Գրանցված բոլոր վարձու աշխատողները 2027-ից կընդգրկվեն առողջության ապահովագրության համակարգում

2027 թվականի հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում կընդգրկվեն նաև մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները, քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայություններ մատուցողները և էլեկտրոնային հարթակներով աշխատող տաքսու վարորդները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շահառուների շրջանակի ընդլայնման մանրամասները նոյեմբերի 26-ի Կառավարության նիստում ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ հաջորդ տարվանից համակարգի շահառու կդառնան նաև բոլոր անհատ ձեռնարկատերերը։

«Անհատ ձեռնարկատերերի մասով էլ, եթե այս տարի տարեկան 2 միլիոն 400 հազարից բարձր շրջանառություն ունեցող անձինք էին մտնում, նույն տրամաբանությամբ հաջորդ տարվանից արդեն բոլորն են դառնում շահառու։ Եվ, այո, մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները, քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայություններ մատուցողները։ Շահառու կդառնան նաև էլեկտրոնային հարթակների միջոցով տաքսի ծառայություններ մատուցողները»,– նշել է Ավանեսյանը։

Նա հավելել է, որ ապահովագրված անձինք հնարավորություն կունենան կամավոր ձևաչափով ապահովագրելու նաև իրենց հետ փոխկապակցված անձանց։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է համակարգի ընդլայնումը՝ ընդգծելով գրանցված զբաղվածություն ունեցող քաղաքացիների ընդգրկումը։

«Կարծում եմ՝ շատ լավ նորություն է։ Այսինքն՝ աշխատող, զբաղված, ըստ էության, ոչ մի մարդ, որի զբաղվածությունը թափանցիկ և տեսանելի է պետության համար, առողջության ապահովագրությունից դուրս չի մնում»,– ասել է վարչապետը։

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Ընդունում եմ, զղջում էլ եմ, խելք էլ եմ հավաքել, բռնվի․ Արթուր Դանիելյան Հայաստանի և Ադրբեջանի 60 ներկայացուցիչ մասնակցում է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հանդիպմանը Գրանցված բոլոր վարձու աշխատողները 2027-ից կընդգրկվեն առողջության ապահովագրության համակարգում Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները ժամանել են Հայաստան 97 միլիոն դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն՝ նախկին ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանի երկու ընկերություններին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Կառավարությունը հավանություն տվեց TRIPP-ի բաժնետիրական համաձայնագրին Թրամփն ու Ռյուտեն քննարկել են Ուկրաինայի և Իրանի հարցերը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինի ՔՊ-ի շտաբում խոսում են, որ Դավիթ Համբարձումյանին ազատազրկելու են. փաստաբան (video) «Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան «Մեր երկրի բնակչությունը չի մասնակցում պետության համար կարևորագույն հարցերի վերաբերյալ քննարկումներին»․ Կարեն Հեքիմյան Տանը բռնկված հրդեհի հետևանքով հինգ մարդ է զոհվել Ողբերգություն Կահիրեյում. կան զոհեր «ՀՀ-ին անհրաժեշտ է ոչ թե հերթական սահմանադրությունը, այլ սահմանադրությանը ենթարկվող իշխանություն»․ Արմեն Այվազյան Ճամպրո՞ւկ եմ, որ վերցնի, տանի Մոսկվա. Զելենսկին մերժել է Լուկաշենկոյի առաջարկը Փաստաբանն ահազանգում է․ Ուզում են Դավիթին չեզոքացնել․ Վճռաբեկը տարօրինակ արագությամբ վճիռ է կայացրել (video) Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ Աբրահամյան «Հայաստանի հարցը ԵԱՏՄ-ում ՌԴ-ի համար միջոց է՝ կառավարելու նաև Ղազախստանի հետ կապված ռիսկերը»․ Հակոբ Բադալյան Երևանում դատական նիստին կալանավորը սեղանին դրված բարձրախոսը նետել է դատավորի ուղղությամբ, հայհոյել #ՈՒՂԻՂ․ «Այ դուռա՛կ, էս լակոտներդ ի՞նչ են խոսում․հարվածի տակ ես․ ՌԴ-ում քեզ գիտե՞ս՝ ինչ է սպասվում» (video) 15-ամյա պատանի է դանակահարվել․ ձերբակալվել է 18-ամյա երիտասարդ «Կոնկրետ առաջարկ ունեմ քաղբանտարկյալների վերաբերյալ». Կարեն Վրթանեսյան «Եվրոպայում անվտանգության նոր ճարտարապետությունը դառնում է անխուսափելի». Արտակ Զաքարյան Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Էլիանորա Մանանդյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am