Մեծ ֆուտբոլիստները պետք է հեռանան գլխավոր մուտքով․ Գվարդիոլան՝ Ռոնալդուի կոնֆլիկտի մասին

Պեպ Գվարդիոլան անդրադարձել է Կրիշտիանու Ռոնալդուի՝ Պորտուգալիայի ազգային հավաքականից հեռանալու որոշմանը՝ կոչ անելով երկու կողմերին էլ քայլ անել դեպի հաշտեցում և կազմակերպել լեգենդար հարձակվողին արժանի հրաժեշտ, հաղորդում է armsport.am-ը։

Իսպանացի մասնագետը համոզված է, որ Ռոնալդուի դերը պորտուգալական ֆուտբոլում շատ ավելի մեծ է, քան նրա անհատական ռեկորդները, և նրա 23-ամյա ուղին չի կարելի ստվերել վերջին ամիսների տարաձայնություններով։

«Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է ապահովի Կրիշտիանու Ռոնալդուի կարիերայի արժանապատիվ ավարտը։ Երկու կողմերն էլ պետք է ջանքեր գործադրեն պատշաճ հրաժեշտ կազմակերպելու համար։ Ռոնալդուն չպետք է այսպես հեռանա Պորտուգալիայի հավաքականից, նրան չի կարելի այսպես ճանապարհել։

Նա անչափ կարևոր ֆուտբոլիստ է եղել ոչ միայն իր և երկրի, այլև պորտուգալացի ապագա սերունդների համար։ Կան բացառիկ խաղացողներ, և Կրիշտիանուն նրանցից մեկն է։ Այս իրավիճակը պետք է շտկվի․ պետք է կազմակերպել տոնակատարություն, որի ընթացքում նա կզգա իր ժողովրդի սերը։ Իսկ ինքն էլ պետք է քայլ անի և ասի՝ եկեք մոռանանք տեղի ունեցածը»,- նշել է Գվարդիոլան։

Մարզիչն ընդգծել է, որ ֆուտբոլիստի ամբողջ կարիերան չի կարելի գնահատել մեկ-երկու ամսվա իրադարձություններով կամ առանձին մարդկանց հետ ունեցած կոնֆլիկտներով․

 
«Մեծ ֆուտբոլիստները պետք է հեռանան գլխավոր մուտքով։ Նրանք արժանի են դրան՝ հաշվի առնելով այն ամենը, ինչ տվել են ֆուտբոլին, իսկ ֆուտբոլը պարտավոր է գնահատել նրանց ներդրումը»։

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն նոյեմբերի սկզբին հայտարարեց Պորտուգալիայի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին։ Դրան նախորդել էին սուր տարաձայնությունները ազգային թիմի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի հետ։ Հակասությունները գագաթնակետին էին հասել սեպտեմբերին, երբ խաղաժամանակից դժգոհ Ռոնալդուն լքեց թիմի ճամբարը Դանիայի դեմ խաղից առաջ, ապա որոշեց այլևս չխաղալ հավաքականում։

Հավելենք, որ Ռոնալդուի հայտարարությունից հետո Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկություն է հայտնել կազմակերպել նրա հրաժեշտի հանդիպումը։ Ֆեդերացիայի նախագահ Պեդրու Պրոենսան ավելի վաղ նշել էր, որ հարձակվողի վերադարձի դուռը դեռ բաց է, սակայն ֆուտբոլիստը մինչ այժմ չի փոխել իր որոշումը։ Պորտուգալիայի հավաքականի կազմում Ռոնալդուն անցկացրել է 234 հանդիպում և խփել 146 գոլ՝ հանդիսանալով տղամարդկանց ազգային հավաքականների պատմության բացարձակ ռեկորդակիրն ինչպես խաղերի, այնպես էլ գոլերի քանակով։

դիտվել է 9 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին հորդորում է հեռանալ Իրանից․ ռազմական գործողությունները կարող են արագ սրվել Ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն Ուկրաինային արդեն 235 միլիարդ եվրո է տրամադրել Մեծ ֆուտբոլիստները պետք է հեռանան գլխավոր մուտքով․ Գվարդիոլան՝ Ռոնալդուի կոնֆլիկտի մասին Վալոդյա Գրիգորյանի սպшնության մեջ մեղադրվողը շարունակում է սկանդալային հայտարարություններ անել (video) Ռուսաստանը հստակ գիտի, թե ինչ է ուզում, և նրա նպատակները չեն սահմանափակվում միայն Ուկրաինայով. Մերց Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու հեռանա. նա պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման. Հարութ Սասունյան Փոխնախարարի արձագանքը՝ Սահմանադրության հասցեին կոշտ քննադատություններին (video) Գերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի դի․ երեխաները ՀՀ երկքաղաքացիներ են Լուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը Արթուր Դանիելյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց վարչական հսկողությամբ Ես մինչև վերջ գնալու՛ եմ․ Պոլիտեխնիկի՝ աշխատանքից հեռացված դասախոս պրոֆեսորն ահազանգում է (video) Սյունիքում իրանցի վարորդը բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր «Արա՛, բա առաջ ասում էիր՝ ինձ պատի տակ գնդшկահարե՛ք, հիմա ասում ես՝ ռադդ քաշե՞ս»․ Խաչիկ Մանուկյան (video) «Հայաստան» խմբակցությունը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ներքաղաքական և տարածաշրջանային խնդիրներ ԵՄ էլիտաները այսօր իրենց դիրքերը պահում են միայն «Պուտին հրեշ»–ի կերպար խաղացնելով. քաղաքագետ Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ. Լևոն Տեր-Պետրոսյան «Ամո՛թ է, դուք երիտասարդ իրավաբան եք, էս ի՞նչ խայտառակություն է»․ Լարիսա Ալավերդյանը՝ ՆԳ նախարարին (video) 11 տարեկան աշակերտը սեռական բնույթի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ «Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է իմ հրապարակմանը»․ Նաիրի Հոխիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Էլիանորա Մանանդյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am