«Ինչո՞ւ է վերացվում քաղաքացու սահմանադրական պաշտպանությունը»․ Արմեն Եղիազարյան

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ալիևյան սահմանադրությունը նաև ցանկանում է որպես քաղաքական պայքարի գործիք հնարավորություն ունենալ զրկել ՀՀ քաղաքացուն իր քաղաքացիությունից։

Նոր Սահմանադրության նախագծով վերացվում է գործող Սահմանադրության 47-րդ հոդվածով ամրագրված՝ ՀՀ քաղաքացուն քաղաքացիությունից զրկելու արգելքը։
Պետությունը հնարավորություն է ստանում դատարանի որոշմամբ անձին զրկել ՀՀ քաղաքացիությունից՝ սահմանադրական կարգի հիմունքների կամ պետական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար։

Մինչդեռ Հայաստանը միջազգային կոնվենցիաներով ստանձնել է հստակ պարտավորություններ։
- ՄԱԿ-ի 1961 թվականի «Քաղաքացիություն չունեցող անձանց թվի կրճատման մասին» կոնվենցիայի 8-րդ հոդվածն արգելում է անձին քաղաքացիությունից զրկելը, եթե նա դրա հետևանքով մնում է առանց քաղաքացիության՝ բացառությամբ խիստ սահմանափակ դեպքերի։
- Նույն կոնվենցիայի 9-րդ հոդվածն ուղղակիորեն արգելում է քաղաքական հիմքերով քաղաքացիությունից զրկելը։
- Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 15-րդ հոդվածն արգելում է քաղաքացիությունից կամայականորեն զրկելը։
- Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 25-րդ և 26-րդ հոդվածները երաշխավորում են քաղաքական գործընթացներին մասնակցելու իրավունքը և արգելում քաղաքական հայացքների հիմքով խտրականությունը։
- Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ, 10-րդ, 11-րդ և 14-րդ հոդվածները պաշտպանում են մարդու անձնական կյանքը, խոսքի և քաղաքական միավորման ազատությունը և արգելում խտրականությունը։
- Եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 3-րդ հոդվածը երաշխավորում է ազատ ընտրությունների իրավունքը։

Այս դրույթի քաղաքական նպատակներով կիրառումը կարող է հանգեցնել նշված միջազգային պարտավորությունների ուղղակի խախտման։

Ավելին, 1969 թվականի Վիեննայի կոնվենցիայի 26-րդ և 27-րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանը պարտավոր է կատարել իր միջազգային պարտավորությունները և չի կարող նույնիսկ նոր Սահմանադրության ընդունումը վկայակոչել որպես դրանց չկատարման արդարացում։ Հետևաբար, առաջարկվող սահմանադրական դրույթը չի կարող իրավական հիմք հանդիսանալ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները խախտելու համար։
Դատարանի որոշման պահանջը բավարար երաշխիք չէ։ Եթե դատավորների ընտրության նոր մեխանիզմներով մեծանում է իշխանական մեծամասնության ազդեցությունը դատական համակարգի նկատմամբ, ապա մեծանում է նաև քաղաքական պատվերով որոշումների կայացման վտանգը։

Հնարավոր սցենարը պարզ է՝ ընդդիմադիր գործչի նկատմամբ քրեական հետապնդում, քաղաքացիությունից զրկում, ընտրություններին մասնակցելու իրավունքի կորուստ։
Այսպիսով, քաղաքացիությունից զրկելու մեխանիզմը կարող է վերածվել քաղաքական մրցակիցներին ընտրություններից առաջ չեզոքացնելու և իշխանափոխությունը կանխելու գործիքի։

Ինչո՞ւ է վերացվում քաղաքացու սահմանադրական պաշտպանությունը։ Ի՞նչ անհրաժեշտություն կա ստեղծելու քաղաքական չարաշահման նման հնարավորություններ։
Քաղաքացիությունից զրկելու միջոցով քաղաքական մրցակցության սահմանափակումը և Հայաստանի ներկայիս քաղաքական կուրսի պահպանումը կարող են համընկնել նաև Ադրբեջանի իշխանությունների շահերի հետ։

Քաղաքացիությունը իշխանության սեփականությունը չէ։ Այն չի կարող վերածվել քաղաքական հնազանդության դիմաց տրամադրվող արտոնության»։

դիտվել է 4 անգամ
Լրահոս
«Հայաստանի Սահմանադրությունը պետք է բխի բացառապես հայ ժողովրդի կամքից»․ Գառնիկ Դավթյան «Ռուսաստանը վերահսկողության տակ կվերցնի ամբողջ Դոնբասը»․ Լուկաշենկո Չի’ վերջանում քաղաքացու գրպանը մտնելու ժամանակը․ Մանուկ Սուքիասյան «Ինչո՞ւ է վերացվում քաղաքացու սահմանադրական պաշտպանությունը»․ Արմեն Եղիազարյան «ԱՄՆ-ն չի ձգտում Իրանում իշխանափոխության». Թրամփ «Սահմանադրությունը նախևառաջ պետք է սահմանափակի հանրային իշխանությունը և երաշխավորի մարդու իրավունքների պաշտպանությունը»․ Մհեր Կարագոզյան «Անահիտ Ավանեսյա՛ն, դե պատասխանս տուր, ես ի՞նչ գործ ունեմ էստեղ» արցախցին հունից դուրս եկավ (video) «Ամեն մեկդ ձեր տեղը պատասխան եք տալու, Նիկոլը չի փրկելու» (video) «Այ սրիկա՛, դու էդ «թոկով» չե՞ս էդքան փողեր կերել, հարստացել». Անաստաս Իսրայելյան (video) ԱՄՆ-ն իր քաղաքացիներին հորդորում է հեռանալ Իրանից․ ռազմական գործողությունները կարող են արագ սրվել Ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն Ուկրաինային արդեն 235 միլիարդ եվրո է տրամադրել Մեծ ֆուտբոլիստները պետք է հեռանան գլխավոր մուտքով․ Գվարդիոլան՝ Ռոնալդուի կոնֆլիկտի մասին Վալոդյա Գրիգորյանի սպшնության մեջ մեղադրվողը շարունակում է սկանդալային հայտարարություններ անել (video) Ռուսաստանը հստակ գիտի, թե ինչ է ուզում, և նրա նպատակները չեն սահմանափակվում միայն Ուկրաինայով. Մերց Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու հեռանա. նա պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման. Հարութ Սասունյան Փոխնախարարի արձագանքը՝ Սահմանադրության հասցեին կոշտ քննադատություններին (video) Գերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի դի․ երեխաները ՀՀ երկքաղաքացիներ են Լուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը Արթուր Դանիելյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց վարչական հսկողությամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Էլիանորա Մանանդյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am