«Ժողովուրդ». Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատարանում ցուցմունք փոխելը քրեական գործերով հին պաշտպանական մեթոդ է, բայց ոչ միշտ արդարացված։ Եթե հրաժարվում են նախկին ցուցմունքներից, պետք է նաև ապացույցներ բերեն. ինչ ճնշումներ են եղել. հայտարարությունները բավարար չեն:

«Ժողովուրդ» օրաթերթը արդեն տեղեկացրել էր, որ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով նոյեմբերի 25-ի նիստում մեղադրյալ Նարեկ Օհանյանը փոխեց իր ցուցմունքում նշած ոստիկանապետի անունը, իսկ մյուս մեղադրյալը՝ Գևորգ Հարությունյանը, հայտարարեց, որ հրաժարվում է նախաքննության ընթացքում տված իր բոլոր ցուցմունքներից։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Օհանյանը պատմել էր, որ Էջմիածնի ոստիկանության բաժնում իրեն «դու ես» ասել է Արամ Հովհաննիսյանը։ «Ասում եմ՝ չէ՛, ես չեմ։ Նորից ասում է՝ չէ՛, դու ես։ Կրկնում եմ՝ ես չեմ»,– պատմել էր նա։ Նոյեմբերի 25-ին Օհանյանն ուղղեց իր խոսքը․ «Շփոթվել եմ, Արամ Հովհաննիսյանը չէր, Արամ Ղազարյանն էր»։ Անշուշտ, անլուրջ է:

Գևորգ Հարությունյանն ավելի վաղ դատարանում ասել էր՝ «Սաղ ես եմ արել»։ Նոյեմբերի 12-ին նա արդեն պնդում էր, որ սպանությունն իր վրա է վերցրել ընտանիքի անվտանգության համար և այդ պահանջը վերագրում էր Վարդան Վարդանյանին․ «Եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պետք է ասես, որ դու ես արել»։ Նոյեմբերի 25-ին Հարությունյանը հայտարարեց․ «Ես հրաժարվում եմ նախաքննական փուլում իմ տված բոլոր ցուցմունքներից»։ Նրա պնդմամբ՝ դրանք «անգիր արած տեքստեր էին»։

Դատարանում ցուցմունք փոխելն, իհարկե, հին պաշտպանական մեթոդ է։ Բայց երբ մի մեղադրյալ փոխում է իր հիշատակած պաշտոնյայի անունը, իսկ մյուսը «Սաղ ես եմ արել»-ից հասնում է «անգիր արած տեքստեր էին»-ին, հարց է առաջանում՝ ինչո՞վ են հիմնավորվում նրանց նոր պնդումները։ Փաստաբանները, որ հուշել են պաշտպանվել այս մեթոդով, նաև պետք է ապացույցների մասը հոգային:

Հիշեցնենք՝ 2025 թվականի սեպտեմբերի 23-ին, ժամը 23։52-ի սահմաններում, Մերձավանում սպանվել են Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանն ու նրա ընկերը՝ քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը։ Արծրուն Գալստյանը վիրավորվել էր և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց։

Ու որքան էլ խոսվի այս ծանր սպանությունների կատարողների մասին, սպանվածի հարազատները շարունակում են պնդումները, որ սիրված համայնքապետի սպանությունն ունի պատվիրատու (ներ), որոնք քննության շրջանակներից դուրս են մնացել։ Իսկ պատվիրատուների մասին հիշատակելիս անհնար է քաղաքական մասը շրջանցել։

Հիշեցնենք, որ Ախտոյանների և Գրիգորյանների լարվածության մասին բազմիցս է գրվել, ուստի այդ հանգամանքը չի կարող շրջանցվել, անգամ եթե Ախտոյան եղբայրներից մեկին՝ Փարաքարի ավագանու ՔՊ-ական անդամ Դավիթ Ախտոյանին, իշխող ՔՊ-ն հեռացրել է կուսակցությունից։

Ուատի սպանության այս գործով մեղադրյալները եթե հրաժարվում են իրենց վերագրված արարքներից, պետք է նաև հնչեցնեն պատվիրատուների անունները»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 9 անգամ
Լրահոս
«Ժողովուրդ». Նավասարդ արք. Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունը եկեղեցու հարցով բաց նիստի կանի «Ժողովուրդ». Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում «Հրապարակ»․ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէ «Փաստ». Հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծը․ «Ժողովուրդ» Ովքեր են մասնակցել ՀՀ-ից Արտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակ Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը և ինչ ունեցվածք ունի Ռեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Ռուսաստանից ոչ ոք չի բանակցում Զելենսկու հետ Իսակովի պողոտայում բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներ В самом центре Москвы готовится к открытию новый гостиничный комплекс «Россия» «Hongqi»-ին Աբովյանում վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Մերցը խոստացել է ուժեղացնել կանանց պաշտպանությունը սպանություններից Մոսկվան պատրաստ է շարունակել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները․ Ռյաբկով «Առաջարկում եմ ներկայիս նախագիծը համադրել Արցախի Սահմանադրության հետ». Գևորգ Դանիելյան Իրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասին Վրաստանում ժամանակավորապես փակել են դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհը Լիահույս եմ, որ Գագիկ Ծառուկյանը ազատ կարձակվի և կշարունակի իր գործունեությունը. Գառնիկ Դանիելյան «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրա Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունը Կորեայի ձորի ճանապարհը փակվել է Ռուսաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ․ Լավրով Գվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքական ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Էլիանորա Մանանդյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am