները շատ ավելի ակտիվ են եղել ավտոմեքենաների լիցքավորման գազի եւ դիզվառելիքի դեպքում։ Եթե առաջինի գնաճը կազմել է 11,8, ապա երկրորդինը՝ 16,3 տոկոս։ Վառելանյութի շուկայում գների կտրուկ աճ է գրանցվել հատկապես տասներկուամսյա հատվածում։ Բենզինը Հայաստանում թանկացել է ավելի քան 28 տոկոսով։ Դիզվառելիքի գնաճը նշված ժամանակահատվածում գերազանցել է 37 տոկոսը։ Հեղուկ գազի գինը բարձրացել է գրեթե 11 տոկոսով։ Թե էներգակիրների շուկայում տեղի ունեցած այս դրսեւորումներն ինչպիսի անուղղակի ազդեցություն են գործել մյուս ապրանքների գների եւ դրանց փոփոխությունների վրա, չի մանրամասնվում։ Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am