Հայաստանի գերխոշոր հարկատուները.որ ընկերություներն են դրանք

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է հանրապետության 1000 խոշոր հարկատուների ցանկը՝ 2017 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների արդյունքներով։ 20 ամենախոշոր հարկատուներն ու  նրանց կողմից վճարված հարկերը 2017 թվականին և փոփոխությունը՝ 2016 թվականի համեմատ։ Հանրապետության TOP-20 հարկատուները միասին 2017 թվականին պետբյուջե են վճարել 281.3 մլրդ դրամ, ինչը 64.76 մլրդ դրամով ավելի շատ է այս նույն 20-ի կողմից 2016 թվականին վճարված հարկերի և տուրքերի ընդհանուր թվից։ Գազպրոմ Արմենիան շարունակում է զբաղեցնել ցանկի առաջին հորիզոնականը՝ չնայած, որ նախորդ տարվա համեմատ նվազեցրել է հարկերը 2.66 մլրդ դրամով կամ 6.28%-ով և հասցրել 39.7 մլրդ դրամը։ Փոխարենը՝ երկրորդ տեղում ամրապնդվել է Գրանդ Տոբակոն և 12.2 մլրդ դրամով ավելացնելով հարկերը՝ զգալիորեն կրճատել է տարբերությունը առաջատարի հետ (34.7 մլրդ դրամ)։ Խոշոր հարկատուների առաջին եռյակը եզրափակում է ՀԷՑ-ը՝ 22 մլրդ դրամով։ Ալեքս Գրիգին փոխարինած Ալեքս Հոլդինգը (Yerevan City սուպերմարկետների ցանց) 4-րդ տեղում է՝ 21.47 մլրդ դրամ։ Հինգերորդ տեղում հանգրվանել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ընկերությունը 2016-ի համեմատ կրկնապատկել է հարկերը և հասցրել 18.67 մլրդ դրամի։ Առաջին քսանյակում տեղ գտած գրեթե բոլոր հանքարդյունաբերական ընկերությունները ավելացրել են հարկերը՝ բացի Թեղուտից։ Սակայն աճի անվիճելի առաջատարը Լիդիան Արմենիան է, որն արդեն սկսել է Ամուլսարի հանքի շինարարությունը և տասնապատկել հարկերը՝ վճարելով 7.8 մլրդ դրամ։ Հեռահաղորդակցության ոլորտի 3 խոշորագույն ընկերություններից միայն մեկը՝ Յուքոմն է ավելացրել հարկերը։ ՄՏՍ Հայաստանը (ՎիվաՍել) և Վեոն Արմենիան (Բիլայն) հարկերը նվազեցրել են և վճարել, համապատասխանաբար, 9.1 և 8.7 մլրդ դրամ։ Նշենք, որ այս ընկերությունների վճարած հարկերի նվազումը մասամբ պայմանավորված է կուտակված գերավճարների մաշեցմամբ։ Ցանկի նորեկը Նորֆոլկ Արմենիան է։ 2017 թվականի ամռանը գրանցված այս ընկերությունը 2017 թվականին պետբյուջե է վճարել 7 մլրդ դրամ և զբաղեցրել ցանկի 17-րդ հորիզոնականը։ Նշենք, որ սա Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ ստեղծված ընկերությունն է, որը փաստացի փոխարինեց կարգոներին և զբաղվում է փոքր և միջին առևտրականների կողմից ներկրված ապրանքների մաքսազերծմամբ։ Taxes-top20  

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am