«Արտահերթ ընտրությունների գնալը մեծ ռիսկեր է պարունակում իր իշխանության համար»․ Վազգեն Սաղաթելյան
|
«Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակ Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լսում էի Սրբուհի Գալյանի հարցազրույցը Civilnet-ին՝ Ալիևյան սահմանադրության նախագծի վերաբերյալ: Տիկին Գալյանը փաստացի ասում է. «Եթե անկախության հռչակագիրը չհանենք՝ լավ չի լինի մեր համար, իսկ պահելու իմաստ չկա»: Այլ խոսքերով ասած, Ալիևը պահանջում է հեռացնել մի բան, որը մեզ մեծ հաշվով պետք չի, ուստի ինչի՞ համար գնանք ռիսկի ու պահենք: Եթե նույնիսկ ընդունենք, որ Նիկոլի իշխանությունը բերել է երկիրը էն օրի, որ անկախության հռչակագրի բովանդակությունը դարձել է կենացի պես մի բան, ապա միևնույնն է, դրա հեռացումը թշնամու պահանջով նման է հետևյալ իրավիճակի: Պատկերացրեք, Ալիևը մի օր արթնանա ու պահանջի, որ ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է վիրահատվեն և հեռացնեն ապենդիքսը՝ իբրև ռուդիմենտար օրգան: Առողջապահության նախարարը նույն տրամաբանությամբ կգա ու կպատմի մեզ, որ ապենդիքսը էվոլյուցիոն ծագում ունեցող օրգան է, որը կորցրել է իր հիմնական գործառույթը (ցելյուլոոզով հարուստ սննդի մարսման թեթևացում), ուստի այն մեզ այլևս պետք չէ, հետն էլ բորբոքային ռիսկեր է պարունակում, ուստի եկեք բոլորս մեկ մարդու պես գնանք ու վիրահատվենք: |
