«Փաստ». Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին

«Փաստ» թերթը գրում է. «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ 70-ամյակի առթիվ հեռակա շնորհավորանքներ էր ընդունում... բանտախցում: Նորից՝ վերջին 1 տարվա մեջ արդեն երկրորդ անգամ կալանավորված է բարերար, «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը: Երեկ լրացավ 90-րդ օրը, ինչ կալանավորված է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ վերջին 8 տարվա մեջ արդեն 4-րդ անգամ:

Հասարակական, քաղաքական շրջանակներում այս օրերին շարունակվում են խոսակցությունները, մեկնաբանություններն ու կանխատեսումները հնարավոր արտահերթ ընտրությունների, Սահմանադրության նախագծի կամ հանրաքվեի թեմաներով: Բայց առանցքային խնդիրն այն է, որ նման իրավիճակում բացարձակապես անընկալելի, եթե չասենք՝ անտեղի են որևէ հարցի, որևէ ներքաղաքական խնդրի մասին խոսակցությունները, երբ հիմնական ընդդիմադիր ուժերի լիդերները բանտերում են:

Երեկ, մասնավորաբար, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանը, կարծում ենք, բավականին հստակ ու հակիրճ բնորոշեց իրավիճակն ու դրա հիմնապատճառները. «Մենք առաջին իսկ օրվանից, երկար տարիներ հայտարարում ենք, որ բոլոր հետապնդումները ունեն լոկ քաղաքական բնույթ։ Այստեղ չկա որևէ հանցակազմ, որևէ հանցագործություն: Հիմա, ինչպես գիտեք, Ռոբերտ Քոչարյանն արդեն 90 օր գտնվում է կալանքի տակ, և իրականությունը շատ պարզ է, ինչքան էլ փորձեն տարբեր ձևերով քողարկել: Իրականությունն այն է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուզում է Հայաստանում ունենալ նոր Սահմանադրություն, իսկ Նիկոլ Փաշինյանը կալանավորում է բոլոր նրանց, ովքեր խոչընդոտում են Ալիևի այդ ծրագրին: Այս պահի դրությամբ այդ ծրագրին խոչընդոտողները ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն են, և փաստացի երկու ընդդիմադիր խմբակցությունների առաջնորդները գտնվում են կալանքի տակ:

Սա է ճշմարտությունը, սա է իրականությունը»:

Պատահական չէ, որ նման իրավիճակում ընդդիմադիր ուժերի տարբեր ներկայացուցիչներ ավելի ու ավելի հաճախ են ընդգծում, որ ընտրական բնույթի որևէ զարգացման մասին խոսք (ոչ թե համաձայնություն կամ հենց գործընթաց, այլ խոսք, քննարկում) կարող է լինել միայն այն բանից հետո, երբ ազատ արձակվեն բոլոր քաղաքական բանտարկյալները, ընդդիմադիր ուժերի լիդերները: Ու դա արդարացված, տրամաբանական պահանջ ու մոտեցում է:

Հ.Գ.-Ի դեպ, «գործերի» մասին: Զավեշտական է հնչում, բայց արի ու տես, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքի նյութերն իշխանությունները... կորցրել են: Փաստաբան Հովհաննես Խուդոյանի խոսքով, խափանման միջոցի վերաբերյալ նյութերը մոտ մեկ շաբաթ առաջ առաջին ատյանի դատարանից ուղարկվել են վերաքննիչ դատարան, սակայն այնտեղ չեն ստացվել: Ասեք, որ շատ խոսուն է»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Մոնթե Մելքոնյանի կինը՝ Սեդա Մելքոնյանը՝ Մոնթեի մասին (video) «Փաստ». «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը Մոնթեն կյանք է տվել Արցախի համար, իսկ ձեր իշխանությունը հանձնել է․ ՔՊ-ականը վրդովվեց հարցից (video) Ժողովուրդը՝ անիծում, թշնամին գովում է․․․ (video) «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն «Փաստ». Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին Չեն տրվել Փաշինյանի շանտաժին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերում Խաբեությամբ ՀՀ են տեղափոխել օտարերկրացի կանանց․ սեռական թրաֆիքինգի դեպքեր են բացահայտվել Այս մարդուն պահում են «Արմավիր» ՔԿՀ-ում՝ այլ խցակիցների հետ. Դիտորդների խումբը ահասարսաուռ մանրամասներ է հայտնել Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ «Մի քանի առաջարկ՝ Երևանում խցանումները նվազեցնելու վերաբերյալ»․ Ոսկան Սարգսյան «Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան «Թմրաբաններին և հոգեբույժներին միավորել են․ սա լուրջ մասնագիտական հարցեր է առաջացնում»․ Անուշ Պողոսյան Ինչպիսի եղանակ է սպասվում «Ժողովուրդ». Նավասարդ արք. Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունը եկեղեցու հարցով բաց նիստի կանի «Ժողովուրդ». Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում «Հրապարակ»․ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէ «Փաստ». Հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծը․ «Ժողովուրդ» Ովքեր են մասնակցել ՀՀ-ից Արտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակ Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը և ինչ ունեցվածք ունի Ռեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Ռուսաստանից ոչ ոք չի բանակցում Զելենսկու հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Էլիանորա Մանանդյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am