«Թմրաբաններին և հոգեբույժներին միավորել են․ սա լուրջ մասնագիտական հարցեր է առաջացնում»․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հոգեբուժությո՞ւն, թե՞ թմրաբանություն․ ինչի՞ համար են բժիշկներին միավորում քննության մեջ։
Մինչև 2025 թվականը Հայաստանում հոգեբույժները և թմրաբանները մասնագիտական կրթություն էին ստանում առանձին կլինիկական օրդինատուրաներում։
Հոգեբույժները՝ «Հոգեբուժություն» մասնագիտությամբ,
թմրաբանները՝ «Թմրաբանություն» մասնագիտությամբ։
Այսինքն՝ երկու առանձին մասնագիտություններ էին՝ իրենց կրթական ծրագրերով, մասնագիտական գիտելիքների շրջանակով և կլինիկական առանձնահատկություններով։
2025 թվականից այս երկու մասնագիտությունները միավորվել են։ Եվ հիմա, ըստ առողջապահության նախարարության ներկայացրած մոտեցման, հոգեբույժը պետք է քննություն հանձնի նաև թմրաբանության, իսկ թմրաբանը՝ հոգեբուժության ուղղությամբ։
Սա լուրջ մասնագիտական հարցեր է առաջացնում։
Ինչպե՞ս կարող է բժիշկը, ով տարիներ շարունակ կրթվել և աշխատել է մեկ մասնագիտությամբ, պարտավորվել քննություն հանձնել մեկ այլ մասնագիտության ամբողջական շրջանակով։
Իսկ ամենակարևոր հարցը՝
Եթե բժիշկը հաջողությամբ հանձնի այս միասնական քննությունը, արդյո՞ք նա ստանալու է երկու մասնագիտությունների լիցենզիա։
Օրինակ՝ նախկին թմրաբանը, որը մինչ այժմ զբաղվել է միայն թմրաբանությամբ, քննությունը հանձնելուց հետո իրավասու է լինելո՞ւ զբաղվել նաև հոգեբուժությամբ։
Եվ հակառակը՝ հոգեբույժը, որը չունի թմրաբանության առանձին կլինիկական օրդինատուրա, քննությունը հանձնելուց հետո իրավասու՞ է լինելու իրականացնել թմրաբանական գործունեություն։
Սրանք մասնագիտական իրավունքի, կրթության, լիցենզավորման և պացիենտի անվտանգության հարցեր են։
Մասնագիտությունների միավորումը վարչական որոշմամբ ինքնաբերաբար չի կարող վերացնել տարիների ընթացքում ձևավորված կրթական և կլինիկական տարբերությունները։
Ավելին՝ նման մոտեցումներ կան նաև բժշկական այլ մասնագիտությունների շրջանակներում, որոնց վերաբերյալ նույնպես հարցեր են առաջանում։ Դրանք ես կանդրադառնամ հաջորդիվ։
Առողջապահության նախարարությունը պարտավոր է հստակ պատասխանել՝ միասնական քննությունը երկու մասնագիտությունների լիցենզիա՞ է տալիս, թե՞ պարզապես ստեղծում է նոր քննության պահանջ՝ առանց մասնագիտական իրավասությունների հստակ սահմանման»։

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Այս մարդուն պահում են «Արմավիր» ՔԿՀ-ում՝ այլ խցակիցների հետ. Դիտորդների խումբը ահասարսաուռ մանրամասներ է հայտնել Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ «Մի քանի առաջարկ՝ Երևանում խցանումները նվազեցնելու վերաբերյալ»․ Ոսկան Սարգսյան «Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան «Թմրաբաններին և հոգեբույժներին միավորել են․ սա լուրջ մասնագիտական հարցեր է առաջացնում»․ Անուշ Պողոսյան Ինչպիսի եղանակ է սպասվում «Ժողովուրդ». Նավասարդ արք. Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունը եկեղեցու հարցով բաց նիստի կանի «Ժողովուրդ». Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում «Հրապարակ»․ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէ «Փաստ». Հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծը․ «Ժողովուրդ» Ովքեր են մասնակցել ՀՀ-ից Արտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակ Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը և ինչ ունեցվածք ունի Ռեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Ռուսաստանից ոչ ոք չի բանակցում Զելենսկու հետ Իսակովի պողոտայում բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներ В самом центре Москвы готовится к открытию новый гостиничный комплекс «Россия» «Hongqi»-ին Աբովյանում վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Մերցը խոստացել է ուժեղացնել կանանց պաշտպանությունը սպանություններից Մոսկվան պատրաստ է շարունակել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները․ Ռյաբկով «Առաջարկում եմ ներկայիս նախագիծը համադրել Արցախի Սահմանադրության հետ». Գևորգ Դանիելյան Իրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասին Վրաստանում ժամանակավորապես փակել են դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհը Լիահույս եմ, որ Գագիկ Ծառուկյանը ազատ կարձակվի և կշարունակի իր գործունեությունը. Գառնիկ Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Էլիանորա Մանանդյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am