Ռեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան

Սահմանադրության նոր նախագծում Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի ներառել Եվրամիությանն անդամակցելու ձգտման մասին որևէ դրույթ, այլև գրել է այնպիսի բաներ, որոնք ընդունվելու դեպքում ընդհանրապես բացառելու են Հայաստանի երբևէ ԵՄ անդամ դառնալու հնարավորությունը։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: 

«Ուշադիր նայեք, թե ինչ նորամուծություններ են ներառվել այս նախագծում՝

• դատաիրավական համակարգի և ԲԴԽ-ի կազմավորման վերաբերյալ,

• դատավորների վեթինգի մասին,

• օրենքին հետադարձ ուժ տալու վերաբերյալ,

• քաղաքացիությունից զրկելու թեմայով և այլն։

Այս դրույթները ոչ միայն բացակայում են գործող Սահմանադրությունում, այլև ամբողջությամբ հակասում են Եվրոպական միության ստանդարտներին։

Եթե այս փոփոխություններն ընդունվեն, Եվրամիությունը Հայաստանին պարզապես մերժելու է։

Ինչո՞ւ։

Որովհետև ԵՄ-ն ունի անդամակցության հստակ չափորոշիչներ՝ Կոպենհագենյան կրիտերիաները, որոնք բաժանված են 3 խմբի (քաղաքական, տնտեսական, իրավական) և ներառում են 35 բանակցային ուղղություն։

Եթե երկիրը հայտ է ներկայացնում անդամակցության, ապա պարտավոր է իր ներքին օրենսդրությունը, տնտեսությունն ու քաղաքական համակարգը համապատասխանեցնել այդ ստանդարտներին։

Բալկանյան երկրները, Թուրքիան, Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը տարիներ շարունակ սպասում են հերթում հենց այն պատճառով, որ դեռ չեն ավարտել այս 35 ուղղություններով բանակցություններն ու բարեփոխումները։

Իսկ մեզ մոտ արվում է ճիշտ հակառակը՝ սահմանադրական մակարդակով արգելափակվում է եվրահեռանկարը։

Ստացվում է զավեշտալի ու երկակի պատկեր. մի կողմից Փաշինյանը հրապարակավ հայտարարում է ԵՄ հայտ ներկայացնելու մասին, մյուս կողմից՝ այս նոր նախագծի մեջ ներառում է ձևակերպումներ, որոնք ոչ մի կապ չունեն եվրոստանդարտների հետ և փակում են մեր ճանապարհը։

Սրանով նա պարզապես մոլորեցնում է մեր հասարակությանը՝ կերակրելով կեղծ եվրահեռանկարով, թեև եվրոպացիներն էլ շատ լավ գիտեն, որ այս պայմաններում Հայաստանը տեսանելի ապագայում անդամակցության որևէ շանս չունի։

Սահմանադրության այս նախագիծը ոչ միայն ալիևյան և հակահայկական է, այլև՝ բացահայտ հակաեվրոպական։

Անկախ նրանից՝ արդարադատության ոլորտի պատասխանատուները վախեցել են սա ասել Փաշինյանին, թե ամեն ինչ արվում է գիտակցված, փաստը մնում է փաստ.

Ռեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը»,-նշել է նա։

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Ռեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Ռուսաստանից ոչ ոք չի բանակցում Զելենսկու հետ Իսակովի պողոտայում բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներ В самом центре Москвы готовится к открытию новый гостиничный комплекс «Россия» «Hongqi»-ին Աբովյանում վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Մերցը խոստացել է ուժեղացնել կանանց պաշտպանությունը սպանություններից Մոսկվան պատրաստ է շարունակել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները․ Ռյաբկով «Առաջարկում եմ ներկայիս նախագիծը համադրել Արցախի Սահմանադրության հետ». Գևորգ Դանիելյան Իրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասին Վրաստանում ժամանակավորապես փակել են դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհը Լիահույս եմ, որ Գագիկ Ծառուկյանը ազատ կարձակվի և կշարունակի իր գործունեությունը. Գառնիկ Դանիելյան «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրա Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունը Կորեայի ձորի ճանապարհը փակվել է Ռուսաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ․ Լավրով Գվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքական ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետ Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում «Եթե դու կարդում ես այս տողերը և չես ամաչում, արդարացնում ես Հայոց ցեղասպանությունը»․ Արման Աբովյան «Արտահերթ ընտրությունների գնալը մեծ ռիսկեր է պարունակում իր իշխանության համար»․ Վազգեն Սաղաթելյան Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար Մասիս համայնքի ՔՊ թեկնածուն մեղադրվում է ընտրակաշառքի խոստում տալու համար, իսկ նրա հայրը՝ կnռուպցիայի մեջ Ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդшխության փորձերը Եվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան «Մոսկվան գնում է լայնածավալ էսկալացիայի»․ Մերց
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Էլիանորա Մանանդյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am