Ռուսաստանը հստակ գիտի, թե ինչ է ուզում, և նրա նպատակները չեն սահմանափակվում միայն Ուկրաինայով. Մերց
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ռուսաստանը հետապնդում է ավելի լայն աշխարհաքաղաքական նպատակներ, որոնք դուրս են Ուկրաինայի սահմաններից, և ուժեղացնում է ճնշումը եվրոպական երկրների վրա։ Ըստ The Guardian-ի՝ Մերցն այս մտքերը հայտնել է Բունդեսթագում 2027 թվականի պետական բյուջեի շուրջ քննարկման ժամանակ։
«Ռուսաստանը հստակ գիտի, թե ինչ է ուզում, և նրա նպատակները չեն սահմանափակվում միայն Ուկրաինայով», – հայտարարել է նա։
Կանցլերը նշել է, որ Ռուսաստանը սրում է լարվածությունը Մերձբալթյան տարածաշրջանում, Լեհաստանում, Սև ծովում և նույնիսկ տիեզերքում։
«Սա տեղի է ունենում լայն մասշտաբով՝ այդ թվում նաև մեր սահմանների ներսում, և նույնիսկ՝ մարդկային կյանքերի գնով։ Ուստի, մենք՝ եվրոպացիներս, պետք է հստակ սահմաններ դնենք Ռուսաստանի համար, և մենք դա կանենք», – ընդգծել է նա։
Մերցը նաև նշել է, որ Ուկրաինային աջակցելը նշանակում է պաշտպանել Գերմանիայի և բուն Եվրոպայի անվտանգությունը։
Նա հավելել է, որ Գերմանիան պետք է լուծի պաշտպանության, ենթակառուցվածքների, ժողովրդագրական փոփոխությունների և տնտեսության ոլորտներում առկա մարտահրավերները՝ խնդիրներ, որոնք երկար ժամանակ անտեսվել են։
