«Ժողովուրդ». Նավասարդ արք. Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունը եկեղեցու հարցով բաց նիստի կանի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները առաջիկա օրերին պատրաստվում են եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի բաց նիստ հրավիրել, որին նախատեսվում է հրավիրել նաև Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին։

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ հոկտեմբերի 2-ի հայտարարությամբ իրավունքի ուժով ստեղծվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը։

Հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն էր։ Հոկտեմբերի 6-ին ԱԺ-ն 62 կողմ ձայնով սահմանեց հանձնաժողովի անդամների թիվը՝ 11։ Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը։

Հանձնաժողովի հրապարակված կազմում ընդգրկվել են բացառապես իշխանական պատգամավորներ՝ Արման Եղոյանը՝ որպես նախագահ, իսկ անդամներ՝ Էդուարդ Աղաջանյանը, Տարոն Չախոյանը, Արփինե Դավոյանը, Ալխաս Ղազարյանը, Ծովինար Վարդանյանը և Գոռ Արշակյանը։

Հատկանշական է, որ ընդդիմադիր «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները հրաժարվել են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին և դրա կազմավորման գործընթացին՝ այն համարելով անօրինական և հակասահմանադրական։ Այսպիսով՝ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքները փաստացի իրականացվում են իշխանական պատգամավորների մասնակցությամբ։

Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ առաջիկա օրերին հանձնաժողովը պատրաստվում է անցկացնել բաց նիստ, որի ընթացքում նախատեսվում է լսել Սրբազան հայրերից մեկին։ Այս պահին քննարկվում է նիստի անցկացման օրը նշանակելու հարցը, քանի որ հանձնաժողովի անդամ ՔՊ-ական պատգամավորներից շատերը գործուղումների մեջ են։ Փորձում են այնպես կազմակերպել նիստը, որ հնարավոր լինի ապահովել բոլոր անդամների մասնակցությունը։

Մեր տեղեկություններով՝ այս պահին քննարկվել է մասնավորապես Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին հանձնաժողով հրավիրելու հարցը։ Քննարկվել է նաև մի քանի Սրբազան հայրերի հրավիրելու տարբերակը, սակայն վերջնական որոշում դեռևս չկա։

Նախատեսվում է, որ հրավիրված հոգևորականը կներկայացնի եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը, իսկ հանձնաժողովի անդամները նրան հարցեր կուղղեն՝ փորձելով պարզաբանումներ ստանալ եկեղեցու ներսում տեղի ունեցող գործընթացների, առկա խնդիրների և Վեհափառ Հայրապետի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Մի բան ակնհայտ է՝ եկեղեցու շուրջ իշխանություն-եկեղեցի հակասությունների ֆոնին հանձնաժողովի առաջիկա բաց նիստը կարող է վերածվել բավականին լարված քննարկման»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 13 անգամ
Լրահոս
«Ժողովուրդ». Նավասարդ արք. Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունը եկեղեցու հարցով բաց նիստի կանի «Ժողովուրդ». Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում «Հրապարակ»․ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէ «Փաստ». Հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծը․ «Ժողովուրդ» Ովքեր են մասնակցել ՀՀ-ից Արտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակ Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը և ինչ ունեցվածք ունի Ռեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Ռուսաստանից ոչ ոք չի բանակցում Զելենսկու հետ Իսակովի պողոտայում բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներ В самом центре Москвы готовится к открытию новый гостиничный комплекс «Россия» «Hongqi»-ին Աբովյանում վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Մերցը խոստացել է ուժեղացնել կանանց պաշտպանությունը սպանություններից Մոսկվան պատրաստ է շարունակել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները․ Ռյաբկով «Առաջարկում եմ ներկայիս նախագիծը համադրել Արցախի Սահմանադրության հետ». Գևորգ Դանիելյան Իրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասին Վրաստանում ժամանակավորապես փակել են դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհը Լիահույս եմ, որ Գագիկ Ծառուկյանը ազատ կարձակվի և կշարունակի իր գործունեությունը. Գառնիկ Դանիելյան «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրա Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունը Կորեայի ձորի ճանապարհը փակվել է Ռուսաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ․ Լավրով Գվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքական ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Էլիանորա Մանանդյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am