«Հայաստանի հարցը ԵԱՏՄ-ում ՌԴ-ի համար միջոց է՝ կառավարելու նաև Ղազախստանի հետ կապված ռիսկերը»․ Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Մինչ Փաշինյանի Մոսկվա այցը, Ռուսաստանի մայրաքաղաք է այցելել Տոկաևը՝ հերթական անգամ։ Ըստ էության, եթե դիտարկենք, ապա Մոսկվա ամենից հաճախ այցելում են թերևս հենց Փաշինյանն ու Տոկաևը՝ հետխորհրդային երկրների ղեկավաների շարքից։
Տոկաևի այցի առիթը արհեստական բանականության թեմայով համաժողովն է, որ կազմակերպում է Սբերբանկը, բայց բնականաբար բուն հանգամանքը Պուտինի հետ երկկողմ հանդիպումն է, որ տեղի է ունեցել նախօրեին։
Ես բազմիցս նշել եմ, որ Հայաստանի հարցը ԵԱՏՄ–ում, Ռուսաստանի համար միջոց է կառավարել նաև Ղազախստանի հետ կապված մարտահրավերներն ու ռիսկերը։ Այդ իմաստով ոչ միայն հատկանշական է, որ Փաշինյանի հետ խոսելուց մի քանի օր առաջ Պուտինը Մոսկվայում խոսում է Տոկաևի հետ, այլ նաև կարևոր է նկատել հանգամանքը, որ Ղազախստանը դիտարկվում է նաև Կովկասի ուղղությամբ «կոմունիկացիոն» խողովակի մի տարբերակ, հաշվի առնելով հարաբերությունը նաև Ադրբեջանի հետ։
