Այս մարդուն պահում են «Արմավիր» ՔԿՀ-ում՝ այլ խցակիցների հետ. Դիտորդների խումբը ահասարսաուռ մանրամասներ է հայտնել

2026թ․-ի նոյեմբերի 25-ին Դիտորդների խմբի անդամներն այցելել են «Արմավիր» ՔԿՀ։ Այցի ընթացքում արձանագրվել են մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից խիստ մտահոգիչ իրավիճակներ, որոնք պահանջում են անհապաղ ուշադրություն և համապատասխան մարմինների արձագանքը։

Խմբի անդամները տարածել են արձանագրված կարճ հրատապ ակնարկ, ավելի ուշ դիտորդների խումբը հանդես կգա մամուլի ասուլիսով՝ ներկայացնելու մանրամասները.

«Մեկին՝ ծանր, պրոգրեսիվող քրոնիկական հիվանդությամբ բանտախուց՝ բուժմասի փոխարեն, մյուսին՝ սեփական ատամն ինքնուրույն պլոմբավորելու նյութեր՝ ստոմատոլոգիական բուժօգնության փոխարեն, մեկ այլ անձին՝ բուժմասում արնախառն միզահավաք պարկով անկողնուն գամած, ով հարկադրված է ինքնուրույն փոխել սեփական տակդիրն ու դատարկել միզահավաք պարկը։

Նեյրոֆիբրոմատոզով հիվանդ ազատազրկված անձի մոտ առկա է մաշկի տարածուն ախտահարում՝ տարբեր չափերի բազմաթիվ նեյրոֆիբրոմաների տեսքով։ Վերջինս անգամ պառկել չի կարողանում, գանգատվում է դժվարացած և ցավոտ միզարձակումից՝ նշելով, որ ախտահարումներ առկա են նաև սեռական օրգանների շրջանում։ Չնայած առողջական ծանր վիճակին՝ շարունակում է պահվել բանտախցում՝ այլ ազատազրկված անձանց հետ համատեղ։

Մյուս ազատազրկված անձին տրանսգենդեր լինելու պատճառով հրաժարվել են բուժօգնություն տրամադրել, առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը՝ պլոմբանյութը տրամադրելով տոպրակի մեջ։

Սա է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հերթական «պատշաճ բուժսպասարկման» պատկերը։

Մինչև ե՞րբ են ազատազրկված անձինք զրկվելու ոչ միայն ազատությունից, այլև բժշկական օգնություն ստանալու իրավունքից և մարդկային արժանապատվությունից։

Եվ սա դեռ ամենը չէ, քրեակատարողական հիմնարկներում իրականացվող «բժշկական օգնության» մասին»։

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Չեն տրվել Փաշինյանի շանտաժին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերում Խաբեությամբ ՀՀ են տեղափոխել օտարերկրացի կանանց․ սեռական թրաֆիքինգի դեպքեր են բացահայտվել Այս մարդուն պահում են «Արմավիր» ՔԿՀ-ում՝ այլ խցակիցների հետ. Դիտորդների խումբը ահասարսաուռ մանրամասներ է հայտնել Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ «Մի քանի առաջարկ՝ Երևանում խցանումները նվազեցնելու վերաբերյալ»․ Ոսկան Սարգսյան «Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան «Թմրաբաններին և հոգեբույժներին միավորել են․ սա լուրջ մասնագիտական հարցեր է առաջացնում»․ Անուշ Պողոսյան Ինչպիսի եղանակ է սպասվում «Ժողովուրդ». Նավասարդ արք. Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունը եկեղեցու հարցով բաց նիստի կանի «Ժողովուրդ». Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում «Հրապարակ»․ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէ «Փաստ». Հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծը․ «Ժողովուրդ» Ովքեր են մասնակցել ՀՀ-ից Արտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակ Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը և ինչ ունեցվածք ունի Ռեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Ռուսաստանից ոչ ոք չի բանակցում Զելենսկու հետ Իսակովի պողոտայում բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներ В самом центре Москвы готовится к открытию новый гостиничный комплекс «Россия» «Hongqi»-ին Աբովյանում վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Մերցը խոստացել է ուժեղացնել կանանց պաշտպանությունը սպանություններից Մոսկվան պատրաստ է շարունակել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները․ Ռյաբկով «Առաջարկում եմ ներկայիս նախագիծը համադրել Արցախի Սահմանադրության հետ». Գևորգ Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Էլիանորա Մանանդյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am