«Սահմանադրությունը չպետք իշխանությանը դարձնի դատավորի մասնագիտական ճակատագրի որոշող»․ Աննա Ծառուկյան

Փաստաբան Աննա Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դատավորների վերագնահատումը նոր Սահմանադրության նախագծում` դատական անկախությա՞ն երաշխիք, թե՞ քաղաքական ազդեցության վտանգ։

Ըստ նախագծի՝ դատավորների մեկանգամյա վերագնահատման կարգավորումը մտահոգիչ է ոչ թե այն պատճառով, որ դատական համակարգը չպետք է բարեփոխվի, այլ այն պատճառով, որ բարեփոխման գործընթացը չպետք է վտանգի դատավորի անկախությունը։

Հիմնական խնդիրները հետևյալն են.
1. Քաղաքական ազդեցության վտանգ․ դատավորների վերագնահատման հանձնաժողովի հինգ անդամներին ընտրելու է Ազգային ժողովը։ Այսպիսով՝ առաջանում է դատական իշխանության նկատմամբ քաղաքական ազդեցության հնարավորության հարց։
2. Գնահատման չափանիշների անորոշություն․ բարեվարքությունը, մասնագիտական կարողությունները և գույքային դրությունը պետք է գնահատվեն հստակ, օբյեկտիվ և ստուգելի չափանիշներով, այլ ոչ թե լայն հայեցողությամբ։
3.Պաշտոնավարման երաշխիքների թուլացում` դատավորները վերագնահատման ընթացքում շարունակելու են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով։ Սա կարող է ստեղծել մասնագիտական և հոգեբանական կախվածության միջավայր։
4.Արդյունավետ դատական պաշտպանության խնդիր հանձնաժողովի եզրակացության անմիջական բողոքարկման բացակայությունը կարող է սահմանափակել դատավորի պաշտպանության հնարավորությունները, եթե հետագա դատական վերահսկողությունը լիարժեք չլինի։
5. Դատական անկախության վտանգ` դատավորը չպետք է ունենա մտավախություն, որ իշխանության համար անցանկալի որոշում կայացնելը կարող է բացասաբար անդրադառնալ իր պաշտոնավարման վրա։
6.ԲԴԽ-ի կազմավորման փոփոխությունը
Նախագծի 58-րդ հոդվածով ԲԴԽ բոլոր տասը անդամներին ընտրելու է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդով։ Դատավորների ընդհանուր ժողովին մնում է դատավոր անդամների թեկնածուներին առաջադրելու իրավունքը։

Սա լրացուցիչ մտահոգություն է առաջացնում դատական իշխանության ինքնակառավարման մարմնի ձևավորումը զգալիորեն կախված է դառնում խորհրդարանական ընտրական գործընթացից։

Իրավական հարցը մեկն է՝ ինչպե՞ս կարող է դատական իշխանությունն ապահովել իր անկախությունը, եթե դրա կառավարման բարձրագույն մարմնի ամբողջ կազմի ընտրությունը վերապահված է քաղաքական մարմնին։
Դատական համակարգի բարեփոխումը չի կարող սկսվել գործող դատավորների պաշտոնավարման կայունության վերացումից։ Դատավորների մասնագիտական որակի բարձրացումը, բարեվարքության ստուգումը և կոռուպցիայի դեմ պայքարը օրինական նպատակներ են, սակայն դրանք չեն կարող իրականացվել դատական անկախության հիմնարար երաշխիքների հաշվին։

Դատավորին պետք է գնահատել օրենքով սահմանված չափանիշներով, ոչ թե իշխանության վստահության չափով։

Ավելին՝ եթե դատավորը գիտակցում է, որ իր պաշտոնավարման շարունակությունը կախված է քաղաքական մարմնի ընտրած հանձնաժողովի եզրակացությունից, ապա նույնիսկ առանց ուղղակի միջամտության կարող է առաջանալ արտաքին ազդեցության օբյեկտիվ վտանգ։ Եվ ամենակարևորը՝ դատավորի անկախությունը միայն դատավորի արտոնությունը չէ։ Դա քաղաքացու իրավունքն է՝ իր գործը քննելու անկախ և անաչառ դատարանի կողմից։
Սահմանադրությունը չպետք է դատավորին դարձնի ժամանակավոր, իսկ իշխանությանը՝ նրա մասնագիտական ճակատագրի որոշող։

Իրավական հենարան՝ տես ՄԻԵԿ 6-րդ հոդված, Baka v. Hungary \[GC\], Grzęda v. Poland \[GC\], դատական անկախության վերաբերյալ եվրոպական չափանիշներ»։

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Համբարձումյանի գործով հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատություններին. փաստաբան Բաղդադը հայտարարել է, որ զորքերի տեղափոխում չի իրականացնում դեպի Իրաքյան Քրդստան Նիկոլիզմը սահմանազատում է հայության ինքնիշխան մտածողության տարածքը․ Աբրահամ Գասպարյան One Year of Ameriabank’s Persona in Numbers: from Trip to Japan to Opening of New Branch «Ալե՛ն, գոնե բերանդ փակիր, մի քիչ տղամարդկություն ունեցիր, էս ի՞նչ ասացիր»․ Գևորգ Ստեփանյան (video) «Նիկո՛լ «հրե՛շ», լսիր՝ երեկ հիվանդանոցում ինչ ասաց մի նիկոլական»․ քաղաքացի (video) «Ալե՛ն, դու եղկելի ես»․ Դերենիկ Մալխասյան (video) Անին ի վիճակի չէ մասնակցել ադրբեջանցի զինվորի դատական նիստին, դեմ է, որ երեխաներն էլ մասնակցեն Շաքի ներխուժած ադրբեջանցին գնացել է դատական առաջին նիստին. կալանքը երեք ամսով երկարաձգվել է Փաշինյանը պաշտոնից ազատել է ՀՀ ԳՇ պետի տեղակալին. ո՞վ է նա Արմավիրում 18-ամյա աղջիկը փորձել է առևանգել 10 ամսական երեխայի Ալիևի դիմաց «ութը տակ ծալված Նիկո՛լ», էդ ի՞նչ ես ասելու Պուտինին․ Դերենիկ Մալխասյան (video) Պուտինը Եկատերինա Թումանյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով Հակակոռուպցիոն դատարանում Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստ է ընթանում Հրազդանի կիրճում մերկասառույցի պատճառով մեքենաներ են բախվել ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն անդրադարձել են ՀՀ-ում քաղաքական առաջնորդների կալանավորումներին ու քաղաքական հետապնդումներին Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում Ի՞նչ եք ասելու Պուտինին․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Ռուսաստանն ու Ուկրաինան զինվորների դիակներ են փոխանակել «Ես իմ ամեն ինչը դնում եմ»․ Փաշինյանը ոգևորվեց լրագրողի հարցից (video) Ձերբակալվել է 15-ամյա տղային մարմնական վնասվածք պատճառած անձը Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվեց «Ավինյանը, դոշը ծեծելով, կներվայնանա. էդ իշաոտնուկները հետ բեր, քաղաքացիները բան են քեզ փոխանցել» (video) «Բա էս էրեխեքին ինչի՞ տարար սպшնեցիր… արի՛, ես քեզ տանեմ, ցույց տամ»․ արցախցիները՝ Կառավարության մոտ (video) «Բա որտե՞ղ են իրենք ծնվել»․ Ալենի հարցի մեջ այս ցինիկների քաղաքական բարոյազրկումն է․ Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am