«Փաստ». «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը

«Փաստ» թերթը գրում է. «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունը՝ ««Զանգեզուրի միջանցքի» բացումը նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի ու թյուրքական աշխարհի համար», հերթական անգամ բացահայտում է Անկարայի և Բաքվի իրական նպատակներն ու հռետորաբանության անփոփոխությունը։

Ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը հետևողականորեն և անընդհատ շրջանառության մեջ է պահում հենց «միջանցք» տերմինը։ Մինչ Հայաստանի իշխանությունները տարբեր հարթակներում փորձում են խուսափել այս ձևակերպումից՝ խոսելով «ճանապարհների ապաշրջափակման», «Խաղաղության խաչմերուկի» կամ ԹՐԻՓ (TRIPP) ծրագրի և նմանատիպ այլ բանաձևումների մասին, Անկարան ու Բաքուն ամենաբարձր մակարդակով անգամ չեն փորձում քողարկել իրենց մոտեցումը։ Նրանք շատ լավ գիտակցում են, թե ինչպիսի սուր ու նյարդային արձագանք է առաջացնում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը հայ հասարակության շրջանում, սակայն միտումնավոր և մշտապես կրկնում են այն։

Այս քաղաքականության հիմքում մի քանի հստակ հաշվարկ կա։ Նախ՝ թուրքական և ադրբեջանական կողմերը փորձում են հայ հասարակության ականջին սովորական դարձնել այդ բառը, բթացնել զգոնությունը և հոգեբանորեն նախապատրաստել հանրությանը իրենց պահանջների իրագործմանը։ Երկրորդ՝ նրանք այդպիսով ցույց են տալիս, որ բացարձակապես չեն հրաժարվել իրենց օրակարգից և հերթական պահանջից՝ Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային տրամաբանությամբ անցում ստանալու հարցում։

Ինչքան էլ Հայաստանի կառավարությունը վստահեցնի, որ խոսքը լինելու է բացառապես Հայաստանի իրավազորության ներքո գտնվող սովորական հաղորդակցական ուղու մասին, և փորձի տարբեր լոզունգներով ու մեղմացված ձևակերպումներով ներկայացնել գործընթացը, իրականությունն այլ է։ Անհնար է, որ նույնիսկ կառավարության կազմում կամ կառավարամերձ շրջանակներում գործող դիվանագետները՝ լավ իմանալով թուրքական պետության և հայերի նկատմամբ թուրք-ադրբեջանական դարավոր քաղաքականությունը, չհասկանան, որ այդ խոստումները պարզապես միֆ են, իսկ Թուրքիայի և Ադրբեջանի իրական ձգտումը հենց միջանցք ստանալն է։ Նրանք ոչ միայն իրենց հասարակություններին են այս նախագիծը մատուցում որպես «թյուրքական աշխարհը միավորող միջանցք», այլև միջազգային հանրության համար են ամրագրում իրենց քաղաքական հայտը։ Երբ մի կողմը խոսում է «ճանապարհի» մասին, իսկ մյուս կողմը՝ ամենաբարձր ամբիոնից պնդում «միջանցքի» բացման մասին, դա վկայում է ոչ թե տերմինաբանական տարընթերցման, այլ զիջումների շղթան շարունակելու և սեփական օրակարգը պարտադրելու հստակ ռազմավարության մասին։

Ի դեպ, Էրդողանի հայտարարությունից հետո ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և ընդգծել. «Երեկ է հայտարարել՝ Սյունիքի ճանապարհին տալով «միջանցք» եզրույթը։ Անվերջանալի զիջումների վառ օրինակը. ստանում են զիջումն ու անցնում առաջ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 7 անգամ
Լրահոս
«Արցախի էջը փակվա՞ծ է Ձեզ համար»․ Դերասան Մուրադ Նադիրյան արձագանքը (video) «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Մոնթե Մելքոնյանի կինը՝ Սեդա Մելքոնյանը՝ Մոնթեի մասին (video) «Փաստ». «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը Մոնթեն կյանք է տվել Արցախի համար, իսկ ձեր իշխանությունը հանձնել է․ ՔՊ-ականը վրդովվեց հարցից (video) Ժողովուրդը՝ անիծում, թշնամին գովում է․․․ (video) «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն «Փաստ». Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին Չեն տրվել Փաշինյանի շանտաժին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերում Խաբեությամբ ՀՀ են տեղափոխել օտարերկրացի կանանց․ սեռական թրաֆիքինգի դեպքեր են բացահայտվել Այս մարդուն պահում են «Արմավիր» ՔԿՀ-ում՝ այլ խցակիցների հետ. Դիտորդների խումբը ահասարսաուռ մանրամասներ է հայտնել Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ «Մի քանի առաջարկ՝ Երևանում խցանումները նվազեցնելու վերաբերյալ»․ Ոսկան Սարգսյան «Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան «Թմրաբաններին և հոգեբույժներին միավորել են․ սա լուրջ մասնագիտական հարցեր է առաջացնում»․ Անուշ Պողոսյան Ինչպիսի եղանակ է սպասվում «Ժողովուրդ». Նավասարդ արք. Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունը եկեղեցու հարցով բաց նիստի կանի «Ժողովուրդ». Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում «Հրապարակ»․ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէ «Փաստ». Հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծը․ «Ժողովուրդ» Ովքեր են մասնակցել ՀՀ-ից Արտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակ Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը և ինչ ունեցվածք ունի
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Էլիանորա Մանանդյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am