Ճամպրո՞ւկ եմ, որ վերցնի, տանի Մոսկվա. Զելենսկին մերժել է Լուկաշենկոյի առաջարկը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մերժել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ նրա հետ միասին մեկնել Մոսկվա և բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Լուկաշենկոն ֆրանսիական Le Point ամսագրին տված հարցազրույցում հայտարարել էր, որ պատրաստ է անձամբ ուղեկցել Զելենսկուն Մոսկվա՝ հանդես գալով որպես նրա անվտանգության երաշխավոր։

«Մենք Վոլոդյայի՝ Զելենսկու հետ կարող էինք նստել ու միասին թռչել Մոսկվա։ Ես՝ որպես նրա անվտանգության երաշխավոր, կարող էի նրա հետ մեկնել և նստել, զրուցել»,– ասել էր Բելառուսի նախագահը։

Նա հավելել էր, որ եթե Զելենսկին չհամաձայնի, ապա պետք է մեկնի ռազմաճակատ և զենքը ձեռքին կռվի։

Նոյեմբերի 24-ին լրագրողների հետ զրույցում Զելենսկին արձագանքել է այդ առաջարկին՝ այն անվանելով անլուրջ և ոչ կառուցողական։

«Նա առաջարկում է ինձ վերցնել։ Ես ի՞նչ եմ՝ ճամպրո՞ւկ, որ վերցնի, նստեցնի ինքնաթիռն ու տանի։ Մոսկվա՝ ինչի՞ համար»,– ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկու խոսքով՝ պատերազմական իրավիճակում Ռուսաստանի և Ուկրաինայի մայրաքաղաքներում նման հանդիպումներ անցկացնելն անհնար է։ Նա նաև նշել է, որ նման առաջարկները չեն նպաստում պատերազմի ավարտին և միայն աղմուկ են ստեղծում տեղեկատվական դաշտում։

Ի պատասխան՝ Զելենսկին առաջարկել է Լուկաշենկոյին իր հերթին վերցնել Պուտինին և նրա հետ մեկնել Կիև՝ խոստանալով նրանց անվտանգ ընդունելություն։

«Լուկաշենկոն կարող է վերցնել Պուտինին և նրա հետ գալ Կիև։ Մենք նույնպես նրանց անվտանգ ընդունելություն կապահովենք։ Չէ՞ որ խոսքը բանակցությունների մասին է»,– հայտարարել է Զելենսկին։

 

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Ողբերգություն Կահիրեյում. կան զոհեր «ՀՀ-ին անհրաժեշտ է ոչ թե հերթական սահմանադրությունը, այլ սահմանադրությանը ենթարկվող իշխանություն»․ Արմեն Այվազյան Ճամպրո՞ւկ եմ, որ վերցնի, տանի Մոսկվա. Զելենսկին մերժել է Լուկաշենկոյի առաջարկը Փաստաբանն ահազանգում է․ Ուզում են Դավիթին չեզոքացնել․ Վճռաբեկը տարօրինակ արագությամբ վճիռ է կայացրել (video) Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ Աբրահամյան «Հայաստանի հարցը ԵԱՏՄ-ում ՌԴ-ի համար միջոց է՝ կառավարելու նաև Ղազախստանի հետ կապված ռիսկերը»․ Հակոբ Բադալյան Երևանում դատական նիստին կալանավորը սեղանին դրված բարձրախոսը նետել է դատավորի ուղղությամբ, հայհոյել #ՈՒՂԻՂ․ «Այ դուռա՛կ, էս լակոտներդ ի՞նչ են խոսում․հարվածի տակ ես․ ՌԴ-ում քեզ գիտե՞ս՝ ինչ է սպասվում» (video) 15-ամյա պատանի է դանակահարվել․ ձերբակալվել է 18-ամյա երիտասարդ «Կոնկրետ առաջարկ ունեմ քաղբանտարկյալների վերաբերյալ». Կարեն Վրթանեսյան «Եվրոպայում անվտանգության նոր ճարտարապետությունը դառնում է անխուսափելի». Արտակ Զաքարյան Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ «Փաստ». Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր «Արցախի էջը փակվա՞ծ է Ձեզ համար»․ Դերասան Մուրադ Նադիրյան արձագանքը (video) «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Մոնթե Մելքոնյանի կինը՝ Սեդա Մելքոնյանը՝ Մոնթեի մասին (video) «Փաստ». «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը Մոնթեն կյանք է տվել Արցախի համար, իսկ ձեր իշխանությունը հանձնել է․ ՔՊ-ականը վրդովվեց հարցից (video) Ժողովուրդը՝ անիծում, թշնամին գովում է․․․ (video) «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն «Փաստ». Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին Չեն տրվել Փաշինյանի շանտաժին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերում Խաբեությամբ ՀՀ են տեղափոխել օտարերկրացի կանանց․ սեռական թրաֆիքինգի դեպքեր են բացահայտվել Այս մարդուն պահում են «Արմավիր» ՔԿՀ-ում՝ այլ խցակիցների հետ. Դիտորդների խումբը ահասարսաուռ մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Էլիանորա Մանանդյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am