ԵԼՔ-ը միաժամանակ «տուպիկ» է գցում ՀՀԿ-ին, ՀՅԴ-ին եւ ԲՀԿ-ին. ԱԺ-ում թեժ նիստեր են սպասվում

Հայկական ժամանակը գրում է.Փետրվարի 5-ին տեղի ունեցավ ԱԺ ընդդիմադիր ԵԼՔ դաշինքի երկրորդ հանրահավաք-երթն՝ ընդդեմ գնաճի: Երթից մի քանի ժամ առաջ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկություն տարածեց, որ ոստիկաններն այցելում են ակտիվիստների խմբերին եւ խնդրում՝ փետրվարի 5-ին, ժամը 18:00-ին չմասնակցել ԵԼՔ դաշինքի նախաձեռնած ընդդեմ թանկացումների երթին: «Պարզվեց, որ հանրապետության տարբեր հատվածներում ոստիկաններ են այցելում ակտիվիստների խմբերին եւ խնդրում, հորդորում չմասնակցել ընդդեմ թանկացումների իրականացվելիք երթ-հանրահավաքին: Որեւէ կոպիտ վերաբերմունք, սպառնալիք տեղի չի ունենում: Մարդկայնորեն, ընկերական խնդրում են ակտիվիստներին: Հարց է առաջանում, թե ինչո՞ւ են ոստիկաններն այդպես վարվում, համոզում, որ ակցիային չմասնակցեն»,- տեղեկացրել էր Նիկոլ Փաշինյանը եւ պատասխանելով իր հարցին՝ նշել, որ իշխանություններին պետք է, որ ցույց տան, թե ՀՀ քաղաքացիները որեւէ խնդիր չունեն թանկացումների հետ, ըմբռնումով են մոտենում: «Ակնհայտ է, որ թանկացումներն ապաշնորհ քաղաքականության եւ տնտեսական քաղաքականության արդյունք են»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը: Պատգամավորի տարածած տեղեկության վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշեց, որ կատարվում է ուսումնասիրություն: Այդուհանդերձ, երեկոյան Շառլ Ազնավուրի հրապարակում մեկնարկեց ԵԼՔ դաշինքի նախաձեռնած հանրահավաք-երթն ընդդեմ թանկացումների:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am