Ողբերգություն Կահիրեյում. կան զոհեր

Կահիրեի հյուսիսում վառելիք տեղափոխող բեռնատարի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով բռնկված հրդեհից առնվազն 30 մարդ է զոհվել, ևս 15-ը՝ տուժել։ Այս մասին հայտնել է Եգիպտոսի առողջապահության նախարարությունը։

«Միջադեպի հետևանքով հիվանդանոցներ է տեղափոխվել 15 տուժած, զոհերի թիվը հասել է 30-ի»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ։

Առողջապահության նախարարությունից հավելել են, որ դեպքի վայր է ուղարկվել շտապօգնության 39 մեքենա, իսկ ճանապարհատրանսպորտային պատահարի շրջանում գտնվող բոլոր բուժհաստատությունները բերվել են բարձր պատրաստվածության վիճակի։
Cairo24 հեռուստաալիքը հաղորդել է, որ բենզատարը շրջվել և բռնկվել է Կահիրեի հյուսիսում գտնվող Էլ-Վարաք շրջանում։ Կրակը տարածվել է նաև մի քանի այլ ավտոմեքենաների վրա, որոնք միջադեպի պահին գտնվել են շրջված ավտոցիստեռնի մոտակայքում։ Թե ինչն է դարձել բենզատարում վառելիքի պայթյունի պատճառ, չի հստակեցվում։

Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլին կարգադրել է ցուցաբերել անհրաժեշտ բժշկական օգնություն և դրամական փոխհատուցումներ վճարել բոլոր տուժածներին ու զոհվածների ընտանիքներին։

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Տանը բռնկված հրդեհի հետևանքով հինգ մարդ է զոհվել Ողբերգություն Կահիրեյում. կան զոհեր «ՀՀ-ին անհրաժեշտ է ոչ թե հերթական սահմանադրությունը, այլ սահմանադրությանը ենթարկվող իշխանություն»․ Արմեն Այվազյան Ճամպրո՞ւկ եմ, որ վերցնի, տանի Մոսկվա. Զելենսկին մերժել է Լուկաշենկոյի առաջարկը Փաստաբանն ահազանգում է․ Ուզում են Դավիթին չեզոքացնել․ Վճռաբեկը տարօրինակ արագությամբ վճիռ է կայացրել (video) Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ Աբրահամյան «Հայաստանի հարցը ԵԱՏՄ-ում ՌԴ-ի համար միջոց է՝ կառավարելու նաև Ղազախստանի հետ կապված ռիսկերը»․ Հակոբ Բադալյան Երևանում դատական նիստին կալանավորը սեղանին դրված բարձրախոսը նետել է դատավորի ուղղությամբ, հայհոյել #ՈՒՂԻՂ․ «Այ դուռա՛կ, էս լակոտներդ ի՞նչ են խոսում․հարվածի տակ ես․ ՌԴ-ում քեզ գիտե՞ս՝ ինչ է սպասվում» (video) 15-ամյա պատանի է դանակահարվել․ ձերբակալվել է 18-ամյա երիտասարդ «Կոնկրետ առաջարկ ունեմ քաղբանտարկյալների վերաբերյալ». Կարեն Վրթանեսյան «Եվրոպայում անվտանգության նոր ճարտարապետությունը դառնում է անխուսափելի». Արտակ Զաքարյան Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ «Փաստ». Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր «Արցախի էջը փակվա՞ծ է Ձեզ համար»․ Դերասան Մուրադ Նադիրյան արձագանքը (video) «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Մոնթե Մելքոնյանի կինը՝ Սեդա Մելքոնյանը՝ Մոնթեի մասին (video) «Փաստ». «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը Մոնթեն կյանք է տվել Արցախի համար, իսկ ձեր իշխանությունը հանձնել է․ ՔՊ-ականը վրդովվեց հարցից (video) Ժողովուրդը՝ անիծում, թշնամին գովում է․․․ (video) «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն «Փաստ». Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին Չեն տրվել Փաշինյանի շանտաժին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերում Խաբեությամբ ՀՀ են տեղափոխել օտարերկրացի կանանց․ սեռական թրաֆիքինգի դեպքեր են բացահայտվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Էլիանորա Մանանդյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am