«Hongqi»-ին Աբովյանում վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Երեկ՝ նոյեմբերի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Արտյոմ Ն․-ն իր վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջան թաղամասի «Օրիգինալ» սուպերմարկետի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ 14-ամյա Մելս Ֆ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը նախ տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, ապա՝ Երևանի «Ուիգմոր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Ռուսաստանից ոչ ոք չի բանակցում Զելենսկու հետ Իսակովի պողոտայում բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներ В самом центре Москвы готовится к открытию новый гостиничный комплекс «Россия» «Hongqi»-ին Աբովյանում վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Մերցը խոստացել է ուժեղացնել կանանց պաշտպանությունը սպանություններից Մոսկվան պատրաստ է շարունակել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները․ Ռյաբկով «Առաջարկում եմ ներկայիս նախագիծը համադրել Արցախի Սահմանադրության հետ». Գևորգ Դանիելյան Իրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասին Վրաստանում ժամանակավորապես փակել են դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհը Լիահույս եմ, որ Գագիկ Ծառուկյանը ազատ կարձակվի և կշարունակի իր գործունեությունը. Գառնիկ Դանիելյան «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրա Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունը Կորեայի ձորի ճանապարհը փակվել է Ռուսաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ․ Լավրով Գվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքական ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետ Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում «Եթե դու կարդում ես այս տողերը և չես ամաչում, արդարացնում ես Հայոց ցեղասպանությունը»․ Արման Աբովյան «Արտահերթ ընտրությունների գնալը մեծ ռիսկեր է պարունակում իր իշխանության համար»․ Վազգեն Սաղաթելյան Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար Մասիս համայնքի ՔՊ թեկնածուն մեղադրվում է ընտրակաշառքի խոստում տալու համար, իսկ նրա հայրը՝ կnռուպցիայի մեջ Ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդшխության փորձերը Եվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան «Մոսկվան գնում է լայնածավալ էսկալացիայի»․ Մերց «Ալիևը շտապում է ինչքան հնարավոր է մեծ զիջումներ ստանալ Հայաստանից»․ Ոսկան Սարգսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Էլիանորա Մանանդյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am