Եվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան

Եվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը։ Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Կլիմայագետ Ջուդա Քոենը՝ «Atmospheric and Environmental Research» (AER) ընկերության սեզոնային կանխատեսումների տնօրենը, իր նոր վերլուծության մեջ ներկայացրել է, թե ինչպես կարող են ստրատոսֆերայում տեղի ունեցող փոփոխություններն ազդել Եվրոպայի դեկտեմբերյան եղանակի վրա։

Արկտիկական ցուրտը կարող է հասնել մինչև Մեծ Բրիտանիա

Քոենի գնահատմամբ՝ նոյեմբերի սկզբին ստրատոսֆերայի հանկարծակի տաքացումը կարող է նպաստել Գրենլանդիայի վրա հզոր արգելափակող անտիցիկլոնի ձևավորմանը։ Արկտիկական և հյուսիսատլանտյան տատանումների ինդեքսները (AO և NAO) կարող են խիստ բացասական արժեքներ ընդունել։ Նման շրջանառության պայմաններում արկտիկական սառը օդի ներխուժումները կարող են ընդգրկել ընդարձակ տարածք՝ Արևմտյան Սիբիրից մինչև Մեծ Բրիտանիա։ Ցրտի ազդեցությունն առաջինը կզգացվի Հյուսիսային Եվրոպայում, իսկ դեկտեմբերի սկզբին ցուրտը կարող է տարածվել նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում։

Բևեռային պտույտը մնում է անկայուն

Կտրուկ թուլացումից հետո բևեռային պտույտը դեռ չի վերականգնել իր նախկին ուժն ու շրջանաձև կառուցվածքը։ Այն ձգված է Սիբիրից դեպի Կանադա և կարող է կրկին ձևափոխվել։ Ըստ Քոենի՝ սա նախադրյալներ է ստեղծում ձմռանը եղանակի կտրուկ տատանումների համար։

Ամենամոտ նմանակը 2009–2010 թվականների ձմեռն է

Քոենը մերժում է համեմատությունը 2015 թվականի անսովոր տաք դեկտեմբերի հետ։ Նրա գնահատմամբ՝ ներկայիս մթնոլորտային շրջանառությունն առավել նման է 2009 թվականի դեկտեմբերին դիտված պատկերին, երբ նոյեմբերին ստրատոսֆերային շրջանառության խաթարմանը հաջորդեց խստաշունչ ձմեռ Եվրասիայում»,-գրել է նա։

 

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար Մասիս համայնքի ՔՊ թեկնածուն մեղադրվում է ընտրակաշառքի խոստում տալու համար, իսկ նրա հայրը՝ կnռուպցիայի մեջ Ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդшխության փորձերը Եվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան «Մոսկվան գնում է լայնածավալ էսկալացիայի»․ Մերց «Ալիևը շտապում է ինչքան հնարավոր է մեծ զիջումներ ստանալ Հայաստանից»․ Ոսկան Սարգսյան Արթուր Պետրոսյանը աջակցություն է հայտնել «Ստանում են զիջումն ու անցնում առաջ»․ Նարեկ Կարապետյան Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է. տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են ՌԴ քաղաքացին «Mitsubishi»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել փոսում․ կա վիրավոր «Վճռաբեկը բացառիկ արագությամբ վարույթ է ընդունել Դավիթ Համբարձումյանի դեմ բողոքները՝ ՏԻՄ ընտրություններից օրեր առաջ»․ Գայանե Պապոյան Գազայի հատվածում ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարին «Սահմանադրությունը չպետք իշխանությանը դարձնի դատավորի մասնագիտական ճակատագրի որոշող»․ Աննա Ծառուկյան «Հայաստանի Սահմանադրությունը պետք է բխի բացառապես հայ ժողովրդի կամքից»․ Գառնիկ Դավթյան «Ռուսաստանը վերահսկողության տակ կվերցնի ամբողջ Դոնբասը»․ Լուկաշենկո Չի’ վերջանում քաղաքացու գրպանը մտնելու ժամանակը․ Մանուկ Սուքիասյան «Ինչո՞ւ է վերացվում քաղաքացու սահմանադրական պաշտպանությունը»․ Արմեն Եղիազարյան «ԱՄՆ-ն չի ձգտում Իրանում իշխանափոխության». Թրամփ «Սահմանադրությունը նախևառաջ պետք է սահմանափակի հանրային իշխանությունը և երաշխավորի մարդու իրավունքների պաշտպանությունը»․ Մհեր Կարագոզյան «Անահիտ Ավանեսյա՛ն, դե պատասխանս տուր, ես ի՞նչ գործ ունեմ էստեղ» արցախցին հունից դուրս եկավ (video) «Ամեն մեկդ ձեր տեղը պատասխան եք տալու, Նիկոլը չի փրկելու» (video) «Այ սրիկա՛, դու էդ «թոկով» չե՞ս էդքան փողեր կերել, հարստացել». Անաստաս Իսրայելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Էլիանորա Մանանդյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am