Deutsche Welle-ի անդրադարձը․ Թուրքիայում Լինչի դատաստանը սովորական է դառնում

Թուրքիայում Լինչի դատաստանը հետզհետե սովորական երևույթ է դառնում։ Նման խորագրով հոդված է հրապարակել «Deutsche Welle»-ի թուրքական ծառայությունը՝ անդարդառնալով Թուրքիայի կողմից Աֆրինում իրականացվող ռազմագործողությանն ուղեկցող քաղաքական-հասարակական զարգացումներին։ Աղբյուրը նկատում է, որ մի կողմից ձերբակալվում են Աֆրինի գործողության մասին սոցցանցերում կամ լրատվականներում հրապարակում կատարողները, մյուս կողմից թիրախավորվում են նաև երևույթին բացարձակապես չանդրադարձողները։ «Իշխանությանը մոտ կանգնած մի հեռուստահաղորդման ժամանակ հաղորդավարները մեկ առ մեկ ստուգում էին հայտնիների սոցիալական ցանցերի հաշիվները։  Նրանք որպես «Աֆրինի գործողությանը չաջակցող հայտնիներ» պիտակավորում էին այն օգտատերերին, ովքեր Աֆրինի մասին որևէ հրապարակում չէին կատարել», - տեղեկացնում է «Deutsche Welle»-ն։ Նմանատիպ մեկ այլ դեպք է տեղի ունեցել դերասանուհի Գուփսե Օզայի հետ, ով իր թվիթերյան հաշիվն օգտագործում է գերազանցապես մշակութային կյանքի լուսաբանման համար և Աֆրինի մասին որևէ հրապարակում չի կատարել։ Սակայն երբ լսել է Ալյասկայում տեղի ունեցած երկրաշարժի մասին, որի պատճառով հազարավոր մարդիկ նն զոհվել, դերասանուհին ցավակցական հրապարակում է կատարել։ Հենց այդ հրապարակման համար նա քննադատության է ենթարկվել այլ օգտատերերի կողմից։ Ի վերջո, Օզայը հարկադրված է եղել ներողություն խնդրել և հեռացնել Ալյասկայի վերաբերյալ իր գրառումը։ «Մի ռադիոհաղորդվար կոչ է անում զարկել բոլոր նրանց, ովքեր Աֆրինի օպերացիայի դեմ կբողոքեն, ձայն կհանեն․ լինի դա լրագրող, թե պատգամավոր։ Եվ սա ցույց է տալիս, թե Լինչի դատաստանի մշակույթը այս հասարակության մեջ ինչ աստիճանի է հասել։ 2008թ․ հրատարակված «Լինչի ռեժիմը Թուրքիայում» վերնագրով գրքի հեղինակ Թանըլ Բորայի վկայությամբ՝ անցած 10 տարիների ընթացքում Լինչի դատաստանի մշակույթում բացասական «զարգացում» է գրանցվել», - գրում է գերմանական պարբերականը։ Աղբյուրի համաձայն՝ հասարակության շրջանում Լինչի դատաստանի տարածմանն ու սովորական դառնալուն մեծապես նպաստել է նաև դեկտեմբերին ընդունված համար 696 KHK-ն (օրենքի ուժ ունեցող որոշումը)։ Դրա համաձայն՝ «2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի և ահաբեկչական գործողությունների կամ դրանց հաջորդած զարգացումների ճնշմանն ուղղված գործողությունները» անպատիժ կմնան։ Ընդ որում նմանատիպ հիմնավորմամբ անպատիժ կերպով ճնշումներ կարող են գործադրել ինչպես պետական աշխատակիցներն՝ իրենց պաշտոնական իրավասությունների ու պարտականությունների շրջանակներում, այնպես էլ այդպիսիք չհանդիսացողները։

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am