ԱՄՆ-ն իր քաղաքացիներին հորդորում է հեռանալ Իրանից․ ռազմական գործողությունները կարող են արագ սրվել

Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատունը հայտարարել է, որ Թեհրանը, Եմենի հութիները և այլ դաշնակից խմբավորումներ կարող են թիրախավորել տարածաշրջանում ԱՄՆ շահերը և քաղաքացիներին, այդ թվում՝ ընկերությունները և հաստատությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է նոյեմբերի 25-ին Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանության տարածած հայտարարության մեջ։

Դեսպանությունը զգուշացրել  է, որ ռազմական գործողությունները կարող են արագորեն սրվել։

«Ոչ մի դեպքում մի՛ մեկնեք Իրան։ Միացյալ Նահանգների քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը», – նշված է հայտարարության մեջ։

Տարածաշրջանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արվել հետևել ավիաընկերությունների և օդանավակայանների գործունեությանը և պատրաստվել չվերթերի հնարավոր չեղարկման և օդային տարածքի փակման։

Վաշինգտոնը Մերձավոր Արևելքում գտնվող քաղաքացիներին զգուշացրել է բարձր զգոնություն ցուցաբերել այն բանից հետո, երբ Իրանը հարձակվել է Բահրեյնում և Քուվեյթում ԱՄՆ ակտիվների վրա։ Բացի այդ, Եմենի հութիները հարվածել են Էր-Ռիադի ֆինանսական թաղամասի աշտարակին, որի հետևանքով, ըստ Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության, վիրավորվել է 11 մարդ։

Բահրեյնի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ նոյեմբերի 21-ին Թեհրանի հարձակումների հետևանքով վիրավորվել է երկու մարդ, և որ հարձակումը հրդեհ է առաջացել քաղաքացիական արդյունաբերական օբյեկտում։

ԱՄՆ-ն և Իրանը դիվանագիտական ​​հարաբերություններ չունեն 1980 թվականից ի վեր: Շվեյցարիան հանդես է գալիս որպես Թեհրանում ԱՄՆ-ի շահերի պաշտպան, և ահազանգի հայտարարության մեջ նշվել է, որ օգնության կարիք ունեցող քաղաքացիները կարող են կապ հաստատել Իրանում գտնվող Շվեյցարիայի դեսպանատանը տեղակայված ԱՄՆ շահերի բաժնի հետ։

դիտվել է 9 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին հորդորում է հեռանալ Իրանից․ ռազմական գործողությունները կարող են արագ սրվել Ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն Ուկրաինային արդեն 235 միլիարդ եվրո է տրամադրել Մեծ ֆուտբոլիստները պետք է հեռանան գլխավոր մուտքով․ Գվարդիոլան՝ Ռոնալդուի կոնֆլիկտի մասին Վալոդյա Գրիգորյանի սպшնության մեջ մեղադրվողը շարունակում է սկանդալային հայտարարություններ անել (video) Ռուսաստանը հստակ գիտի, թե ինչ է ուզում, և նրա նպատակները չեն սահմանափակվում միայն Ուկրաինայով. Մերց Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու հեռանա. նա պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման. Հարութ Սասունյան Փոխնախարարի արձագանքը՝ Սահմանադրության հասցեին կոշտ քննադատություններին (video) Գերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի դի․ երեխաները ՀՀ երկքաղաքացիներ են Լուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը Արթուր Դանիելյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց վարչական հսկողությամբ Ես մինչև վերջ գնալու՛ եմ․ Պոլիտեխնիկի՝ աշխատանքից հեռացված դասախոս պրոֆեսորն ահազանգում է (video) Սյունիքում իրանցի վարորդը բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր «Արա՛, բա առաջ ասում էիր՝ ինձ պատի տակ գնդшկահարե՛ք, հիմա ասում ես՝ ռադդ քաշե՞ս»․ Խաչիկ Մանուկյան (video) «Հայաստան» խմբակցությունը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ներքաղաքական և տարածաշրջանային խնդիրներ ԵՄ էլիտաները այսօր իրենց դիրքերը պահում են միայն «Պուտին հրեշ»–ի կերպար խաղացնելով. քաղաքագետ Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ. Լևոն Տեր-Պետրոսյան «Ամո՛թ է, դուք երիտասարդ իրավաբան եք, էս ի՞նչ խայտառակություն է»․ Լարիսա Ալավերդյանը՝ ՆԳ նախարարին (video) 11 տարեկան աշակերտը սեռական բնույթի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ «Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է իմ հրապարակմանը»․ Նաիրի Հոխիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Էլիանորա Մանանդյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am