Ովքեր են մասնակցել ՀՀ-ից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում օրերս անցկացված «Համավարակների դեմ պայքարի հիմնադրամի» Կառավարող խորհրդի 21-րդ նիստին Հայաստանը ներկայացրել են առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն ու Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանը։

Պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ քննարկվել են համավարակների կանխարգելման, հանրային առողջապահության համակարգերի ամրապնդման և միջազգային համագործակցության հարցեր։ Իսկ սոցցանցերում հրապարակված ուրախ ռիլում՝ շատրվաններ, երգ ու պար։

Թերևս առողջապահական խնդիրների կանխարգելումն այնքան էլ բարդ գործ չէ, երբ այն ներկայացվում է համաժողովների դահլիճներից ու տոնական կադրերով։ Բայց կա մի անհարմար հարց․ ի՞նչ է արվում Հայաստանում հանրային առողջության իրական սպառնալիքները կանխելու համար։

Մասնավորապես՝ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրում ջրի նմուշառման վերջին ստուգումը, ըստ առկա տեղեկությունների, իրականացվել է դեռևս 2024 թվականին։ Այսքանից հետո վերևում նշված պատասխանատու պաշտոնյաները խոսում են հանրային առողջության համակարգի դիմակայունության մասին՝ առանց ապահովելու անգամ ջրի պատշաճ վերահսկողությունը։

Միջազգային համաժողովներին մասնակցելն ու գեղեցիկ տեսանյութեր հրապարակելը, իհարկե, խնդիր չէ։ Խնդիրն այն է, որ հանրային առողջությունը չափվում է ոչ թե ռիլերի դիտումներով, այլ մարդկանց անվտանգ ջրով և իրական կանխարգելիչ աշխատանքով»։

դիտվել է 14 անգամ
Լրահոս
«Ժողովուրդ». Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում «Հրապարակ»․ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէ «Փաստ». Հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծը․ «Ժողովուրդ» Ովքեր են մասնակցել ՀՀ-ից Արտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակ Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը և ինչ ունեցվածք ունի Ռեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Ռուսաստանից ոչ ոք չի բանակցում Զելենսկու հետ Իսակովի պողոտայում բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներ В самом центре Москвы готовится к открытию новый гостиничный комплекс «Россия» «Hongqi»-ին Աբովյանում վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Մերցը խոստացել է ուժեղացնել կանանց պաշտպանությունը սպանություններից Մոսկվան պատրաստ է շարունակել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները․ Ռյաբկով «Առաջարկում եմ ներկայիս նախագիծը համադրել Արցախի Սահմանադրության հետ». Գևորգ Դանիելյան Իրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասին Վրաստանում ժամանակավորապես փակել են դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհը Լիահույս եմ, որ Գագիկ Ծառուկյանը ազատ կարձակվի և կշարունակի իր գործունեությունը. Գառնիկ Դանիելյան «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրա Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունը Կորեայի ձորի ճանապարհը փակվել է Ռուսաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ․ Լավրով Գվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքական ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետ Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Էլիանորա Մանանդյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am